ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Ոստիկանությունը «կարողացել է պարզել» վաղուց պարզվածը

16:28, 22 Մյս, 2018

Ոստիկանությունը մայիսի 17-ին կարճ զեկույցով հանդես եկավ՝ նշելով Երևանի Ավան վարչական շրջանում ապրիլ ամսին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հնարավոր մասնակիցների անուն ազգանունների առաջին տառերը: Հակիրճ ներկայացվեց նաև միջադեպի նկարագիրը:

Ոստիկանության հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձինք, ովքեր ենթադրաբար կատարել են վերոհիշյալ հանցագործությունները, մասնավորապես՝ Երևան քաղաքի բնակիչներ Ա. Մ.-ն, Ա. Ե.-ն, Ս. Ղ.-ն, Գ. Ղ.-ն, Ա. Գ.-ն, Ա. Վ.-ն, Գ. Ա.-ն, Ա.Ա.-ն, Ս. Հ.-ն, Վ. Ս.-ն, Ս. Ս.-ն, Ա. Մ.-ն: Վերջիններիս տվյալները տրամադրվել են նախաքննական մարմնին՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար»: Առաջին հայացքից անուն ազգանունների հապավումները ոչինչ չեն ասում ենթադրյալ հանցանքը կատարած անձանց ով լինելու մասին: Սակայն «Հայկական ժամանակ» օրաթերթն իր մայիսի 19-ի համարում հրապարակել է նշված անձանց անուն ազգանուններն ու զբաղեցրած պաշտոնները: Նրանք են՝

Ա. Մ.- Արման Մակարյան՝ Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն. վերջինս քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նա և նրա առանց պետհամարանիշի Տոյոտա մեքենան գտնվել են Ավանում՝ դեպքի վայրում:

Ա. Մ.- Առնակ Մանուչարյան. Ավանի «Նարեկ» համատիրության նախագահ. ապրիլի 22-ին եղել է հանցավոր խմբի մեջ:

Ա. Ե.- Արմեն Երեմյան. «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերից է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերը:

Ս.Ղ.- Սամվել Ղումաշյան. Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

Գ.Ղ.- Գրիգոր Ղումաշյան. վերջինս Սամվել Ղումաշյանի որդին է: Նա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակից է: Ապրիլի 22-ին հոր՝ Սամվել Ղումաշյանի հետ եղել է Ավանում՝ Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց:

Ա. Գ.- Արթուր Գասպարյան. Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է, գլխավոր մասնագետ: Վերջինս մի պահ հայտնվել է երթի մասնակիցների մեջ, ապա գնացել Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ և վերջում արդեն բժշկական դիմակով ճանապարհը փակած խմբի շարքերում էր: Ողջ գործընթացի ժամանակ Արթուր Գասպարյանի հետ է կապույտ գույնի սպորտային համազգեստով մի երիտասարդ, ում ինքնությունը դեռ հայտնի չէ:

Ա. Վ.- Արմեն Վարդումյան. Ավանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ. վերջինս խմբի մեջ է եղել:

Գ. Ա.- Գեղամ Անտոնյան. Նա երևում է խմբի համատեղ լուսանկարներից մեկում՝ պատկերված սպորտային և զինվորական հագուստով:

Ա.Ա.- Արթուր Աղաջանյան. Հանրապետական կուսակցության անդամ է մոտ մեկ ամիս առաջ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականի պաշտոնը։

Ս. Հ.-ն- Սերգո Հայրապետյան. ըստ մամուլում հրապարակված տվյալների՝ հանցավոր խմբի անդամների հավաքագրման գործընթացին մասնակից է եղել ՀՀԿ-ի Ավանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սերգո Հայրապետյանը:

Վ. Ս.- Վրուլ Սարգսյան. Վերջինս Տարոն Մարգարյանի ավագ որդու ընկերների շրջապատից է:

Ս. Ս.- Սուրեն Սաֆարյան. Նա Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ է. Ավանում նույն խմբի անդամ է եղել:

Զարմանալի պատահականությամբ այդ անձինք նույն այն մարդիկ են, որոնց վերաբերյալ մենք երկու հրապարակում ենք ունեցել (Հրապարակում 1-ին և հրապարակում՝ 2-րդ):

Այսինքն, ոստիկանությունը, ունենալով քաղաքացիներին նույնականացնելու մի ողջ զինանոց, կարողացել է «պարզել» բացառապես այն անձանց տվյալները, որոնց մենք դեռ մեկ ամիս առաջ էինք պարզել:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` полицияԱվանՀՀ ոստիկանությունՏարոն մարգարյան

Հարակից հոդվածներ

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է
Մեծամասամբ սխալ

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է

15:36, 18 Մյս, 2022

Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման փողոցային անհնազանդության ակցիաների ժամանակ միջադեպ եղավ ոստիկանների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի միջև։ Ըստ տեսագրության՝...

ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառել
Սխալ

ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառել

18:29, 16 Մյս, 2022

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Freenews-ի եթերում մայիսի 14-ին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս օրերին փողոցում տեղի ունեցող...

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ
Մանիպուլյատիվ

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ

16:04, 12 Մյս, 2022

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մահացավ ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցներից մեկը։ Այս դեպքից անմիջապես հետո քաղաքացու մահվան պատճառների...

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու  վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը
Մանիպուլյատիվ

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը

16:23, 27 Ապր, 2022

Ապրիլի 26-ի երեկոյան Facebook սոցիալական ցանցում լուր տարածվեց ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մասին։ Քիչ անց արդեն կայքերը...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens