ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Հ1-ը 2017 թ-ի ԱԺ ընտրությունների գնահատականներից միայն դրականն է «հիշում»

20:57, 10 Ապր, 2018

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփ թողարկման՝ «360 աստիճան»-ի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ռեպորտաժի հեղինակը նշել է, որ ԵՄ-ն և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել տեղի ունեցած ընտրությունը: Հանրային հեռուստըանկերությունն այդ թողարկման ժամանակ ներկայացրել է դիտորդական խմբի զեկույցի և ԵՄ-ի հայտարարության  բացառապես դրական կողմերը: Որևէ անդրադարձ չի  կատարվել մատնանշված խնդիրների մասին:

«360 աստիճան»-ի հիշյալ ռեպորտաժի հեղինակը նշել է. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրեց՝ ընտրական գործընթացը համապատասխանել է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին ու ներպետական օրեսնդրությանը: Եվրամիությունը հայտարարեց՝ ընտրությունները լավ կազմակերպված էին, առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ, արդյունքն արտացոլում է Հայաստանի ժողովրդի կամքը»:

Նախ նշենք, որ Հ1-ը դեռևս նախորդ տարի կրկին հիշատակել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը և մեջբերում էր կատարել, թե իբր Հ1-ը ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերին հավասարակշռված էր լուսաբանել, մինչդեռ զեկույցում նման բան ասված չէր:

Ինչ էր ասված կոնկրետ ԶԼՄ-ների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում, որը Հ1-ով չասեցին: «Լրագրողները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրին, որ լրատվամիջոցների սեփականատերերի անհարկի միջամտությունն իրենց խմբագրական անկախությանը հանգեցրել է ինքնագրաքննության կիրառման և կառավարության մասին քննադատական լուսաբանումներից խուսափելուն, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությամբ: Ընտրություններին առնչվող հանրային հետաքրքրություն ներկայացնող պատմություններին, ինչպիսիք են, օրինակ, դպրոցների տնօրենների կողմից աջակիցների ցուցակների հավաքագրումը և ԿԸՀ կողմից ընտրական բողոքների լսումները, անդրադարձ չի արվել հանրային հեռարձակող Հ1-ի ամենադիտվող եթերաժամի լրատվական թողարկումներում, բայց արվել է այլ լրատվամիջոցների կողմից: Լրագրողները նաև տեղեկացրին, որ լրագրողների դեմ բռնության որոշ վերջին դեպքեր և դրանց անբավարար հետապնդումը օրենքի կողմից խաթարում են իրենց անվտանգությունը և խոչընդոտում աշխատանքին»,- նշված է զեկույցում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 4-ը, այսինքն՝ նախքան քարոզարշավի մեկնարկը ընկած ժամանակահատվածի ընթացքում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները պարզեցին, որ մշտադիտարկվող հեռուստաընկերությունների մոտ առկա էր հստակ կանխակալություն հօգուտ հանրության կողմից ընկալվող իրենց կուսակցական պատկանելիության:

2017 թվականի ապրիլի 4-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի խոսնակի հայտարարությունից Հ1-ի եթերում հնչել է մեկ նախադասություն, որը կրկին գործընթացի դրական գնահատական է եղել: Ռեպորտաժում ոչ մի խոսք չի եղել խոսնակի հայտարարության հետևյալ հատվածի մասին. «Ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը»:

Այնպես որ Հանրային հեռուստաընկերության «360 աստիճան» հաղորդումը բացառություն չէր Հ1-ի՝ 2017 թ-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու ԵՄ-ի հնչեցրած գնահատականների կողմնակալ լուսաբանման հարցում։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` #ընտրություններ2017360 градусовОБСЕ / БДИПЧОбщественное телевидение АрменииԱզգային Ժողովի ընտրություններԱԺ ընտրություններԱԺ ընտրություններ 2017ԵԱՀԿ ԺՀՄԻԳհ1Հայաստանի հանրային հեռուստաալիքՀանրային հեռուստաընկերություն

Հարակից հոդվածներ

Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը «Առաջին ալիքի» խախտումների վերաբերյալ
Չդասակարգված

Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը «Առաջին ալիքի» խախտումների վերաբերյալ

18:58, 23 Մրտ, 2022

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց» հաղորդաշարի առանձին հաղորդումների շրջանակներում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ Կոնստանտին...

Գործընկերներ՝ նախարարությունում և մասնավոր ընկերություններում․ ինչ կապ ունի Արդարադատության նորանշանակ փոխնախարարը նախարարի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գործընկերներ՝ նախարարությունում և մասնավոր ընկերություններում․ ինչ կապ ունի Արդարադատության նորանշանակ փոխնախարարը նախարարի հետ

19:04, 14 Հնվ, 2022

Երկու օր առաջ՝ հունվարի 12-ին, վարչապետի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ։ Այս նշանակումը համացանցում և լրատվամիջոցներում բուռն քննարկման...

Ինչպես է Հանրայինը լղոզում ԱԺ միջադեպերը
Մանիպուլյատիվ

Ինչպես է Հանրայինը լղոզում ԱԺ միջադեպերը

18:32, 26 Օգս, 2021

Ազգային ժողովում օգոստոսի 25-ին կառավարության ծրագրի ներկայացման և հարցուպատասխանի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցան բախումներ, ծեծկռտուք, որոնք...

Արտահանումը չի գերազանցում ներմուծումը․ Հանրայինի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Արտահանումը չի գերազանցում ներմուծումը․ Հանրայինի մանիպուլյացիան

14:10, 6 Հլս, 2021

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հուլիսի 5-ի երեկոյան թողարկման ժամանակ հաղորդավարը հայտարարել է, որ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ապրանքների արտահանման...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens