ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ադրբեջանը ոչ թե վերականգնում, այլ աղավաղում է Ղազանչեցոցի նախնական տեսքը

20:51, 28 Սպտ, 2022

Վարշավայում ընթացող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչ Թողրուլ Մամադլին (Toghrul Mammadli) հայտարարել է, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին վերակառուցվում է՝ հիմնվելով պատմական փաստաթղթերի վրա: 

Ի պատասխան բանախոս Իզաբելա Սարգսյանի խոսքի, թե Ադրբեջանը 2020 թ. պատերազմի ընթացքում երկու անգամ հարվածել է Ղազանչեցոցի եկեղեցուն, Մամադլին, մասնավորապես, նշել է, որ Ղազանչեցոցի եկեղեցին վերակառուցվում է, ինչպես բոլոր այլ պատմական և մշակութային հուշարձանները այդ տարածքում: «Ղազանչեցոցը վերականգնվում է պատմական փաստաթղթերի և արխիվային նյութերի հիման վրա»,- նշել է նա:

Իրականում, Ադրբեջանի ներկայացուցիչը կեղծում է: Թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո, Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին թիրախավորվել է, իսկ ներկայումս Ադրբեջանը այն, ըստ էության, ոչ թե վերականգնում, այլ աղավաղում է։

Ղազանչեցոցի թիրախավորումը ադրբեջանական զինուժի կողմից

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին վնասվել էր 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում: Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը երկու անգամ հրթիռակոծել էր եկեղեցին: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սա համարել էր հնարավոր պատերազմական հանցագործություն:

«Ըստ ամենայնի, կարևոր մշակութային նշանակություն ունեցող այս եկեղեցին մտածված կերպով էր որպես թիրախ ընտրվել, չնայած այն հանգամանքին, որ շինության՝ ռազմական նպատակներով օգտագործման որևէ ապացույց չկա»,- նշվել է կազմակերպության 2020 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված զեկույցում: 

Շուշիի գրավումից հետո Սբ. Ամենափրկիչ եկեղեցին պղծվել է: Ադրբեջանցի զինվորականները գրառումներ էին կատարել եկեղեցու պատերի վրա:

Ղազանչեցոցի եկեղեցու «վերականգնումը»

Պատերազմից ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները «վերականգնում են» եկեղեցին, իսկ եկեղեցու գմբեթը հեռացվել է:

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ վերանորոգումը վերադարձնելու է եկեղեցուն «սկզբնական» տեսքը՝ նկատի ունենալով 1920 թվականից հետո Ղազանչեցոցի վիճակը, երբ վեղարաձև գմբեթը հեռացված էր: Սակայն այդ պնդումը կեղծ է, քանի որ մինչև 1920 թվականը եկեղեցին ունեցել է հենց վեղարաձև գմբեթ:

Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին: Եկեղեցին զգալի տուժել էր 1920 թվականի հայկական ջարդերի ժամանակ, իսկ գմբեթը ավերվել էր: Խորհրդային տարիներին այն օգտագործվում էր որպես պահեստ: Երբ հայկական ուժերը վերադարձրեցին Շուշին ԼՂՀ վերահսկողության տակ 1992-ին, Ղազանչեցոց եկեղեցին վերանորոգվեց և վերաբացվեց: 

Ադրբեջանը համակարգված ձևով ոչնչացնում է հայկական մշակութային և կրոնական հուշարձանները 

Նշենք նաև, որ սա միակ օրինակը չէ, երբ Ադրբեջանը թիրախավորում է իր տարածքում հայտնված հայկական մշակութային ժառանգության կոթողները:

Ավելին՝ տեղի է ունենում ոչ միայն հուշարձանների ֆիզիկական ոչնչացում, այլև դրանց «աղվանականացում», այսինքն՝ եկեղեցիների և այլ հուշարձանների հայկական պատկանելիությունը մերժվում է և վերագրվում է աղվանականին, իսկ եկեղեցիների հայերեն գրառումները ներկայացվում են իբրեւ ավելի ուշ արված հավելումներ և կրկին, ոչնչացվում են:

2021 թ. սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դատապարտել է պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումը և աղվանականացումը: 

Ադրբեջանական վերահսկողության տարածքներում մնացած մշակութային կոթողները պաշտպանելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ բարձրաստիճան անձինք:

FIP.am-ը մի քանի անգամ անդրադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանների պղծման դեպքերին:

Սակայն պաշտոնական Բաքվի այս քաղաքականությունը նոր չէ: Ըստ  «Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» հարթակի զեկույցի՝ 1990-ականների վերջից սկսած Ադրբեջանը Նախիջևանում ոչնչացրել է 108 հայկական վանք, եկեղեցի և գերեզման:

Լուսինե Ոսկանյան

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵԱՀԿ ԺՀՄԻԳՍուրբ Ղազանչեցոց

Հարակից հոդվածներ

Լրատվական

Հ1-ը 2017 թ-ի ԱԺ ընտրությունների գնահատականներից միայն դրականն է «հիշում»

20:57, 10 Ապր, 2018

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփ թողարկման՝ «360 աստիճան»-ի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ռեպորտաժի հեղինակը...

Ռուսական ընտրություններն ըստ Շարմազանովի և իրականում
Պաշտոնական

Ռուսական ընտրություններն ըստ Շարմազանովի և իրականում

16:10, 20 Մրտ, 2018

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, դիտարկել է նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական...

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խեղաթյուրել է ՀԿ-ի բարձրաձայնած խնդիրները
Պաշտոնական

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խեղաթյուրել է ՀԿ-ի բարձրաձայնած խնդիրները

10:21, 13 Սպտ, 2017

Սեպտեմբերի 11-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային հանձնառությունների իրականացման շուրջ (HDIM) ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնում են երեք...

«Շանթ»-ով և Հ1-ով ստում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին
Լրատվական

«Շանթ»-ով և Հ1-ով ստում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին

11:35, 13 Հլս, 2017

Հուլիսի 10-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Զեկույցը հուլիսի 11-ին լուսաբանվեց Հ1 և...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens