Facebook և Ok.ru սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվում է տեղեկություն, ըստ որի, Հիմնադիր խորհրդարանի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավլիկ Մանուկյանը և այլք, ազատ են արձակվել բանտից։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Օրերս Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է ուղղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մտահոգություն էր հայտնում Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման հինգ անդամներին առաջադրված մեղադրանքների և նրանց նախնական կալանքի ենթարկելու կապակցությամբ: Այսօր նրանց խափանման միջոցը փոխվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ, և նրանք այսօր ազատ կարձակվեն»։
Այս տեղեկությունը ունի 3 տարվա վաղեմություն, տեսանյութը հրապարակվել է 2015 թվականի մայիսի 4-ին։