ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանկային հաշվին՝ 0․09 դոլար, կանխիկ՝ 89 հազար դոլար, 28 հազար եվրո և շուրջ 60 մլն դրամ․ Իշխան Սաղաթելյանի ու նրա կնոջ եկամուտը

11:49, 13 Սպտ, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:

Այս անգամ դիտարկել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ու նրա կնոջ՝ Լիանա Խաչատրյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Իշխան Սաղաթելյանը, նկատենք, Հ․ Յ․ Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ է, իսկ մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը հայտնի գործարար էր:

Սաղաթելյանը 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ և ավելի ուշ՝ 2021-ին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմում ընտրվել պատգամավոր։ 

Ըստ 2022 թվականի հայտարարագրի, համատեղ սեփականության իրավունքով Իշխան Սաղաթելյանին էր պատկանում 8 հողամաս Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում, բաժնային սեփականության իրավունքով բնակարան Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում և միանձնյա սեփականության իրավունքով բնակարան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։

2023 թվականին, սակայն, Իշխան Սաղաթելյանը վաճառել է Արաբկիրի բնակարանը 35 մլն 200 հազար դրամով և հողամասերից մեկը՝ 815 հազար դրամով։

Որպես շարժական գույք՝ Սաղաթելյանը 2023 թվականին հայտարարագրել է երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։

2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Սաղաթելյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 7 մլն 281,980 դրամ, իսկ 2023 թվականին՝ ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 8 մլն 058,520 դրամ, ինչպես նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ից ստացած փոխառությունները՝ 258,864 դրամ, և գույքը օտարելուց ստացված եկամուտը՝ 35 մլն 200 հազար դրամ, ընդհանուր՝ 43 մլն 517,384 դրամ։

2022 թ․ տարեվերջի դրությամբ պատգամավորի բանկային հաշիվներին եղել է 54.11 դոլար և 512,383 դրամ, իսկ 2023-ին՝ 0.09 դոլար և 1 մլն 468,517 դրամ։ Որպես կանխիկ դրամական միջոց՝ Սաղաթելյանը 2022-ին նշել է 89 հազար դոլար, 28 հազար եվրո և 39․5 մլն դրամ, իսկ 2023 թվականին՝ 89 հազար դոլար, 28 հազար եվրո և 59 մլն 866 հազար դրամ։

2022 թվականի տարեվերջի դրությամբ Սաղաթելյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 46 մլն 272,006 դրամ,  որի մարմանն ուղղված ծախսերը կազմել են 11 մլն 833,606 դրամ, իսկ 2023 թվականի տարեվերջի դրությամբ պատգամավորի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 40 մլն 123,152 դրամ, որի մարմանն ուղղված ծախսերը կազմել են 11 մլն 834 հազար դրամ։

2023 թվականին Սաղաթելյանը 6 մլն դրամի ծախս է կատարել, սակայն հայտարարագրից պարզ չէ՝ ինչի վրա է այդքան գումար ծախսել ընդդիմադիր պատգամավորը։

Ե՛վ 2021-ին, և՛ 2022-ին, և՛ 2023 թվականին Իշխան Սաղաթելյանը հայտարարագրել է նաև 2019 թվականին նվիրատվություն ստացած 8 մլն դրամ արժողությամբ մատանի։

Իշխան Սաղաթելյանի կինը՝ Լիանա Խաչատրյանը, «ԻՆՎԵՍՏ ՀՈԹԵԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 100%,  «ԱՐԻԱՆԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՍՊԸ-ի 100% և «ՄԱՍՍԱԿԱ» ՍՊԸ-ի 50% բաժնետեր է։ Նրա 2022 և 2023 թվականների հայտարարագրերի համաձայն, միանձնյա սեփականության իրավունքով նրան է պատկանում հողամաս Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում, ավտոտնակ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում և բաժնային իրավունքով բնակարան Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Որպես շարժական գույք՝ պատգամավորի կինը հայտարարագրել է 2017 թվականին ձեռք բերված 2013 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։

Պատգամավորի կնոջ եկամուտները 2022 թվականին կազմել են 89 մլն 574,057 դրամ, իսկ 2023-ին՝ 151 մլն 577,566 դրամ։

2022 թվականի տարեվերջի դրությամբ Լիանա Խաչատրյանի բանկային հաշիվներին եղել է 1704.49 դոլար և 230,210 դրամ, իսկ 2023-ի տարեվերջին՝ 3141.46 դոլար և 207,807․97 դրամ։ Որպես կանխիկ դրամական միջոց՝ 2022-ին նշել է 75,000 դոլար, 22,000 եվրո և 20 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 74,000 դոլար, 21,000 եվրո և 94․7 մլն դրամ։

Լիանա Խաչատրյանի բանկային ավանդները 2022 թվականին կազմել են 23 մլն 761,635 դրամ և 50,000 դոլար, իսկ 2023-ին՝ 43 մլն 392,923 դրամ և 50,000 դոլար։ Բաժնային արժեթղթերը և այլ ներդրումները 2022-ին կազմել են 3 մլն 375 հազար դրամ, իսկ 2023-ին՝ 10 մլն 845 հազար դրամ։

2022 թվականի տարեվերջի դրությամբ պատգամավորի կնոջ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 46 մլն 272,006 դրամ, իսկ 2023-ին՝ 39 մլն 864,288 դրամ։

2023 թվականին Լիանա Խաչատրյանը հայտարարագրել է նաև հանձնված և վերադարձված փոխառություններ՝ 40 մլն դրամ։

Ե՛վ 2022 թվականին, և՛ 2023 թվականին պատգամավորի կինը հայտարարագրել է նաև 2019 թվականին նվիրատվություն ստացած 4 մլն դրամ արժողությամբ վզնոց։

Ծախսերի բաժնում Լիանա Խաչատրյանը ներկայացրել է 2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախս, որը 2022-ին կազմել է 3 մլն 280 հազար դրամ, իսկ 2023-ին՝ 7 մլն 470 հազար դրամ։

Այսպիսով, պատգամավոր Իշխան Սաղաթելյանի և նրա կնոջ եկամուտները և կանխիկ գումարները 2022-ի համեմատ 2023-ին կտրուկ աճել են։ 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Իշխան Սաղաթելյանհայտարարագիր

Հարակից հոդվածներ

Մանիպուլյատիվ և ոչ ճիշտ հայտարարություններ դաշնակցական պատգամավորներից
Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ և ոչ ճիշտ հայտարարություններ դաշնակցական պատգամավորներից

14:55, 19 Հնս, 2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական երկու պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Իշխան Սաղաթելյանը երկու տարբեր առիթներով մանիպուլյատիվ և ոչ ճիշտ տեղեկություններ...

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)
Առանց վճռի

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)

18:26, 10 Մյս, 2022

Թարմացում․ Նյութի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին, ժամը 19։06 ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հաստատվեց, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին...

«Հայաստան» դաշինքի պատգամավորների գույքն ու դրամական միջոցները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Հայաստան» դաշինքի պատգամավորների գույքն ու դրամական միջոցները

16:09, 28 Հկտ, 2021

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց 8-րդ գումարման Ազգային ժողովը։ Ազգային ժողով անցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» և...

Հարակից հոդվածներ

Մանիպուլյատիվ և ոչ ճիշտ հայտարարություններ դաշնակցական պատգամավորներից
Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ և ոչ ճիշտ հայտարարություններ դաշնակցական պատգամավորներից

14:55, 19 Հնս, 2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական երկու պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Իշխան Սաղաթելյանը երկու տարբեր առիթներով մանիպուլյատիվ և ոչ ճիշտ տեղեկություններ...

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)
Առանց վճռի

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)

18:26, 10 Մյս, 2022

Թարմացում․ Նյութի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին, ժամը 19։06 ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հաստատվեց, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին...

«Հայաստան» դաշինքի պատգամավորների գույքն ու դրամական միջոցները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Հայաստան» դաշինքի պատգամավորների գույքն ու դրամական միջոցները

16:09, 28 Հկտ, 2021

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց 8-րդ գումարման Ազգային ժողովը։ Ազգային ժողով անցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» և...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens