ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործերից հրաժարվելու հարց ՀՀ օրակարգում առկա չէ․ Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություն է տարածել

12:31, 30 Սպտ, 2024
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից վստահեցնում են՝ միջազգային ատյաններում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործերից հրաժարվելու հարց Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում չկա՝ այդպիսով հերքելով հակառակը պնդող հայտարարությունները։

Սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության օրը, ԼՂ ներկայացուցչության գրասենյակի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ միջազգայի դատական ատյաններում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» բոլոր քրեական գործերը սառեցված են։ «Հաագայի արդարադատության դատարանում բոլոր էն քեյսերը, որոնք Ադրբեջանի դեմ ներկայացված են` որպես ռազմական հանցագործ, էթնիկ զտման հետ կապված, ռազմագերիների հետ կապված, բոլոր այդ դատական գործընթացները սառեցված են, որովհետև խաղաղության պայմանագրի մասին Ալիևի ուղարկած փաթեթի մեջ 10–րդ կետում նշված է, որ Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հարցերից»,- հայտարարել էր Զոհրաբյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը»/Fip.am հարցում էր ուղարկել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ՝ փորձելով հասկանալ՝ ի՞նչ փուլում է Արդարադատության միջազգային քրեական դատարանում «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործերի քննությունը։

Ի պատասխան, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրել են․ ««Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով 2024 թվականի ապրիլի 15-19-ը կայացած դատարանի իրավազորության վերաբերյալ առարկությունների մասին դատական լսումներից հետո Դատարանը կայացնելու է վճիռ՝ Դատարանի կանոնների համաձայն։ Դատարանն իր իրավազորության վերաբերյալ վճռի կայացումից հետո սկսելու է գործի ըստ էության քննությունը՝ համաձայն Դատարանի կանոնների 99-րդ հոդվածի»։ 

Արդարադատության միջազգային դատարանի կանոնների 99-րդ հոդվածը սահմանում է դատավճռի վերանայման կարգը, որի համաձայն՝ մինչև գանգատը ընդունել–չընդունելու մասին վճռի կայացնելը, կարող է կողմերին լրացուցիչ հնարավորություն ընձեռվել ներկայացնելու իրենց դիրքորոշումները դրա վերաբերյալ։ Իսկ եթե դատարանը համարում է, որ գանգատն ընդունելի է, ապա սահմանում է ժամկետներ՝ այն ըստ էության քննելու համար։ 

Fip.am-ն իր հարցման մեջ նշել էր, որ ընդդիմախոսներից հնչում է պնդում, որ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» քրեական բոլոր վարույթները սառեցված են, և հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հայկական կողմը պատրաստվում է հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային քրեական հայցերից։ 

Գրասենյակից արձագանքել էին․ «Հայտնում ենք, որ ներկայումս միջազգային ատյաններում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործերից հրաժարվելու հարց ՀՀ կառավարության օրակարգում առկա չէ»։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens