ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ադրբեջանը թեպետ մեղադրում է Հայաստանին զինվելու համար, բայց գերակա է համարում իր երկրի ռազմական ծախսերի աճը 

11:56, 4 Հկտ, 2024

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել երկրի ռազմական բյուջեն, ջանքեր են գործադրում «պաշտպանության ու ազգային անվտանգության համար» ծախսերի կշիռը բարձր պահելու ուղղությամբ, սակայն, միևնույն ժամանակ, պարբերաբար մեղադրում են Երևանին զինվելու մեջ:

Դեռևս 2023-ի մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարի զենքի գնումը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար։ «Ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ»,— նշել էր նա:

Իսկ վերջերս՝ սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նիստում, նա հայտարարել էր, թե հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ է անցկացնում արտասահմանյան երկրների, ընդ որում՝ խոշոր պետությունների հետ։

«Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է»,- մոռացել ընդգծել էր նա։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, հիմնվելով Ալիևի կողմից հնչեցված այդ թեզի վրա, վերջերս կառավարության նիստում հայտարարել էր․

«Առաջիկա տարիներին Ադրբեջանի պետական բյուջեի ամենամեծ ծախսերից են լինելու ռազմական ծախսերը։ Համաձայն պետության ղեկավարի հանձնարարականի, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում է լինելու ժամանակակից բանակի կառուցման գործընթացը, ազգային անվտանգության ներուժի մեծացումը, ժամանակակից մարտահրավերներին համապատասխան պաշտպանական արդյունաբերության համալիրի ամրապնդումն ու արդիականացումը»։

«Փաստերի ստուգման հարթակը», օգտագործելով բաց աղբյուրները, ուսումնասիրել է 2024 ու 2025 թվականների Ադրբեջանի պետական բյուջեն ու դրա մեջ ռազմական ծախսերի տեսակարար կշիռը։

Այսպես, 2025 թվականի պետբյուջեով ակնկալվում է, որ Ադրբեջանի եկամուտները կկազմեն 21․5 մլրդ դոլար (36․6 մլրդ մանաթ), ինչը 0․6 տոկոսով ավելի է 2024 թվականի հաստատված ցուցանիշից։ Մինչդեռ ծախսերը պետք է կազմեն 23․3 մլրդ դոլար (39․6 մլրդ մանաթ), ինչը 0․2 տոկոսով պակաս է 2024 թվականի վերանայված բյուջեի կանխատեսումից, բայց 8․8 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։

Ադրբեջանը 2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսում է հատկացնել շուրջ 3․9 միլիարդ դոլար (6658․3 մլն մանաթ)։ Նախատեսված ծախսերը, ըստ այդմ, կկազմեն բյուջեի ընդհանուր ծախսերի 16․8%-ը։

Ըստ տեղական ԶԼՄ-ների, այս ցուցանիշը 6․6%-ով պակաս է 2024 թվականի համար հաստատված կանխատեսումից։

Ադրբեջանի 2024 թվականի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախնական տվյալներով կազմում էին 6 մլրդ 421 մլն 47․42 հազար մանաթ (այդ ժամանակվա փոխարժեքով՝ 3․777 մլրդ դոլար), որը պետբյուջեի ընդհանուր ծախսերի 17․4 տոկոսն է։ 2023 թվականի համեմատ ծախսերը ավելացել էին 6 տոկոսով։

2023-ին պաշտպանության և ազգային անվտանգության համար բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 5 միլիարդ 854․8 միլիոն մանաթ (մոտ 3․45 միլիարդ դոլար) կամ պետական ​​բյուջեի բոլոր ծախսերի 16․1 տոկոսը։

2024 թվականի մայիսին Ադրբեջանի տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ 705 մլն մանաթով (մոտ 412 մլն դոլար) կավելացվեն պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներին հատկացվող ծախսերը։ Արդյունքում՝ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը մոտավորապես 6․4 միլիարդ մանաթից (ավելի քան 3․7 միլիարդ դոլար) կհասնեն ավելի քան 7․1 միլիարդ մանաթի (մոտ 4․2 միլիարդ դոլար):

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախորդ գումարման՝ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունից պատգամավոր Մալահաթ Իբրահիմգիզին «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանի պետական ​​բյուջեի հիմնական ուղղություններից մեկը միշտ էլ եղել են ռազմական ծախսերը։ «Պատերազմն ավարտվեց 2020 թվականին, և մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Բայց այս չորս տարիների ընթացքում պարոն նախագահը (նկատի ունի Իլհամ Ալիևին-խմբ․) գնեց ադրբեջանական բանակի համար աշխարհում ամենաժամանակակից սպառազինությունը։ Մեր բանակը լիովին կազմավորված է, նրա մատակարարումն ու կառավարումը հասցվել է ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- նշել է նա։

Չնայած Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանը զինվում է, զարգացնում է իր ռազմական հզորությունը արևմտյան երկրների օգնությամբ, այդուհանդերձ, այդ երկիրը ամեն ջանք գործադրում է հարստացնելու իր ռազմական զինանոցը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը չի դադարեցրել դրա համալրումը՝ շարունակելով ռազմական համագործակցությունն իր ավանդական գործընկերների հետ, ինչի մասին «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում գրել է:

Զինվե՛լ, զինվե՛լ մինչև վերջ․ ո՞ր երկրներն են զինում Ադրբեջանին

Ավելին, վերջերս Բաքվում կազմակերպվել էր Ադրբեջանի պաշտպանության միջազգային ADEX-2024 5-րդ ցուցահանդեսը և Securex Caspian ներքին անվտանգության և փրկարարական սարքավորումների 14-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել էին շուրջ 218 ընկերություններ 40 երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Բելառուսից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իսրայելից, Սլովակիայից, Ռուսաստանից, Թուրքիայից և այլն:

Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ձեռք է բերել իտալական C-27J Spartan օդանավ։

Այսպիսով, չնայած 2025-ի բյուջեում Ադրբեջանի ռազմական ոլորտի ծախսերը 2024-ի համեմատ  6․6%-ով նվազում են, այդուհանդերձ, այդ երկրի առաջին դեմքերի մակարդակով հայտարարվում է, որ «երկրի պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը» իրենց համար գերակա են ու այդ նպատակի համար ջանք չեն խնայելու։

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens