ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Գագիկ Հարությունյանն ինքն իրեն բացառիկ լիազորություն տվեց. դատավորները ծանր դրության մեջ են

01:10, 14 Հլս, 2018

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 7-ին որոշում է կայացրել (ԲԴԽ-23-Ո-47) սահմանել առաջին ատյանի դատարանների դատավորների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները փոփոխելու կարգը: Այդ որոշումով սահմանվում է, թե ինչ ընթացակարգով պետք է օրինակ`  դատավորը տեղափոխվի այլ դատարան, ենթադրենք՝ Երևանից գնա Սյունիքի մարզ դատավոր աշխատելու և այլն:

Դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին: Այսինքն, ԲԴԽ-ն որոշում է կայացնում բացառապես դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին, այլ ոչ՝ դատավորների տեղափոխման կարգը: Սակայն, բացի նրանից, որ ԲԴԽ-ն սահմանել է դատավորների տեղափոխման կարգ, որի սահմանումը օրենքից չէր բխում, դեռ ավելին՝ իրեն վերապահել է լիազորություն, առանց դատավորի համաձայնության վերջինիս մի նստավայրից տեղափոխել այլ նտավայր, օրինակ Վանաձորի նստավայրից՝ Ալավերդու նստավայր:

Այսպես, նշված որոշմամբ հաստատված կարգի 2.5 կետը սահմանում է, որ «բացառիկ դեպքերում խորհուրդը, ելնելով արդարադատության մատչելիությունն ապահովելու, դատական տարածքների օպտիմալացման հրատապ անհրաժեշտությունից, կարող է քննարկել առաջին ատյանի դատարանի նախագահի կողմից դատավորի նստավայրի փոփոխության վերաբերյալ ներկայացված առաջարկությունը նաև դատավորի անհամաձայնության (համաձայնության բացակայության) դեպքում»:  Ավելի պարզ ասած, եթե օրինակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը ԲԴԽ-ին առաջարկում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նստավայրից «X» դատավորին տեղափոխել Քանաքեռ  վարչական շրջանի նստավայր, ապա բացառիկ դեպքում առանց «X» դատավորի կարծիքը լսելու, նրան կարող են տեղափոխել մեկ նստավայրից մեկ ուրիշ նստավայր:

Դիցուք՝ մի իրավիճակ, երբ մասնագիտացված դատարանի (օրինակ՝ վարչական, սնանկություն) «X» դատավորին չեն ցանկանում պահել Երևանում և պետք է արագ հեռացնեն նրան մարզերից մեկը, ապա դատարանի նախագահը դիմում է ԲԴԽ-ին և բացառիկ դեպքում առանց դատավորի համաձայնության կամ անհամաձայնության նրան տեղափոխում են այլ վայր: Սակայն, հարկ է նկատել, որ անգամ մի դատարանից այլ դատարան դատավորին գործուղելու պարագայում, որը ժամանակավոր բնույթ է կրում՝ մինչ 6 ամիս, նույնիսկ այդ դեպքում դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի հանաձայնությունը պարտադիր է: Փաստորեն, ժամանակավոր տեղափոխման դեպքում դատավորի համաձայնությունը, ըստ սահմանադրական օրենքի պարտադիր է, իսկ երկարատև, եթե ոչ ընդմիշտ տեղափոխման համար, ըստ ԲԴԽ-ի ընդունած կարգի, որը շատ ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ է, դատավորի համաձայնությունը-անհամաձայնությունը ոչ մի նշանակություն չունի:

Գործնականում այս իրավակարգավորումը կարող է ունալ նաև այսպիսի ընթացք՝ ցանկացած դատարանի դատավոր դատական նիստն ավարտում է և տեղեկանում, որ վաղվանից ինքը աշխատելու է այլ նստավայրում՝ օրինակ Սյունիքի մարզում: Բացի իրավական խնդրից, որ օրենսգիրքը արգելում է առանց դատավորի համաձայնության նման տեղափոխություն կատարելը, առկա է նաև այդ խնդրի տեխնիակական կողմը, որը կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության, ողջամիտ ժամկետում գործի քնոնության և այլ հիմնարար սկզբունքների ոտնհահարման / դատավորը ոնի իր վարույթում գործեր, կայացած աշխատակազմ, իր հաշվին վերանորոգած աշխատասենյակ և այլն/:

Բարձրագույն դատական խորհրդի «ԲԴԽ-23-Ո-47» որոշումը մահակ է առաջին ատյանի դատարանների բոլոր դատավորների համար, քանի որ ԲԴԽ-ի տրամաբանությունից դուրս գործող ցանկացած դատավոր կարող է «բացառիկ դեպքի» անվան տակ տեղափոխվի այլ վայր աշխատանքի: Հարկ է նկատել, որ վերջին շրջանում բացառիկ դեպքերի անվան տակ մի դատարանից  այլ դատարան տեղափոխություններ արդեն իսկ եղել են, սակայն «բացառիկ» լինելու որևէ հիմնավորման չհանդիպեցինք ԲԴԽ-ի կայքում:

Սահմանադրական օրենքին հակասող  նշված որոշմամբ հաստաված կարգի 2.5 կետով ԲԴԽ-ն նոր լծակ է ստանում իր ձեռքում դատավորների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: ԲԴԽ-23-Ո-47 որոշման առկայությունը իր մեջ նաև կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում, քանի որ հեռու վայրեր նշանակված դատավորների համար պարարտ հող է ստեղծվել համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով կարողանալ տեղափոխվել ավելի ցանկալի նստավայր՝ անկախ այն հանգամանքից այդ նստավայրում թափուր տեղ առկա է, թե՝ ոչ:

Տիրայր Մուրադյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` CourtGagik HarutyunyanJudgesPresident of the CourtարդարադատությունԲարձրագույն դատական խորհուրդԲԴԽԳագիկ ՀարությունյանԴավիթ Հարությունյանդատական օրենսգիրքդատավորներդատարաններՀՀ Սահմանադրություն

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

FIP.am-ի հրապարակման հետքերով դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին
Չդասակարգված

FIP.am-ի հրապարակման հետքերով դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին

13:35, 9 Հլս, 2024

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հուլիսի 9-ին հրապարակել է որոշում, որի համաձայն, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր...

Դատավոր Ստեփանյանի 102 «բացառիկ ուշացումները»․ դատական ակտերի հրապարակման ժամկետների խախտումը՝ գործելաոճ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատավոր Ստեփանյանի 102 «բացառիկ ուշացումները»․ դատական ակտերի հրապարակման ժամկետների խախտումը՝ գործելաոճ

19:04, 13 Դկտ, 2023

2023 թվականի փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննում էր արդարադատության նախարարի միջնորդությամբ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր...

ԲԴԽ-ն օրենքով չնախատեսված հիմքի հղում անելով է հայտարարել 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին
Առանց վճռի

ԲԴԽ-ն օրենքով չնախատեսված հիմքի հղում անելով է հայտարարել 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին

16:54, 9 Փտր, 2023

Փետրվարի 8-ին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին․ նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens