ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Փոխվարչապետի խորհրդականի՝ թմրանյութ օգտագործած լինելը չի ապացուցվել (խմբագրված և լրացված)

14:12, 20 Հլս, 2018

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իրեն խորհրդական է նշանակել Գեորգի Մուրադյանին, ում վերաբերյալ տարիներ առաջ մամուլում ուշագրավ տեղեկություններ էին հրապարկվել: Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթին դեռևս 2012 թվականին պատմել էին, որ Գեորգի Մուրադյանը անցել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մի գործով, որը տեղի էր ունեցել 2007 թվականին: Թերթը նույն հրապարակման մեջ գրել էր նաև, որ Մուրադյանը դատապարտվել էր, սակայն հետագայում հայտնվել էր ազատության մեջ:

Տիգրան Ավինյանի խորհրդականը հունիսի 6-ին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության միջոցով հերքել էր «Հրապարակ» օրաթերթի լուրը՝ նշելով, որ քրգործն իր մասով նախաքննության փուլում է կարճվել, և որ ինքը չի դատապարտվել:

Սոցիալական ցանցերում խնդրի բուռն քննարկման ժամանակ՝ հունիսի 7-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էր փորձել քննարկումները հանդարտեցնել և որոշ տեղեկություններ էր հրապարակել Մուրադյանի և կոկաինի մաքսանենգության գործից՝ հաստատելով, որ Ավինյանի խորհրդականն իսկապես մեղադրվել է թմրանյութի մաքսանենգության մեջ, սակայն դատարանի վերջնական վճռով նա մեղավոր է ճանաչվել միայն ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:

Քանի որ և՛ մամուլի հրապարակումն էր ոչ ամբողջական, և՛ Վարագ Սիսեռյանի, և՛ Գեորգի Մուրադյանի պարզաբանումները, մենք որոշեցինք ստուգել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2007 թվականին և դրանից հետո առանձնապես խոշոր չափերի (շուրջ138.97 գրամ) թմրանյութի մաքսանենգության գործի շուջ: Ավելի քան մեկ ամիս նամակագրություն ունենալուց հետո դատարանների արխիվներից կարողացանք ձեռք բերել Գեորգի Մուրադյանի վերաբերյալ կայացված որոշումներն ու վճիռները: Քանի որ տեղի ունեցած դեպքը բազմաշերտ է, մենք կներկայացնենք Գեորգի Մուրադյանի առնչության մասը: Հավելենք, որ փաստաթղթերը ձեռք բերելուց հետո զրուցել ենք նաև Գեորգի Մուրադյանի հետ:

Այսպես.  2007 թվականի մարտի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվում մաքսանենգության հոդվածով: Գեորգի Մուրադյանը նույն օրը ձերբակալվում է: Երկու օր անց նրան մեղադրանք է առաջադրվում մաքսանենգությանը հանցակից լինելու և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Մարտի 16-ին Մուրադյանը կալանավորվում է: Մայիսին նրան առաջադրված մեղադրանքներն ավելացվել են ևս երկուսով՝ ապօրինի զենք, ռազմամթերք պահել և թմրամիջոց գործածել: Արդեն հուլիսի 25-ին նրան առաջադրված մեղադրանքները փոփոխվել են և մնացել է միայն թմրանյութ գործածելն ու ապօրինի ռազմամթերք պահելը: Դատարանում մեղադրողը հրաժարվում է Գեորգի Մուրադյանին առաջադրած մեղադրանքներից մեկից՝ թմրամիջոց գործածելու մասով մեղադրանքից:

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների վճիռների վերլուծությամբ հակիրճ ներկայացնենք, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: ԱՄՆ-ից Հայաստան վտարված Ռոբերտ Շամիրյանն ու ՀՀ քաղաքացի Վաչե Ավագյանը կազմակերպում են կոկաին տեսակի թմրամիջոցի մաքսանենգ ճանապարհով տեղափոխման գործընթաց: Իրենց հանցակից են դարձնում Գայանե Այվազյանին և Անի Նասիբյանին: Վերջիններս, իմանալով, որ Զվարթնոց օդանավակայանում «Ֆեդեքս» ծառայության միջոցով ծանրոց է հասել, որի մեջ մոմեր և տարոսիկներ կան, իսկ մոմերից մեկի մեջ կոկաին տեսակի թմրանյութ, փորձում են այն մաքսանենգ եղանակով ստանալ: Ծանրոցն ուղարկված է լինում գոյություն չունեցող մարդու անունով: Գայանե Այվազյանը, իմանալով, որ Գեորգի Մուրադյանը ԱԳՆ-ում է աշխատում (արարողակարգի վարչությունում) և որ կապեր ունի մաքսային ծառայությունում, նրան առաջարկում է օժանդակել ծանրոցը ստանալու հարցում: Քանի որ ծանրոցը ստացողի տվյալները մտացածին են եղել, Երևանում նույն մարդու անուն ազգանունով, սակայն հաշվառման այլ հասցեով մի քաղաքացու տվյալներով լիազորագիր են պատրաստում, որը նոտարը վավերացնում է: Գեորգի Մուրադյանը մարտի 12-ին Գայանե Այվազյանի և Անի Նասիբյանին իր ավտոմեքենայով տանում է օդանավակայան: Գեորգի Մուրադյանը և Անի Նասիբյանը մտել են մաքսատուն: Մաքսատան աշխատակիցները տեսել են, որ ծանրոցի հասցեատիրոջ և ստացող անձի հաշվառման հասցեները տարբեր են, կասկածներ են ունեցել ծանրոցի վերաբերյալ և այն ռենտգեն սարքի միջով են անցկացրել: Պարզվել է, որ մոմերից մեկի մեջ՝ թաքստոցում, փոշենման զանգված կա: Դրանից հետո քրեական գործ է հարուցվում, որից հետո խուզարկություն է կատարվում նաև Գեորգի Մուրադյանի տանը, իսկ ԱԱԾ մեկուսարանից Մուրադյանին տանում են փորձաքննության: Գեորգի Մուրադյանը մեր զրույցում ասաց, որ իր օրգանիզմում առաջին անգամ թմրանյութ չեն հայտնաբերել, սակայն երկրորդ անգամ փորձաքննության տանելուց հետո պարզվել է, որ օրգանիզում կոկաին տեսակի թմրանյութի էլեմենտներ կան:

Նախաքննության ընթացքում գործն առանձնացվում է, և Գեորգի Մուրադյանի, Անի Նասիբյանի, Գայանե Այվազյանի և Գևորգ Մանուկյանի մասով նախաքննության ավարտ է հայտարարվում: Նյութերն ուղարկվել են դատարան: Արդեն դատարանում Գեորգի Մուրադյանին միայն առաջադրված է լինում թմրանյութ գործածելու և ռազմամթերք պահելու մեղադրանքը: Մաքսանենգության և փաստաթուղթ կեղծելու դրվագներով քրգործերը Մուրադյանի մասով կարճվել էին նախաքննության փուլում: Դատարանում մեղադրող դատախազը հրաժարվում է Գեորգի Մուրադյանին թմրանյութ գործածելու մեջ մեղադրելուց և մնում է միայն ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանքը:

Գործով ամբաստանյալներից 3-ը, բացառությամբ Գեորգի Մուրադյանի, ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքները, ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս: Իսկ հիմա ավելի ուշադիր․ Դատարանը պատիժներ նշանակելուց 4 ամբաստանյալների մասով կայացնում է այնպիսի վճիռներ, որ որևէ մեկը վճռի հրապարակման պահից հետո անազատության մեջ չի հայտնվում: Գեորգի Մուրադյանը դատապարվում է 5 ամիս 10 օր ազատազրկման, իսկ մյուսները տուգանքների և պայմանական ազատազրկման:

Այսպիսով առաջին ատյանի վճիռը հրապարակելուց հետո 4 ամբաստանյալներն էլ ազատ են արձակվում դատարանի դահլիճից՝ անազատության մեջ մնալով 5 ամիս 10 օր (այդ ընթացքում կալանավորված են եղել):

Գեորգի Մուրադյանը հետագայում դիմում է վերաքննիչ դատարան: Մեջբերում ենք վերաքննիչ դատարանի վճռից Մուրադյանի բողոքի հիմնավորման հատվածը. «Վերաքննիչ դատարանի դատական քննության ընթացքում Գ. Մուրադյանը հայտնեց, որ գիտակցում է, որ սխալվել է, կատարվածի համար զղջում է: Խնդրեց հաշվի առնել կատարվածի բնույթը և վտանգավորության աստիճանը, իր անձը, որ այս ժամանակահտվածում որևէ հակահասարակական արարք թույլ չի տվել և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ իրադրության փոփոխման հիմքով»: 2008 թվականին Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատավճիռը, Գեորգի Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է և գործի վարույթը նրա նկատմամբ կարճել է՝ իրադրության փոփոխման հիմքով: Հատկանշական է, որ դատարանը Գեորգի Մուրադյանին չի արդարացրել, այլ պարզապես իրադրության փոփոխման հիմքով քրեական հետապնդումն է դադարեցրել:

Կառավարության իր աշխատասենյակում Գեորգի Մուրադյանի հետ մոտ 30 րոպե տևած զրույցում հաստատվեց մեր այն տեղեկությունը, որ վերջինս հաշվառված է եղել նարկոլոգիական դիսպանսերում:

Նշենք, որ Գեորգի Մուրադյանի հայրը երկար տարիներ դիվանագետ է աշխատել և նրա դտավարության ժամանակ էլ պետական պաշտոնյա էր: Մուրադյանը պնդեց, որ  իր հայրը որևէ ազդեցություն չի ունեցել քննության վրա, ընդհակառակը՝ երկու ամիս աշխատանքի չի գնացել, հավանաբար միջադեպից ազդված լինելով:

Գեորգի Մուրադյանին, ով ժամանակին եղել է նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնականը, նոր կառավարությունում աշխատանքի է հրավիրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Տիրայր Մուրադյան

Լրացում. Հայտնում ենք, որ նյութը հրապարակվելուց հետո ժամանակավորապես հեռացվել էր կայքից՝ պայմանավորված դրա վերտառության և բազմակողմանիության ընկալման հետ կապված խնդիրներով: Այդ խնդիրների մասին հայտնի դարձավ միայն հրապարակումից հետո:

Ի լրումն տեղեկացնում ենք, որ SUT.am-ի խմբագրությունը չունի բավարար փաստեր պնդելու, որ Գեորգի Մուրադյանը թմրանյութեր է օգտագործել, քանի որ 2007 թվականի քրեական գործի շրջանակներում իրականացված դատաբժշկական փորձաքննությունները իրարամերժ են եղել և չկա դատարանի որևէ վճիռ, որը կհաստատեր այդ փաստը (մինչ 2008 թվականի հուլիս ամիսը, թմրանյութ օգտագործելը քրեորեն հետապնդելի արարք է եղել):

Նարկոլոգիական դիսպանսերում անձանց հաշվառումը (այդ տարիներին) իրականացվել է տեխնիկապես՝ անկախ թմրանյութ օգտագործելու փաստը դատարանով հաստատված լինելու հանգամանքից: Այդ իսկ պատճառով իրարամերժ դատաբժշկական փորձաքննություններից մեկը տեխնիկապես բավարար է եղել անձին նարկոլոգիական դիսպանսերում հաշվառելու համար:

SUT.am-ի թիմն իր ընթերցողներից հայցում է ներողամտություն և հայտնում, որ նյութի ժամանակավոր հեռացումը դառնալու է ներքին քննության առարկա:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱԳՆԳեորգի ՄուրադյանդատարաններթմրանյութկոկաինմաքսանենգություննարկոդիսպանսերՏիգրան Ավինյանփոխվարչապետքրեական գործ

Հարակից հոդվածներ

Անցանկալի անձանց ցանկը՝ գերատեսչությունների համար անցանկալի թեմա
Նոթատետր

Անցանկալի անձանց ցանկը՝ գերատեսչությունների համար անցանկալի թեմա

11:51, 5 Դկտ, 2022

Հոկտեմբեր 25-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների...

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել
Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման...

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ
Սխալ

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ

16:41, 26 Փտր, 2022

Այսօր առավոտվանից տելեգրամ ալիքներից մեկում տարածվում է լուսանկար, որտեղ պատկերված քաղաքացիական հագուստով ձերբակալված տղամարդու դիմաց պահել են փակ ՀՀ զինվորական...

Դատարանը շտապում է մի դեպքում, մյուսում՝ հապաղում․ ինչու՞ է ձգձգվում ապօրինի կրպակների ապամոնտաժումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատարանը շտապում է մի դեպքում, մյուսում՝ հապաղում․ ինչու՞ է ձգձգվում ապօրինի կրպակների ապամոնտաժումը

11:02, 17 Հլս, 2021

Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստին, ի պատասխան ավագանու անդամների մտահոգությունների, որ Աջափնյակ համայնքում կանաչ տարածքներ են ոչնչացվում և համատարած ապօրինի...

Հարակից հոդվածներ

Անցանկալի անձանց ցանկը՝ գերատեսչությունների համար անցանկալի թեմա
Նոթատետր

Անցանկալի անձանց ցանկը՝ գերատեսչությունների համար անցանկալի թեմա

11:51, 5 Դկտ, 2022

Հոկտեմբեր 25-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների...

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել
Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման...

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ
Սխալ

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ

16:41, 26 Փտր, 2022

Այսօր առավոտվանից տելեգրամ ալիքներից մեկում տարածվում է լուսանկար, որտեղ պատկերված քաղաքացիական հագուստով ձերբակալված տղամարդու դիմաց պահել են փակ ՀՀ զինվորական...

Դատարանը շտապում է մի դեպքում, մյուսում՝ հապաղում․ ինչու՞ է ձգձգվում ապօրինի կրպակների ապամոնտաժումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատարանը շտապում է մի դեպքում, մյուսում՝ հապաղում․ ինչու՞ է ձգձգվում ապօրինի կրպակների ապամոնտաժումը

11:02, 17 Հլս, 2021

Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստին, ի պատասխան ավագանու անդամների մտահոգությունների, որ Աջափնյակ համայնքում կանաչ տարածքներ են ոչնչացվում և համատարած ապօրինի...

fip.am

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens