ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Ադրբեջանական «Haqqin.az»-ը կեղծիք է տարածել, որը տեղ է գտել հայկական պրոռուսական տելեգրամյան ալիքներում

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
01:08, 19 Հլս, 2025
ՖԵՅՔ

ՖԵՅՔ

Ադրբեջանական «Haqqin.az» ռուսալեզու կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի աղջիկ ասում է, թե իբր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բռնաբարել են իրեն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին մասնակցելու համար։ 

Այդ տեսանյութը ուղեկցող երկար տեքստը հրապարակվել է ոչ միայն ադրբեջանական այս կայքում, այլ նաև տարածվել է նույն կայքի տելեգրամյան ալիքով, ինչպես նաև «Цицак/Ծիծակ», «Արցախ 44  և» ռուսալեզու հայկական տելեգրամյան ալիքներով։

Տեսանյութում մի աղջիկ, որը ներկայանում է Արփինե անունով, ասում է, որ «հուլիսի 13-ին Երևանում մասնակցել է հանրահավաքի, որից հետո բերման է ենթարկվել ու տեղափոխվել է Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ բաժանմունք։ Այստեղ ըստ նրա, իրեն բռնության են ենթարկել, կոտրել մատները, այնուհետև՝ բռնաբարել»։

Նախ, հուլիսի 13-ին Երևանի կենտրոնում հանրահավաք տեղի չի ունեցել։ Հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը, ինչպես նաև այդ ընթացքում հասարակական կարգը պահպանում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, և ԱԱԾ ծառայողների կողմից հանրահավաքի մասնակցին բերման ենթարկելու փաստ չի արձանագրվել։ 

Աղջկա արտասանած բառերը թեպետ հայերեն են, սակայն խոսքը մեխանիկական հայերեն է, բառերը կարդում է հատ–հատ և պարզ երևում է, որ դրանցից ոչ մեկը իր սեփականը չեն։ Եթե հավատանք բռնության մասին նրա պնդմանը, ապա դեմքից դատելով ցավի զգացում չունի, նրա դեմքին չկան էմոցիաներ, նույնիսկ, երբ խոսում է բռնաբարության մասին։ Բացի այդ, տեսանյութում աղջկա շուրթերի շարժումը և խոսքը սինխրոն չեն, շուրթերին բառերը կիսատ են։  Այդ ամենը հուշում են, որ տեսանյութը կեղծ է կամ ամենայն հավանականությամբ արհեստական բանականության (AI) միջոցով է ստեղծված։ 

Այս տեղեկությունը առաջինը հրապարակվել է ադրբեջանական կայքում։ Այն մի քանի ժամ անց տարածել են հայկական վերոնշյալ երկու տելեգրամյան ալիքները։ Առաջինը հրապարակվել է «Արցախ 44 և» տելեգրամյան ալիքում։

Վերջինը ունի 1900 բաժանորդ, ռուսալեզու է, ստեղծվել է Հայաստանում։ ՀՀ ԱԱԾ ծառայողների նկատմամբ անհայտ կնոջ մեղադրանքի մասին տեղեկությունը ու տեսանյութը այս ալիքում ունի 2000-ից ավելի դիտում։ 

Այս ալիքից այդ մասին նյութը տարածել է «Ծիծակը», որի բաժանորդների թիվը անցնում է 8000-ից։

Այս երկու ալիքները հայաստանյան պրոռուսական տելեգրամյան ալիքներ են։

TGStat-ի վերոնշյալ սխեմայից երևում է՝ «Ծիծակ» տելեգրամյան ալիք մտնող և դուրս եկող տեղեկությունները պրոռուսական ալիքներ/ից են։

Այսպիսով, Հայաստանի ԱԱԾ ծառայողների կողմից աղջկան բռնաբարելու մասին տարածվող տեսանյութը կեղծ է։ Այն նախ տարածել է ադրբեջանական հայտնի կայքը, որից հետո՝ հայկական պրոռուսական տելեգրամյան ալիքներ։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աածպրոռուսականտելեգրամյան ալիքներֆեյք

Հարակից հոդվածներ

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել

13:25, 28 Հկտ, 2026

TikTok սոցիալական ցանցի օգտահաշիվներից մեկն օրերս հրապարակած տեսանյութի միջոցով տարածում է տեղեկություն, թե Հայաստանում 1935 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող...

Telegram-ում շանտաժից մինչև թմրանյութերի վաճառք․ ինչպես են անանուն ալիքները թիրախավորում մարդկանց
Բացատրական

Telegram-ում շանտաժից մինչև թմրանյութերի վաճառք․ ինչպես են անանուն ալիքները թիրախավորում մարդկանց

13:56, 10 Սպտ, 2026

Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում էր տարբեր մարդկանց՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով լուսանկարներ, դրանց կից...

Քոչարյանի տեսագրության արտահոսք․ ԱԱԾ-ն սպառիչ հիմքեր չի տրամադրում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի տեսագրության արտահոսք․ ԱԱԾ-ն սպառիչ հիմքեր չի տրամադրում

11:17, 3 Հլս, 2026

Հունիսի 14-ին Facebook սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետում արված տեսագրություն, որում երևում էր, թե...

Կեղծ շքերթի հրավեր ու ապատեղեկատվական արշավ՝ ՀՀ-ում միասեռականների ամուսնության օրինականացման մասին
Ֆեյք

Կեղծ շքերթի հրավեր ու ապատեղեկատվական արշավ՝ ՀՀ-ում միասեռականների ամուսնության օրինականացման մասին

18:00, 4 Մյս, 2026

Ռուսամետ տելեգրամյան ալիքները Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ ապատեղեկատվական արշավ են սկսել, մասնավորապես, համակարգված ձևով տարածվում են պնդումներ ՀՀ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ
  • Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens