ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Հայ փորձագետը, հիմնվելով deep-fake-ի վրա, 168 TV-ի եթերում սխալ պնդում է արել Թրամփի մասին

13:51, 14 Դկտ, 2024

ՖԵՅՔ

168 TV-ի տաղավարում բանախոս Սերգեյ Մելքոնյանը պնդել է, թե իբր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ «Մեքսիկան ու Կանադան պետք է դառնան ԱՄՆ նոր նահանգներ»։

Թրամփը կատակել է Թրյուդոյի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, FoxNews-ի փոխանցմամբ, հանդիպել են այս տարվա նոյեմբերի վերջին, Թրամփին պատկանող Մար-ա-Լագո կալվածքում։ Հանդիպման ընթացքում Թրամփը սպառնացել է, որ պաշտոնապես Սպիտակ տուն վերադառնալուց հետո 25% մաքսատուրք կսահմանի կանադական և մեքսիկական ապրանքների նկատմամբ, քանի որ երկրները ձախողել են դեպի ԱՄՆ ապօրինի ներգաղթի ու թմրանյութերի շրջանառության վերահսկողությունը սահմաններին։ 

Ի պատասխան, Թրյուդոն արձագանքել է, որ դա կսպանի կանադական տնտեսությունը, Թրամփն էլ, իր հերթին, հարցրել է, թե արդյո՞ք Կանադայի տնտեսությունը կարող է գոյատևել միայն «ԱՄՆ-ից 100 միլիարդ դոլարի չափով օգուտ քաղելով», ապա կատակել է՝ առաջարկելով Կանադային խուսափել մաքսատուրքերից՝ դառնալով ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։

Աղբյուրի փոխանցմամբ, Թրամփի խոսքերն առաջացրել են ներկաների, այդ թվում նաև Թրյուդոյի «նյարդային ծիծաղը»։  

Deep-fake՝ Թրամփի մասնակցությամբ

Ավելի ուշ, X-ում հայտնվել է մի տեսանյութ, որում Թրամփը իբրև թե ուղերձ է հղում Կանադայի ժողովրդին՝ սպառնալով, որ բարձր մաքսատուրքեր է սահմանելու և որ Կանադայի՝ ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու հեռանկարն անխուսափելի է։

Donald Trump Reveals Plan To Annex Canada pic.twitter.com/2JX9F9FMUw

— Danny Polishchuk (@Dannyjokes) December 4, 2024

Ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, սակայն, որ տեսանյութը կեղծ է և ստեղծված է արհեստական բանականության միջոցով․ մասնավորապես, checkyourfact.com կայքը, տեսանյութը ներբեռնելով ԱԲ միջոցով ստեղծված նյութերի հայտնաբերման համար նախատեսված True Media հարթակ, տեսանյութի կեղծ լինելու ապացույցներ է արձանագրել։ Փաստեր ստուգողները պարզել են նաև, որ տեսանյութը գեներացրել է նման այլ կատակներով հայտնի երգիծաբան Դեննի Պոլիշչյուկը։  

Այսպիսով, ըստ ամերիկյան աղբյուրների, թեև Թրամփը Թրյուդոյի հետ հանդիպմանը կատակել է Կանադայի՝ ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու մասին, այդ մասին պաշտոնապես հայտարարություններ չի արել։ Սրանից զատ, Թրամփին վերագրվող՝ ԱՄՆ կողմից Կանադան ու Մեքսիկան բռնակցելու վերաբերյալ ուղերձի տեսանյութը կեղծ է՝ deep-fake։ Հետևաբար, 168 TV-ի բանախոսը, հիմնվելով deep-fake-ի վրա, իրականությանը չհամապատասխանող պնդում է արել։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens