ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Hollywood տառերը և բլուրը կրակի մեջ լուսանկարը, որը տարածում է հայկական մեդիան, կեղծ է

19:55, 9 Հնվ, 2025

ՖԵՅՔ

Սոցիալական տարբեր հարթակներում բազմաթիվ լուսանկարներ են տարածվում, որոնց հեղինակները պնդում են, թե Հոլիվուդի հայտնի խորհրդանիշը՝ Hollywood գրությունը, կրակի մեջ է: Այդ լուսանկարը «Այրվում է հայտնի Հոլիվուդ գրությամբ բլուրը» և նմանատիպ բովանդակությամբ մեկնաբանություններով տարածել են նաև հայկական որոշ լրատվականներ (1, 2, 3, 4, 5):

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է և պարզել, որ այդ լուսանկարը կեղծ է։

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի անտառտնտեսության և հակահրդեհային պաշտպանության վարչությունը իր պաշտոնական կայքէջում Live ռեժիմում ներկայացնում է այն տարածքները, որոնք հրդեհի ճիրաններում են, և տեղեկացնում, որ այդ տարածքներից մարդկանց տարհանում է իրականացվում։

Արտապատկերումը՝ CAL FIRE–ի էջից

Հոլիվուդի բլուրը, որտեղ տեղադրված է Հոլիվուդի խորհրդանշանը, հեռու է հրդեհի գոտուց։ 

Արտապատկերումը՝ CAL FIRE–ի էջից

Ինչպես նշում է Independent-ը, տառերն այս պահին ապահով են կրակից: Կրակը պետք է անցներ մայրուղին՝ տառերը վնասելու համար։ Այնուամենայնիվ, Լոս Անջելեսի հրդեհը ազդել է նշանի լուսավորության վրա, ինչն էլ, իր հերթին, ազդել է դրա տեսանելիության վրա:

X-ի օգտահաշիվներից մեկը՝ Raw Alerts-ը, որը առաջիններից է, որ անդրադարձել է հոլիվուդյան նշանի վերաբերյալ կեղծ լուրերին, հայտնել է, թե տարածվող պատկերները «ստեղծվել են արհեստական բանականության կողմից»: «Հոլիվուդի նշանը չի այրվում, թեև  նոր հրդեհ է սկսվել: Բազմաթիվ լրատվական էջեր և այլ էջեր տարածում են արհեստական բանականության ստեղծած կեղծ պատկերներ, որոնք հակառակն են պնդում: Ահա հոլիվուդյան ցուցանակի ներկայիս նկարը, որը պարզություն կմտցնի»,— ասվում է հաղորդագրության մեջ, որն ուղեկցվում է գրառումը գրելու պահին նշանի պատկերներով:

🚨#BREAKING: The Hollywood sign is not on fire, even though a new fire has started. Numerous news accounts and other pages are sharing fake AI-generated images claiming otherwise. Here’s a current live picture of the Hollywood sign to set the record straight. pic.twitter.com/kiZrzl7kD9

— R A W S A L E R T S (@rawsalerts) January 9, 2025

Ինչպես նշում է Independent-ը, օգտահաշիվը պատկերները վերցրել է վեբ-կայքից, որը նվիրված է նշանին, որին անընդհատ ուղղված է վեբ-տեսախցիկը իրական ժամանակում:

Սոցցանցերում տարածվել են նաև նկարներ, որոնք ակնհայտորեն արհեստական բանականության կողմից են ստեղծվել:

HOLLYWOOD SIGN IS ON FIRE! pic.twitter.com/3WHpliQ76x

— We the People (@WTP_REPORT) January 7, 2025

Այս նկարում պարզ երևում է, որ տառերից մեկը ավելորդ է:

Լոս Անջելեսի անտառներում հրդեհը բռնկվել է հունվարի 7-ին Լոս Անջելեսի ժամանակով մոտ 10:30-ին: Կրակն արագորեն տարածվել է քամու և չոր օդի պատճառով: Հրդեհը 5 մարդու կյանք է խլել: Կրակի մեջ են Փասադենա, Փելիսեյդ, Սանտա Մոնիկա, Մալիբու, Սիլմար բնակավայրերը։ Լոս Անջելես քաղաքում բռնկված խոշոր հրդեհից այրվել է նաև ԱՄՆ-ի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը:

Ի դեպ, Hollywood-ի խորհրդանիշին կարելի է հետևել պաշտոնական կայքում, որում կա նաև 24/7 ռեժիմով գործող տեսախցիկ։

Այսպիսով, սոցիալական տարբեր հարթակներում տարածվող լուրերը և պատկերները, թե Հոլիվուդի հայտնի ցուցանակը այրվում է, կեղծ է։ Այդ լուսանկարները կեղծ են և պատրաստված են արհեստական բանականության միջոցով:

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)
Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է...

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

11:23, 7 Հլս, 2025

2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական...

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens