Դեկտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետարանը տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ 2024-ի ծրագրով միջին նորոգման աշխատանքներ են իրականցվել 45 փողոցներում, իսկ ընդհանուր առմամբ՝ ընթացիկ տարում նորոգվել է ավելի քան 50 կմ ճանապարհ:
Փողոցների ցանկը, որոնք ըստ առաջնահերթության պիտի ենթարկվեին միջին նորոգման աշխատանքների, հրապարակվել էր դեռևս մայիսի 27-ին: Ցանկը ներառում էր նորոգման ենթակա 50-ից ավելի փողոցներ:
«Փաստերի ստուգման հարթակն» այս և այլ անհամապատասխանություններ էր նկատել մայիսին քաղաքապետարանի տված խոստման ու վերջերս հաղորդված տեղեկության միջև և փորձել էր հարցմամբ պարզել, թե ո՞րն է խնդիրը: