ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Գյումրիի քաղաքապետը, ենթադրաբար, ավտոբուսը վարել է առանց համապատասխան վարորդական իրավունքի

17:07, 14 Օգս, 2024

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Օգոստոսի 1-ին Գյումրի քաղաքի հանրային տրանսպորտը համալրվեց նոր ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներով։ Այս մասին հայտնել էր Գյումրիի քաղաքապետարանը՝ իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով։

Ըստ տարածված տեսանյութին կցված հաղորդագրության, էլեկտրական ավտոբուսները ձեռք են բերվել ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Դաշինք հանուն կայուն ու կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում։ 

Տեսանյութում երևում է, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը վարել է էլեկտրական ավտոբուսներից գոնե մեկը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է ճշտել, թե արդյո՞ք ավտոբուսը վարելու պահին Գյումրիի քաղաքապետը ունեցել է ավտոբուս վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունք։ 

Գյումրու քաղաքապետարանը, սակայն, խուսափել է ուղիղ պատասխանել հարցին՝ գրելով․ 

«․․․պետք է նշենք, որ դա (քաղաքապետի ավտոբուս վարելը) կրել է փորձնական բնույթ և այն վարելու ժամանակահատվածում ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ պահպանված է եղել անվտանգության բոլոր կանոններով»։

Սակայն անկախ նրանից, թե ինչ բնույթ է կրել մեքենա վարելը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում սահմանված է, որ «տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելվում է, եթե (․․․) գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի (…)»։ 

Ավտոբուս վարելու համար անհրաժեշտ է «D1» ենթակարգ՝

ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ

բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը։

Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 128-րդ հոդվածի համաձայն՝  «(․․․)Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (․․․)»: 

Գյումրիի քաղաքապետարանը հարցման պատասխանի մեջ նշել է նաև, որ ձեռք բերված ավտոբուսները դեռևս ներգրավված չեն կանոնավոր ուղևորափոխադրումներում, չնայած նրան, որ հարցման մեջ դրան անդրադարձ չի եղել։ 

Այսպիսով, դատելով Գյումրիի քաղաքապետարանի խուսափողական պատասխանից՝ կարելի է ենթադրել, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը վարել է ավտոբուսը առանց համապատասխան վարորդական իրավունքի։ 

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ավտոբուսներԳյումրիՎարդգես Սամսոնյան

Հարակից հոդվածներ

Փոխքաղաքապետն ուղղում է ինքն իրեն․ նոր ավտոբուսների թվի հարցում Մարությանը ճիշտ էր
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փոխքաղաքապետն ուղղում է ինքն իրեն․ նոր ավտոբուսների թվի հարցում Մարությանը ճիշտ էր

12:17, 11 Ապր, 2023

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ապրիլի 4-ին հայտարարել է, որ քաղաքապետարանն այս 4.5 տարվա ընթացքում ձեռք է...

Գյումրիի բնակարանների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի «սկանդալային պատմությունը» մանիպուլյատիվ է
Մանիպուլյատիվ

Գյումրիի բնակարանների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի «սկանդալային պատմությունը» մանիպուլյատիվ է

14:05, 9 Դկտ, 2022

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 2-ին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «սփյուռքին քցելու...

Դատախազի բանավոր ցուցումով հարսանյաց սրահ ներխուժած զինծառայողին հանձնել են ռուսական ռազմաբազա
Մանիպուլյատիվ

Դատախազի բանավոր ցուցումով հարսանյաց սրահ ներխուժած զինծառայողին հանձնել են ռուսական ռազմաբազա

11:59, 5 Հկտ, 2018

Սեպտեմբերի 9-ին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գյումրու «Դվին» հարսանյաց սրահում  արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Պարզվել է, որ...

Նիկոլ Փաշինյանը հերքեց Արարատ Միրզոյանին
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հերքեց Արարատ Միրզոյանին

15:16, 1 Հկտ, 2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ այցելել է Գյումրի՝ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens