ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նախագահի չխոսկան խոսնակը

14:37, 9 Հնվ, 2017

Շուրջ մեկուկես տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 18-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։

Այս նշանակումն ուղեկցվեց սկանդալով, որը, թերևս, դարձավ մամուլում Վլադիմիր Հակոբյանի անվան ամենանշանակալի շրջանառումը։ Պարզվեց, լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին, հենց Վլադիմիր Հակոբյանն էր սպառնալիքներով փորձել հավաքագրել իրեն (և ձախողվել էր)։ Այս թեման մամուլում շրջանառվեց Վլադիմիր Հակոբյանի նշանակումից անմիջապես հետո և ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը, կարելի է ասել, անցավ ընդհատակ։

Մամուլի խոսնակի պաշտոնը ենթադրում է, որ այդպիսի պարտավորություններ ունեցող անձը հաճախակի շփվում է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, բաց է մեկնաբանությունների համար, հասանելի է լրագրողներին և ընդհանապես՝ հանդիսանում է բավականին ճանաչելի մեդիա դեմք։ Հակոբյանի դեպքում, սակայն, կարելի է պնդել ճիշտ հակառակը։

Մեր թիմը որոնման ինտերնետային համակարգերի միջոցով փորձեց պարզել, թե իր պաշտոնավարման 17 ամիսների ընթացքում Վլադիմիր Հակոբյանը քանի անգամ է հանդես եկել մամուլի մեկնաբանություններով։ Եվ մեզ հաջողվեց գտնել ընդամենը 5 հղում, ուր խոսնակը զրուցել է մամուլի ներկայացուցիչների հետ: Ընդ որում, այդ 5-ից 1-ը վերաբերվում էր ԱԱԾ-ում իր անցյալին, իսկ մեկը՝ Վիկտոր Դալլաքյանին և միմիայն 3-ը՝ նախագահին: Ահա այդ 5 մեկնաբանությունները՝ Past.am, Tert.am, Armlur.am, «Ազատություն», «168 ժամ»:

Ակտիվությամբ աչքի չի ընկնում նաև Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջը, որը վերջինս ակտիվորեն օգտագործում է հատկապես Սարգսյան-Ալիև հանդիպումների ժամանակ։ Սույն նյութի հրապարակման պահին Հակոբյանի թվիթերյան էջի վերջին հրապարակումը կատարվել է օգոստոսի 30-ին, այն էլ՝ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսի մասին։

Այս ամենից զատ՝ Վլադիմիր Հակոբյանի անունը մամուլում լայնորեն շրջանառվել է նաև հոկտեմբերի 16-17-ին, երբ կայքերում ակտիվորեն տարածվում էին մամուլի քարտուղարի պսակադրության լուսանկարները։

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի «տիտղոսը», փաստորեն, ենթադրում է, որ մամուլի հետ շփումները պետք է հասցնել նվազագույնի և սահմանափակվել՝ «ուղարկեք պաշտոնական հարցում» կամ «կհայտնենք պատշաճ ժամկետներում» արտահայտություններով։ Այնինչ՝ այլ երկրների ղեկավարների մամուլի ծառայությունների ղեկավարները հանդիսանում են ազդեցիկ մեդիա դեմքեր, որոնք շաբաթվա կտրվածքով հանդես են գալիս բազմաթիվ հայտարարություններով, շփվում լրագրողների հետ։

Անգամ Հայաստանում դեռևս ոչ վաղ անցյալում (օրինակ՝ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին) նախագահի մամուլի խոսնակը հանդես էր գալիս ամենշաբաթյա բրիֆինգներով: Ժողովրդավար երկրներին վայել այս ավանդույթը, Հայաստանում, ցավոք, սպանվեց: Ընդ որում, այն աստիճանի, որ հարց է առաջանում, թե ինչի՞ համար է հարկատուների հաշվին պահվում նախագահի մամուլի խոսնակի հաստիքը, եթե խոսնակը մամուլի հետ չի խոսում:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 168 ժամArmeniaArmlur.amHeritage PartyHrayr ManukyanLevon Ter-PetrosyanmediaNational Security ServicePast.amSargsyan-AlievSerzh SargsyanTert.amTwitterVladimir Hakobyan«Ժառանգություն» կուսակցությունВладимир АкопянЛевон Тер-Петросянмедияпартия «Наследие»Серж СаргсянСНБ АрменииաածԱզատությունԶԼՄԼևոն Տեր-ՊետրոսյանՀայաստանՀՀ նախագահի մամուլի քարտուղարՀրայր ՄանուկյանմեդիաՍերժ ՍարգսյանՎիկտոր ԴալլաքյանՎլադիմիր Հակոբյան

Հարակից հոդվածներ

Tert.am-ը մանիպուլացնում է․ նոր ՄԻՊ-ը «պատմությունից չի ջնջում» Արման Թաթոյանին
Մանիպուլյատիվ

Tert.am-ը մանիպուլացնում է․ նոր ՄԻՊ-ը «պատմությունից չի ջնջում» Արման Թաթոյանին

12:23, 1 Մրտ, 2022

Փետրվարի 28-ին Tert.am կայքը գրել է, թե վերջերս պաշտոնը ստանձնած Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը «որոշել է ՄԻՊ-ի պատմությունից ջնջել...

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ
Սխալ

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ

16:41, 26 Փտր, 2022

Այսօր առավոտվանից տելեգրամ ալիքներից մեկում տարածվում է լուսանկար, որտեղ պատկերված քաղաքացիական հագուստով ձերբակալված տղամարդու դիմաց պահել են փակ ՀՀ զինվորական...

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է

17:49, 3 Փտր, 2022

Օրեր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույց էր տվել, որի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել...

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Առանց վճռի

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը

18:47, 30 Դկտ, 2021

Անցնող տարին բավականին բուռն էր քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների ու նրանց հետևորդների կողմից լրատվական դաշտում կեղծ կամ մանիպուլյատիվ լուրեր տարածելու,...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens