ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին

17:11, 3 Օգս, 2018

Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-երում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Այս առնչությամբ ռուսական մեդիադաշտում ապատեղեկատվության կամ փաստերի կամայական մեկնաբանության հաճախ կարող ենք հանդիպել:

ԱՄՆ դեսպանատունը՝ փոստատա՞ր

Այսպիսով, Regnum.ru-ն օգոստոսի 1-ին հրապարակել է «Քոչարյանի գործը․ ԱՄՆ-ի դեսպանատան հետքերը Երևանում» խորագրով նյութը։ Հղում տալով իր աղբյուրներին՝ թերթը գրում է, որ քննիչները Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման հիմքում դրել են Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից ստացված փաստաթղթերը, որոնք փոխանցվել են 2008 թվականին ՀՀ երկրորդ նախագահի հետ շփում ունեցող անձանց կողմից։ Սա, լրատվականի փոխանցմամբ, Քոչարյանի փաստաբանների կողմից որակվել է որպես պետական դավաճանություն։ Աղբյուրներին Regnum-ը անդրադառնում է շատ հպանցիկ՝  նշելով, որ տեղեկատվությունը ստացել է Քոչարյանի փստաբաններին մոտ կանգնած աղբյուրներից։

Մինչդեռ ՀՔԾ-ն, որպես հիմք, ընդունել է Պաշտպանության նախարարի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հույժ գաղտնի hրամանը։ Հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր: Ակնհայտ է, որ Հատուկ քննչական ծառայությունը Երևանում ԱՄՆ դեսպանատան կարիքը չունի Պաշտպանության նախարարությունից 0038 հրամանը ստանալու համար:

Ընտրությունների կեղծումը չի քննարկվում

Իսկ հուլիսի 30-ին Life.ru-ն հրապարակել է «Վրեժխնդրություն առանց սահմանների կամ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման իրական պատճառը» վերտառությամբ հոդվածը, որում Անդրեյ Բաբիցկին խոսում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ մեղադրելով քննչական մարմնին գործը մանրակրկիտ չուսումնասիրելու համար։ Հոդվածագրի կարծիքով՝ առանց ապացուցելու, որ նախագահական ընտրությունները 2008 թվականին կեղծվել են, և որ Սերժ Սարգսյանը պարտություն է կրել, չէր կարելի մեղադրել երկրորդ նախագահին սահմանադրական կարգը տապալելու համար։

«Ներկայումս ստացվում է այնպես, որ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը աքսիոմա է, որն ապացուցման կարիք չունի։ Իսկ քննչական մարմնի վրա ազդեցություն ունեցող քաղաքական գործիչներից ո՞ր մեկն է վստահ, որ այդ ընտրությունները կեղծված էին»,- նշում է Բաբիցկին։

Մի կողմ թողնելով 2008 թվականի ընտրություններում արձանագրված արդյունքների արդարացիությունը՝ պետք է նշել, որ վարույթ իրականացնող մարմինը Ռոբերտ Քոչարյանին չի մեղադրում ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Ինչպես արդեն նշել ենք՝ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու, Զինված ուժերի քաղաքական չեզոքությանը խոչընդոտելու և այն խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու համար։

Սահմանադրական կարգը նախագահը չէ

Այնուհետև օգոստոսի 1-ին  «Հրապարակ»-ում լույս է տեսնում Regnum.ru լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հարցազրույցը, որտեղ վերջինս նշում է․ «Իմ կարծիքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով,  արդար լինի, ապա այդ մեղադրանքը կփլուզվի: Գործող նախագահը չի կարող ինքն իրեն տապալել: Դա նոնսենս է»։

Քաղաքագետը խոսում է Քոչարյանի՝ իբրև  սահմանադրական կարգը կրողի, սեփական անձը տապալելու անհնարինության մասին։ Բայց շատ անգամներ արդեն շեշտվել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրվում ինքն իրեն տապալելով՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար։ Սահմանադրական կարգը ոչ թե անձ է, այլ Սահմանադրությամբ ամրագրված որոշակի նորմերի ամբողջություն: Սահմանադրական կարգի բռնությամբ տապալումը, ՀՔԾ-ի հայտարարության համաձայն, Զինված ուժերի քաղաքական չեզոքության խաթարումը, դրանք խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելն է, ինչի հետևանքով խախտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապատեղեկատվությունՀրապարակ․amՀՔԾՌեգնումՌոբերտ Քոչարյանռուսական մանիպուլյացիառուսական պրոպագանդատեղեկատվության մանիպուլյացիա

Հարակից հոդվածներ

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է
Մեծամասամբ սխալ

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է

19:09, 6 Ապր, 2021

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանից շարունակական արտագաղթին, հայտարարել է, որ միայն իր...

#43 ՓԱՍՏԱՉԱՓ. Մանուկյանը, Տեր-Պետրոսյանը և քաղաքացիական պատերազմը
Առանց վճռի

Պատերազմներում պարտված առաջնորդներն ու նրանց ճակատագիրը․ համառոտ ակնարկ

12:30, 12 Դկտ, 2020

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունից հետո, որով Արցախի մի շարք տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին, հայ քաղաքական ուժերն ու...

Պատերազմական ապատեղեկատվություններ ռուսական կայքերում և յութուբյան ալիքներում
Սխալ

Պատերազմական ապատեղեկատվություններ ռուսական կայքերում և յութուբյան ալիքներում

18:15, 16 Հկտ, 2020

Մոսկվան անսպասելիորեն համաձայնվեց միջոցներ ձեռնարկել հակամարտության սրումը նվազեցնելու համար՝ տարածաշրջան զորքեր մտցնելու միջոցով. Avia.pro

Ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական կեղծ էջերը
Ֆեյք

Ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական կեղծ էջերը

17:42, 15 Հկտ, 2020

Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններին զուգահեռ ակտիվացել է նաև ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական ոլորտը։ Ադրբեջանցիները պատերազմական իրավիճակի մասին ապատեղեկատվություն են տարածում...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×