ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ՌԴ Ռազմական Ոստիկանությունը Գյումրիում է՝ ի հեճուկս ՀՀ ՊՆ-ի ու պայմանագրերի

18:39, 30 Մրտ, 2018

Ռուսասական հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը վերջերս հաղորդագրություն տարածեց, որտեղ հայտնում է․ «Ճանապարհային երթևեկության անվտանգության, զինվորական օբյեկտների պահպանման, ինչպես նաև զինվորական կարգապահությունը ապահովվելու նպատակով Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում ստեղծվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում»։

Մինչ ռուսական կողմը ստորաբաժանումները ստեղծելու մասին խոսում է, որպես կայացած փաստ նշենք, որ այս գործընթացը ապօրինի է և ամրագրված չէ որևէ միջպետական պայմանագրով (ավելի մանրամասն կարող եք կարդալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածում):

Սակայն առավել զավեշտալին այն է, որ քանի դեռ հայկական կողմը պնդում է, որ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանությունը կտեղակայվի միայն միջպետական համաձայնագրերը ստորագրելուց (փոփոխելուց) հետո, ռուսական կողմը արդեն տեղկայել է ստորաբաժանումները Գյումրիում:

Հայկական արձագանքը և իրականությունը

Հաղորդագրությանը արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ ասելով, որ ռուսական ռազմական ոստիկանություն Հայաստանում տեղակայելու շուրջ դեռ որևէ փաստաթուղթ չկա։ Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ ռուսական ՌՈ ստորաբաժանումների տեղակայումը Գյումրիում և Երևանում նաև հայկական կողմի առաջարկությունն է։ «Նաև հայկական կողմի միջնորդությամբ է  ռուսական կողմը գնում այդ քայլին, բայց այս պահին հայկական կողմի հետ ընթանում են բանակցություններ․․․ Մինչև համապատասխան պայմանագիր չլինի ռազմաբազայի կազմի փոփոխություն տեղի չի ունենա», — նշել է մամուլի խոսնակը:

Այս հայտարարությանը հաջորդեց նախկին ոստիկանապետ, Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը։ Ըստ պատգամավորի ունեցած տեղեկության՝ ռուսական ՌՈ ստորաբաժանումները Գյումրիում են դեռևս մարտի 15-ից և արդեն սկսել են ծառայություն իրականացնել։

«Գիտեմ, որ ամսի 15-ից արդեն էդ ծառայությունը բերել են, արդեն մշակվում է, որքանով են իրականացնում, ես չեմ կարող ամփոփ տեղեկատվություն տալ։ Դա իրենց ռազմաբազայի տարածքում է իրականացվում։ Նրանք դրսում և՛ Երևանում, և՛ Գյումրիում երբևիցե չեն հայտնվել մարդկանց ի տես, մարդիկ չեն տեսել նրանց։ Չի բացառվում՝ ևս 6 ամիս ծառայություն իրականացնեն, և մենք էդ մասին չիմանանք», — մասնավորապես ասել է Սարգսյանը։

Մինչ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ Հայաստանում ռուսական ՌՈ ստորաբաժանումներ այս պահին չկան, իսկ Ալիկ Սարգսյանը՝ որ կան, սակայն ռազմաբազայի տարածքից դուրս իրենց հնարավոր չէ տեսնել, նկատենք, որ «Հայկական ժամանակը» արդեն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են ռուսաստանյան ռազմական ոստիկաններ, ովքեր ազատ շրջում են Գյումրու փողոցներով։

«Կարգապահական խնդիրներ»

ՌԴ ԶՈւ ոստիկանական ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանում մեծամասամբ պայմանավորված է կարգապահական խնդիրներով։ 2015 թվականին 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հրազենով լքել էր ռազմաբազայի տարածքը այնուհետև սպանել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների, հայտնաբերվել և ձերբակալվել է հենց ՌԴ զինծառայողների կողմից, ինչը ևս  միջպետական պայմանագրի խախտում է։ Վերջիններս հրազենի կիրառմամբ իրականացրել էին որոնողական աշխատանքներ (ինչի իրավունքը չունեին) այնուհետև, կրկին պայմանագրի խախտմամբ, ձերբակալել Պերմյակովին ու չեն հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին։

Ընդ որում, այն ժամանակ Պերմյակովի փախուստի մասին Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվել էր միայն 7 ժամ անց՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո՝ ի հեճուկս միջպետական պայմանագրի, ըստ որի ՀՀ ոստիկանությունը պետք է տեղեկացվեր անհապաղ: 2015 թվականի դեպքերի ժամանակ ռուսական կողմից միջպետական պայմանագրերի խախտումների մասին կարող եք կարդալ այստեղ:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 102-я военная базаGyumriRussian Armed ForcesRussian Military PoliceАлик Саргсянвоенная полицияГюмриРФ ВПԱրծրուն հովհաննիսյանՀՀ ՊՆՊերմյակովռազմական ոստիկանությունՌԴ ԶՈՒռուսական ռազմաբազառուսական ռազմակայան

Հարակից հոդվածներ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

11:36, 20 Օգս, 2026

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։ Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում...

Հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ սահմանին զորք կուտակելու մասին լուրն առաջինը ռուսաստանյան ալիքներ են տարածել
Առանց վճռի

Հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ սահմանին զորք կուտակելու մասին լուրն առաջինը ռուսաստանյան ալիքներ են տարածել

16:40, 4 Ապր, 2024

Նախորդ շաբաթ ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ակտիվորեն տարածում էին իբր դեպի հայ-ադրբեջանական սահման հայկական զորքի ու զինտեխնիկայի տեղաշարժի մասին լուրեր ու...

Արբանյակային լուսանկարները չեն հաստատում ԼՂ-ում զորաշարժի մասին Բաքվի պնդումները
Մանիպուլյատիվ

Արբանյակային լուսանկարները չեն հաստատում ԼՂ-ում զորաշարժի մասին Բաքվի պնդումները

16:57, 16 Օգս, 2023

Օգոստոսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այդ երկրում գործող դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպմանը պնդել է, թե Արցախում հայկական ստորաբաժանումները սադրանք...

Կրակե՞լ են, թե ոչ․ ԵՄ դիտորդները կոշտ հերքում են, ապա՝ հաստատում
Առանց վճռի

Կրակե՞լ են, թե ոչ․ ԵՄ դիտորդները կոշտ հերքում են, ապա՝ հաստատում

18:09, 15 Օգս, 2023

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցիալական մեդիայի իր օգտահաշիվներում (Facebook, Twitter) տեղեկություն տարածեց, որ նույն օրը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens