ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ապօրինի գույքի գործով անցնող հերոսներից մեկն է

12:38, 13 Դկտ, 2024

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, որը իրավամբ պատասխանատու է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի աշխատանքի համար, մեկ տարուց ավելի է Հակակոռուպցիոն դատարանի առջև է կանգնած։ 

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 29-րդ հայցադիմումը»,- 2023 թվականի փետրվարի 22-ին հաղորդագրություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այս գործով 29-րդ հերոսը հենց Վազգեն Հարությունյանն էր։

Վերջինին Հայաստանի հանրությունը առավել ծանոթ է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունից, որը Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ էր զբաղվում։ Այն ժամանակ հայտնի «կարմիր գծերը» հենց այս ընկերությունը ներմուծեց վարորդների կյանք։ 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023-ին պահանջ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից (կնոջից-հեղ․)՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 4 անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երևանում, մեկը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար 500 դրամ, մեկ շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցության իրավունք. 
  • 17 մլն 771 հազար 372 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել. 
  • 107 մլն դրամ և 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ․ 27 մլն 435 հազար 443 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։

Գլխավոր դատախազության այս հաղորդագրությունից հետո մամուլը Վազգեն Հարությունյանի վերաբերյալ դատավարական գործընթացի մասին լռել է։ Սակայն հիշել է այն ժամանակ, երբ նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նշանակումը 2023-ի մայիսի 8-ին էր, երբ գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ նրան շնորհավորեց․ «Առաջարկում եմ շնորհավորել պարոն Վազգեն Հարությունյանին։ Նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պարոն Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնելու կապակցությամբ»։

Որոշ ժամանակ անց՝ 2024-ին, Հարությունյանի կարգավիճակը որոշակիացավ, և նա արդեն նշանակվեց նույն վարչության պետ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» Գլխավոր դատախազությանն ուղղված գրավոր հարցմամբ հետաքրքրվել է՝ ի վերջո, ինչպես է ընթանում Հարությունյանի վերաբերյալ գործի քննությունը, արդյո՞ք դատարանը վարույթ ընդունել է դատախազության պահանջը, քննություն իրականացվե՞լ է և արդյո՞ք որոշում կայացվել է այս գործով։

«Վազգեն Հարությունյանի վերաբերյալ գործն ընդունվել է դատարանի վարույթ և դատական քննության նախապատրաստական փուլում է»,- Fip.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցել են Գլխավոր դատախազությունից։

Ըստ դատական տեղեկատվական համակարգի, այս գործով Հակակոռուպցիոն դատարանում դատաքննությունն սկսվել է 2023-ի ապրիլին, սակայն կարճ դադար է ունեցել՝ դատավորի փոփոխության պատճառով։ Այնուհետև շարունակվել է հուլիսին։ Եվ հենց 2023-ի հուլիսի 10-ի դատական նախնական նիստում դատախազությունը ներկայացել էր թարմացված հայցով, այսինքն՝ կատարվել էր հայցի հիմքի փոփոխություն և Վազգեն Հարությունյանին ներկայացվող ապօրինի գույքի չափն ու քանակը ավելի էր ընդլայնվել։ 

Ներկայացնենք մի քանի դրվագ Վազգեն Հարությունյանին առաջադրված՝ ապօրինի գույքի գործով դատախազության պահանջներից։

Այսպես, Գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչության կատարած հարցումների, ներկայացրած դիրքորոշման և ապացույցների, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության վերլուծության արդյունքում հայտնի է դարձել, որ, օրինակ, 2009-2012 թվականների ընթացքում Վազգեն Հարությունյանի և նրա կնոջ օրինական եկամուտները կազմել են 7.8 մլն դրամ։ 2012 թվականին Վազգեն Հարությունյանը 5․7 մլն դրամով ձեռք է բերել 2010 թվականի թողարկման TOYOTA CAMRY 3.5 մակնիշի մեքենա, որի ձեռքբերման պահին նրա օրինական եկամուտները կազմել են ընդամենը 3.3մլն դրամ։ «Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ նշված տրանսպորտային միջոցը 42 տոկոսով ապօրինի է»,-նշվում է հայցի հիմնավորման մեջ։

Նույն տարում Վազգեն Հարությունյանը ներդրել է 20.2 մլն դրամի ավանդ, որը չի հիմնավորվել նրա օրինական եկամուտներով, հետևաբար, ըստ դատախազության, նշված ավանդը և դրանից ստացված տոկոսները 100 տոկոսով ապօրինի են դիտարկվել։ 

Մեկ այլ դրվագ․ Վազգեն Հարությունյանը 2013 թվականին մարել է 20.3 մլն դրամի ավանդ և նույն տարում ներդրել է 56.4 մլն դրամի ավանդ, որի ապօրինի մասը կազմում է 92 տոկոս։ 2013 թվականին Վազգեն Հարությունյանի ներդրած ավանդներից ստացվել է 4 մլն դրամ տոկոս, որը նույնպես 92 տոկոսով ապօրինի եկամուտ է դիտարկվել։

Դատախազությունը, սակայն, Վազգեն Հարությունյանին ներկայացված ապօրինի գույքի բռնագանձման պահանջների ցանկը ընդլայնել է՝ ներառելով NISSAN JUKE մակնիշի մեքենայի 39 տոկոսը, 2014-ին 3.5 մլն դրամով ձեռքբերված ոսկու արժեքի 99 տոկոսը և այլն։ 

Հակակոռուպցիոն դատարանը, սակայն, հայցի հիմքի փոփոխություն կատարելու մասին դատախազության միջնորդությունը չի բավարարել, քանի որ «ավելացված պահանջների մասով դատախազությունը բաց է թողել հայցային վաղեմության օրենքով սահմանված երեք տարվա ժամկետը»։ Այսինքն՝ Գլխավոր դատախազության նոր պահանջները ժամանակավրեպ են եղել։ Դատախազությունը, սակայն, չի հանձնվել և դիմել է Վերաքննիչ դատարան։ 

Այսպիսով, Երևան քաղաքի կարևորագույն ոլորտներից մեկը համակարգող պաշտոնյան կանգնած է Հակակոռուպցիոն դատարանի առջև։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens