ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

16:14, 15 Փտր, 2018

Փետրվարի 14-ին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, մերժեց Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ Յեշ Աթիդ կուսակցության ներկայացրած նախագիծը։ Դրա ներկայացումից հետո Իսրայելի փոխարգործնախարար Ցիպի Խոտովելին Քնեսեթի պատգամավորներին ԱԳՆ անունից առաջարկել էր դեմ քվերակել դրան։

«2015 թվականին Հայաստանի կառավարությունը նպատակ էր դրել, որպեսզի ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Իսրայելը պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Երեքն էլ չընդունեցին», — «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ հայտարարել է Խոտովելին։

Իսրայելի փոխարտգործնախարարի կողմից՝ Եվրամիությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրների հետ նույն շարքում դասելը, սակայն, իրականության աղավաղում է։ Եվրոպական միությունն իր օրենսդիր մարմնի՝ Եվրոպական խորհրդարանի միջոցով, Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված գործողությունները «ցեղասպանություն» է ճանաչել դեռևս 2015-ին։

Հայոց ցեղասպանության 100-ամյակից օրեր առաջ ընդունած բանաձևով խորհրդարանը Թուրքիային ևս կոչ էր արել այդ առիթն օգտագործել ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս բանաձևով Եվրախորհրդարանը վերահաստատել էր նաև 1987-ին խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով  1915-1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացվածը կրկին որակվել էր ցեղասպանություն։

Եվրամիության օրենսդիր մարմնից բացի Հայոց ցեղասպանությունը միության անդամ 28 երկրներից 14-ը [Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիայի հանրապետություն, Սլովակիա, Ֆրանսիա] ճանաչել են նաև սեփական օրենսդիր մարմինների միջոցով։

Ի դեպ, Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ օրինագիծն Իսրայելի Քնեսեթը քննարկում էր առաջին անգամ։ Փոխարտգործնախարար Խոտովելին օրինագծին դեմ քվեարկելու իր կոչից հետո հավելել էր, որ «շատ կարևոր է ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը», սակայն Իսրայելը չի կարող փոխել իր արտաքին քաղաքականությունը, «քանզի առկա են դիվանագիտական մեծ խնդիրներ»։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armenia-EAEUArmenian GenocideEUEuropean ParliamentgenocideKnessetԵՄիսրայելհայոց ցեղասպանությունհոլոքոստՔնեսեթ

Հարակից հոդվածներ

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները
Սխալ

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները

12:54, 20 Սպտ, 2023

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով նույն օրն Արցախում մեկնարկած ադրբեջանական ռազմական գործողություններին ու Հայաստանի...

Մի գիշերում ԵՄ անդամ չեն դառնում․ Խզմալյանի կեղծ պնդումը
Սխալ

Մի գիշերում ԵՄ անդամ չեն դառնում․ Խզմալյանի կեղծ պնդումը

14:11, 16 Հնս, 2023

*Նյութը հրապարակումից հետո համալրվել է։ Համալրված մասը նշված է աստղանիշով Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հունիսի 14-ին ֆեյսբուքյան գրառմամբ...

ԵՄ, դիտորդներ, ԵՄ, դիտորդներ, ԵՄ․․․ Խզմալյանի մանիպուլյատիվ մտքերն ու պնդումները
Մանիպուլյատիվ

ԵՄ, դիտորդներ, ԵՄ, դիտորդներ, ԵՄ․․․ Խզմալյանի մանիպուլյատիվ մտքերն ու պնդումները

17:34, 19 Դկտ, 2022

Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման դեկտեմբերի 18-ի թողարկման ընթացքում Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մի շարք մանիպուլյատիվ և կեղծ...

Ադրբեջանում Իսրայելի բազաները՝ մի անհիմն հոդվածի ու հին ելույթի հետևանք
Սխալ

Ադրբեջանում Իսրայելի բազաները՝ մի անհիմն հոդվածի ու հին ելույթի հետևանք

19:19, 11 Հկտ, 2021

Վերջին շրջանում աննախադեպ սրվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Իրանի իշխանությունները բացասաբար են ընկալում Ադրբեջանի մտերիմ կապերը Իսրայելի հետ։ Այս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens