ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երբ և ինչպես են փոխվել պարկուճները․ ինչո՞ւ Քոչարյանը չի հիշում Մարտի 1-ի գործով կարևոր դրվագը

16:56, 12 Հկտ, 2024

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում չի մտաբերել Մարտի 1-ի քրեական գործով պարկուճները փոխելու մասին առանցքային դրվագներից մեկը։ Ի դեպ, այս քրեական գործով Քոչարյանը տարիներ շարունակ կենտրոնական մեղադրյալներից մեկն էր։ 

Մասնավորապես, լրագրողի դիտարկմանը, թե պարկուճները փոխվել են, Քոչարյանը արձագանքել է․ «Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում։ Սենց ասեմ՝ բաներ են ասում աբսուրդի ժանրից, որ մեկ-մեկ լսում ես, ասում ես՝ ամոթ է արձագանքել այդ կարգի հայտարարություններին»։

Այնուհետև նա լրագրողներից հետաքրքրվել է՝ ե՞րբ են փոխվել քրեական գործում առկա պարկուճները՝ ակնարկելով, որ դրանք եթե նույնիսկ փոխվել են, ապա դա արվել է ոչ իր պաշտոնավարման տարիներին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակաընթացքում։ 

«Այդ հարցը դուք ուսումնասիրեք, նայեք՝ երբ է դա կատարվել, եթե կատարվել է, և ես ձեզ խոստանում եմ այդ հարցի պատասխանը ձեզ տալ»,- հավելել է Քոչարյանը։

Այդուհանդերձ, «Փաստերի ստուգման հարթակը»/Fip.am ներկայացնում է՝ երբ և ինչպես է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ժողովրդի վրա կրակված պարկուճները փոխելու մասին նոր հանգամանքը հայտնվել քրեական գործում։

2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետևանքով հարուցված քրեական գործի վարույթը վերակենդանացավ այդ դեպքերից ուղիղ տասը տարի անց՝ 2018-ին Հայաստանում իշխանությունների փոփոխությունից հետո։ Մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ, հիշեցնենք, 10 քաղաքացի էր զոհվել։

2018-ի հոկտեմբերի 31-ին այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր քրեական գործով կարևոր հանգամանքների ի հայտ գալու մասին։ Ըստ ՀՔԾ-ի, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն այս գործում ներգրավվել էր որպես մեղադրյալ «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար։ Պաշտոնական վարկածի համաձայն, նա կազմակերպել էր ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»: 

Լուսանկարում՝ Վահագն Հարությունյանը 

Նշվում էր, որ դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: 

Ավելի ուշ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ-հեղ․) նախ հայտարարել էր, որ 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերին բանակը մասնակցություն է ունեցել։ Այնուհետև լրագրողները հետաքրքրվել էին՝ արդյո՞ք այդ 1000 պարկուճները կրակված են եղել բանակի զենքերից, ինչին Խաչատրյանը պատասխանել էր․ «Ես հիմա չեմ կարող ասել, որ այդ բոլոր 1000-ն էլ բանակի զենքերից են եղել, բայց ապացույցները խոսում են այն մասին, որ առնվազն 1000 պարկուճ փոխվել է. իրեղեն ապացույց հանդիսացող 1000 պարկուճներ փոխարինվել են Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով։ Ներքին զորքերի այդ զենքերը կան»։ ՀՔԾ պետը նկատել էր, որ այդ մասին ցուցմունքներ տվել են նաև զինվորականները։

Պարկուճները փոխված լինելու մասին դեռևս 2019-ին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, որ մարտի 1-ի պարկուճները փոխվել են։ Ինչո՞ւ են փոխվել այդ պարկուճները, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ, այդ թվում, կոնկրետ սպանությունների կատարողներին բացահայտելու առումով։ Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ուներ փոխել այդ պարկուճները։ Կարող է լինել նաև վարկած, մեծ հավանականություն ունեցող վարկած, որ այնտեղ եղել են նաև այն պարկուճները, որոնք կոնկրետ կապ են ունենցել սպանությունների հետ։ Ուրեմն, քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանություն իրականացրել, նրանք բոլորը պետք է հարցաքննվեն»։

Պարկուճների փոխված լինելու հանգամանքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պնդել էր նաև 2024-ին՝ հայտարարելով, որ 2018-ին, երբ քրեական գործի վարույթը վերսկսվել էր, քաղաքացիներից մեկը, որպես իրեղեն ապացույց, նախաքննական մարմնին էր ներկայացրել 2008-ին դեպքի վայրից հավաքված պարկուճներ։ «Դրանք համընկել են բանակի կողմից կիրառված ինքնաձիգի հետ։ Սա ապացույց է, որ բանակը եկել է, կրակել է»,- ընդգծել էր Սասուն Խաչատրյանը։

Նկատենք՝ մինչ այս նոր հանգամանքի ի հայտ գալը, ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրանքներ էր առաջադրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովին։ 

2018-ից մինչ այժմ այս քրեական գործը տարբեր կերպ Հայաստանի տարբեր դատարաններում քննության առարկա է դարձել, հետևաբար, Ռոբերտ Քոչարյանը, որը հիմնական մեղադրյալներից մեկն է, պետք է որ ծանոթ լիներ դրա հատորներին, նոր ի հայտ եկած հանգամանքներին։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

10:54, 18 Սպտ, 2026

Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում...

Ապօրինի գույքի գործերով 11 անձ հաշտվել է պետության հետ․ վերադարձվել է 5,5 մլրդ դրամի գույք և միջոցներ
Տվյալների լրագրություն

Ապօրինի գույքի գործերով 11 անձ հաշտվել է պետության հետ․ վերադարձվել է 5,5 մլրդ դրամի գույք և միջոցներ

13:00, 17 Սպտ, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի իր հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ հանձնարարել է խմբագրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի...

Ֆարմանյանը սխալ է․ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան արձագանքել ու դատապարտել են Հայաստանի սպառազինության աճը
Սխալ

Ֆարմանյանը սխալ է․ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան արձագանքել ու դատապարտել են Հայաստանի սպառազինության աճը

16:53, 16 Սպտ, 2026

Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 16-ին ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից զենքի մատակարարումների դիվերսիֆիկացմանը, հայտարարել...

Ռուսական գազի հնարավոր թանկացումից մինչև «ապոկալիպսիս»․ ինչպես փոխվեց ԿԲ նախագահի խոսքը ռուսական մեդիայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսական գազի հնարավոր թանկացումից մինչև «ապոկալիպսիս»․ ինչպես փոխվեց ԿԲ նախագահի խոսքը ռուսական մեդիայում

15:03, 16 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԿԲ-ն դիտարկում է գազի գնի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens