ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մի մարզադահլիճի պատմություն․ խոստացել էին 2023-ին, 2024-ն ավարտվում է, դեռ չի շահագործվում

12:55, 25 Դկտ, 2024

Դեռևս 2023 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Վանաձորի Խ․ Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի մարզադահլիճ, որտեղ շինարարություն էր, ու հայտարարել՝ մինչև տարեվերջ աշխատանքները կավարտվեն։ Արդեն երկրորդ տարեվերջն է՝ մարզադահլիճը չի շահագործվում։

Ավելին, 2024 թ․ մարտի 7-ի կառավարության նիստում հայտարարվել էր, որ Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի մարզադահլիճը պիտի շահագործման հանձնվի մինչև 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկը: 

Մասնավորապես, այդ նիստում Նիկոլ Փաշինյանը թվարկում է դպրոցների ցանկը, որոնցում շինարարություն է ընթանում, և հետաքրքրվում դրանցում շինաշխատանքների ավարտի ժամկետներով։ Երբ հերթը հասնում է Վանաձորի Խ․ Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի մարզադահլիճին, ի պատասխան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է մարզադահլիճում շինաշխատանքների ավարտի հստակ ժամկետը՝ հունիսի 10։ 

Այս նիստում, նկատենք, որոշվել էր 2024 թ. պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 1 մլրդ 367 մլն 925 հազար դրամի չափով, որի նպատակն էր ֆինանսական միջոցներ հատկացնել 3 տասնյակից ավելի կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։ Այդ ժամանակ վարչապետը հնչեցրել էր այն հաստատությունների անունները, որոնցում կատարվում են շինաշխատանքներ, ինչին ի պատասխան Անդրեասյանը նշել էր օբյեկտը շահագործման հանձնելու ժամկետը։

Ի դեպ, նույն նիստում վարչապետը հատուկ հարցրել էր՝ նշված ժամկետն արդյո՞ք նշանակում է, որ գույքն էլ հետն է հանձնվում շահագործման․ Ժաննա Անդրեասյանը դրական պատասխան էր տվել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» սկզբում հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ փորձելով պարզել, թե ի՞նչ եղավ այս օբյեկտների ճակատագիրը։ Սակայն նախարարությունից խորհուրդ էին տվել հարցն ուղղել Քաղաքաշինության կոմիտե։ 

FIP.am-ը կառավարության նիստում հնչեցված 34 օբյեկտների (դպրոցներ, մանկապարտեզներ) անուններով ցանկ էր ուղարկել Քաղաքաշինության կոմիտե և հարցմամբ խնդրել էր ցանկում նշված յուրաքանչյուր հաստատության վերաբերյալ տրամադրել տվյալ՝ արդյո՞ք ավարտվել է շինարարությունը, թե՞ ոչ, և եթե չի ավարտվել, ապա նշել պատճառները և նոր ժամկետները:

Քաղաքաշինության կոմիտեից FIP.am-ին ի պատասխան հայտնել են, որ 34 օբյեկտներից 31-ում շինարարական աշխատանքներն ավարտվել են: 

Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի մարզադահլիճի դեպքում ժամկետները, ըստ էության, չեն պահպանվել։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեից դեկտեմբերի 16-ին ստացված պատասխանի, այնտեղ ընթանում են վերջնական հարդարման, մաքրման աշխատանքներ: «Օբյեկտը ներառված է մինչև 2024 թվականի տարեվերջ շահագործման հանձնվող օբյեկտների ցանկում»,- նշվում է պաշտոնական պատասխանում: Նկատենք՝ հետաձգման պատճառների մասին գրության մեջ ոչինչ չի նշվել։

Դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծային աշխատանքների նախագիծը հավանության էր արժանացել 2020 թ․ մայիսի 7-ի կառավարության նիստում: 2023 թ․ օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել էր դպրոցի մարզադահլիճի շինաշխատանքներին ու իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ՝ գրել էր, որ 160 աշակերտի համար նախատեսված մարզադահլիճի կառուցման նպատակով կառավարությունը հատկացրել էր շուրջ 200 մլն դրամ:

Ինչ վերաբերում է մյուս 2 անավարտ օբյեկտների կարգավիճակին, ապա դրանք Երևանի N37 և Վ. Թեքեյանի անվան N92 հիմնական դպրոցների մարզադահլիճներն են։ Առաջինը, ըստ Քաղաքաշինության կոմիտեի, ներառված է մինչև 2024 թ․ տարեվերջ շահագործման հանձնվող օբյեկտների ցանկում, իսկ երկրորդում աշխատանքներն ավարտվելու են 2025 թ․ առաջին եռամսյակում։

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens