ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով ԼՂ-ն Ադրբեջանի մաս չի ճանաչվել․ Սիմոնյանը սխալ է, Մինասյանը՝ ճիշտ

18:01, 24 Հկտ, 2024

ՍԽԱԼ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստում պնդել է, թե  2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նախկին իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ Սիմոնյանն ասել է․ «Երբ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենք էիք քննարկում և ընդունում՝ անձամբ Ձեր կուսակցությունը (նկատի ունի՝ ՀՅԴ-ն), և նշում էիք, որ դա Ադրբեջան ա, բա ի՞նչ էիք անում»։ 

Սիմոնյանին արձագանքել է նույն խմբակցության մեկ այլ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ նա կեղծիք է տարածում՝ պնդելով, թե նրա կուսակցությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, «այն էլ ոչ ավել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին հղում կատարելով»։ 

ԱԺ նախագահն էլ, ի պատասխան, Մինասյանին է մեղադրել ստելու մեջ ու պնդել, որ ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավորները ժամանակին կողմ են քվեարկել այդ օրենքին, «որում սահմանից էն կողմ գրված է Ադրբեջան»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է Սիմոնյանի ու ՔՊ-ական պաշտոնյաների այդ պնդմանը՝ ցույց տալով, որ այն կեղծ է ու չի համապատասխանում իրականությանը։

Կեղծ պնդումն առաջինը շրջանառել է վարչապետը

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերաբերյալ քննարկումները սկսվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական տարբեր բնակավայրերից ու ճանապարհներից որոշակի հատվածներ ադրբեջանական վերահսկողությանը հանձնելն արդարացնելու նպատակով, օրենքից արել էր ՀՀ պետական սահմանի որոշ հատվածներ նկարագրող մեջբերումներ։

Ֆեյսբուքյան իր էջում նման առաջին գրառման մեջ Փաշինյանը նշել էր Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի, իսկ ավելի ուշ մեկ այլ գրառման մեջ՝ արդեն Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սահմանագծերի նկարագրության մասին։

Նույն պնդումը վարչապետն արել էր նաև Հանրային հեռուստաընկերության եթերում. «Ես վկայակոչել եմ 2010 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանին։ Տրվում է կոնկրետ նկարագրություն դեռ 2010 թվականին: Եթե իրենք նկատի են ունեցել, որ ՀՀ տարածքի ներսում գոյություն է ունեցել Ադրբեջանի տարածք, այդ ինչպե՞ս են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք, այսինքն՝ ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն»:

Հետագայում թե՛ Փաշինյանը և թե՛ այլ ՔՊ-ական պաշտոնյաներ այդ պնդումը բազմիցս արել են հանրային տիրույթում։

Երբ է ընդունվել օրենքը և ինչի մասին է այն

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է 1995 թ. նոյեմբերի 7-ին, ուժի մեջ մտել՝ նույն տարվա դեկտեմբերի 15-ին․ օրենքը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել։

Սակայն Ադրբեջան բառն առաջին անգամ կիրառվել է 2009 թվականի հոկտեմբերին։ Օրենքում այդ թվականի փոփոխություններով նկարագրվել էին նաև Վայոց Ձորի համայնքների սահմանները։ Օրինակ՝ Ջերմուկ քաղաքի սահմանները նկարագրելով՝ օրենքում նշվում էր, որ քաղաքը հյուսիս-արևելքով սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, մինչդեռ այդ հատվածում Արցախի Քարվաճառի շրջանն էր փաստացի։

Չնայած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կոորդինատներ կան նշված, օրինակ՝ գրված է․ «Ջերմուկ քաղաքային, Գնդեվազ գյուղական համայնքների և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 983 մ», այսինքն՝ օրենքը գրվել է ինչ-որ քարտեզի հիման վրա, արձանագրվել են կոորդինատները, այնուամենայնիվ, նման քարտեզ բաց տվյալների բազայում գոյություն չունի։

Սակայն հատկանշական է, որ օրենքում հստակ կոորդինատներով չի նշվում, թե որտեղ է տվյալ բնակավայրը ավարտվում և սկսվում Ադրբեջանի սահմանը, այլ պարզապես նշվում է, որ սահմանը համընկնում է Ադրբեջանի հետ ունեցած պետական սահմանի հետ։

Երբ Փաշինյանը և նրա թիմակիցները նշում են 2010 թվականի մասին, նրանք փաստացի նկատի ունեն այդ տարի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում ընդունված նոր փոփոխությունը, որով սահմանվել էին նաև Սյունիքի մարզի համայնքների սահմանները։ Հենց այդ փոփոխություններով, օրինակ, նշվում էին Շուռնուխ գյուղի վարչական սահմանները՝ մասնավորապես, որ համայնքը «Ա» և «Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին՝ Ադրբեջանի Հանրապետությանը (փաստացի այդ հատվածում Արցախի Քաշաթաղի շրջանն էր)։ Սակայն այս դեպքում էլ հստակ կոորդինատներով չի նշվում, թե որտեղ է տվյալ բնակավայրը ավարտվում և սկսվում Ադրբեջանի սահմանը։

Ներքին օրենքով արտաքին սահմաններ չեն որոշվում 

Fip.am-ը նախկինում թեմայի վերաբերյալ խոսել է մասնագետների հետ՝ պարզելու, թե արդյո՞ք օրենքով հնարավոր է որոշել արտաքին սահմանները։

Քարտեզագետ Անուշավան Բարսեղյանի կարծիքով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը գրվել է սովետական գաղտնի քարտեզի հիման վրա։ Բարսեղյանը նաև նշել էր, որ իր տեսած քարտեզներում, օրինակ, Շուռնուխ գյուղն ամբողջությամբ հայկական էր։

«Իմ տեղեկություններով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը գրվել է՝ հիմք ընդունելով սովետական քարտեզները, այսինքն՝ հիմք ընդունելով՝  որ բարձրությամբ, որ բլուրի վրայով, որ կետով ու ոնց է անցնում սահմանը, բայց օրենքով համայնքների սահմաններն են նշվում, այս օրենքը չի սահմանում պետական սահմանը»,- ասել էր Բարսեղյանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լևոն Գևորգյանն էլ պնդել էր, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պետության ներքին բաժանումների վերաբերյալ է, այն տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է կարգավորում, այլ ոչ թե այլ պետությունների հետ սահմանները հստակեցնում։

«Սահմանի որոշումն Ազգային ժողովի լիազորություններից դուրս է։ Հայաստանի սահմանը որոշվում է միջպետական համաձայնագրերով, դրա համար հստակ ընթացակարգ կա։ Միջազգային համաձայնագրերը, որոնք սահման են որոշում, քաղաքական բնույթի որոշումներ են, բնականաբար, պետք է  Սահմանադրական դատարան նաև մտնեն և այլ փուլերով անցնեն»,- Fip.am-ի հետ զրույցում ասել էր Գևորգյանը։

Գևորգյանը նշել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը իրականում երբեք որևիցե միջազգային պայմանագրով չի հստակեցվել՝ ո՛չ համաձայնագրով, ո՛չ որևէ միջպետական հանձնաժողովի աշխատանքների արդյունքներում, ո՛չ էլ միջազգային միջպետական վեճի մակարդակում՝ որևէ դատական ատյանի կողմից։

Բացի դա, եթե նույնիսկ համարենք, որ հնարավոր է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով միջպետական սահման որոշել, ապա Լեռնային Ղարաբաղը երբեք ընդհանուր սահման չի ունեցել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ ԼՂ-ին հարակից շրջանների՝ Ադրբեջանին պատկանելու փաստը Հայաստանի իշխանությունները, գոնե միջազգային գործընկերների հետ հանրային հայտարարություններում, չեն վիճարկել և բանակցել են Ադրբեջանին դրանք վերադարձնելու շուրջ:

Այսպիսով, Սիմոնյանը հերթական անգամ կեղծ պնդում է անում՝ նշելով, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով 2010 թվականին ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens