ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ՊԵԿ-ի բանանային սուտը

14:04, 15 Դկտ, 2016

Շաբաթներ առաջ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ «անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»:

Այնուհետև, թե մեր և թե այլ թիմերի՝ մանրամասներ ներկայացնելու հարցումներին ի պատասխան, ՊԵԿ-ից, տեղեկություններ տրամադրելու փոխարեն, հայտնում էին «…ՊԵԿ-ն առավել կարևորում է շուկայում արդար մրցակցության միջավայրի ձևավորումը, ինչի արդեն իսկ տեսանելի առաջին արդյունքներից մեկն էլ բանանի շուկայում վերջին օրերին նկատվող գների շուրջ 200 դրամով անկումն է»:

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց նոյեմբեր ամսվա սպառողական ապրանքների (այդ թվում՝ մայրաքաղաքում բանանի) միջին գները: Ըստ դրանց, ի հեճուկս ՊԵԿ-ի, բանանի գները նվազել են ոչ թե 200, այլ ընդամենը 28 դրամով:

banan-arm

Ավելին, ինչպես երևում է գրաֆիկից, այս նոյեմբերին բանանն ավելի թանկ է եղել, քան մարտին կամ հուլիսին: Արդ, կարելի է արձանագրել, որ ՊԵԿ-ի կողմից բանանի գնանկման վերաբերյալ հրապարակված տվյալները, մեղմ ասած, հեռու են իրականությունից:

Հարկ ենք համարում նաև նկատել, որ թե՛ ՊԵԿ-ը և թե՛ դատախազությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, չեն ներկայացնում մանրամասներ՝ կապված բանանի ներմուծման խոչընդոտման դեպքի հետ: Եվ քանի որ նախկինում ՊԵԿ-ը, որպես կանոն, բարեխղճորեն հարգում էր օրենքը և տրամադրում հայցված տեղեկությունները, հիմքեր կան կասկածելու, որ բանանի ներկրման խոչընդոտման ու ՊԵԿ-ի՝ տնտեսվարողին աջակցելու պատմությունը, գոնե մասսամբ, հորինվածք է:

Տեղեկացնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» արդեն դիմել է դատարան՝ պահանջելով ՊԵԿ-ին ու դատախազությանը պարտավորեցնել դեպքի առնչությամբ հայտնել մանրամասն տեղեկություններ: Մանսավորապես, հայցվում է հայտնել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում խոչընդոտումը, արդյո՞ք դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ, արդյո՞ք հայտնի են խոչընդոտողների անունները և դրդապատճառները, ինչպես նաև խնդրո առարկա բանանի քանակը:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` bananimportstatisticstaxYerevanбананЕАЭСЕреванимпортложьмонополияолигархԱՎԾԲանանբանանի գինբանանի ներկրումգինդատախազությունդրամԵԱՏՄԵրևանԼֆիկխոչընդոտհարկհարկայինմաքսայինմենաշնորհՄիհրան ՊողոսյաններկրումներմուծումՊԵԿՊետական Եկամուտների ԿոմիտեսուտվիճակագրությունՔեթրին Գրուպօլիգարխ

Հարակից հոդվածներ

Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16:09, 1 Սպտ, 2026

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ...

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում

11:28, 1 Սպտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հնարավորության մասին օգոստոսի 24-ին արված հայտարարությունը կոշտ արձագանքներ է ստացել ռուսական...

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու  փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը

17:12, 20 Օգս, 2026

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի...

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

13:04, 17 Օգս, 2026

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)