ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Վարդան Մամիկոնյանի գերեզմանի գտնվելու վայրի մասին կան միայն միֆեր ու ավանդազրույցներ, բայց ոչ փաստեր

10:38, 14 Հնվ, 2025
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում դարձյալ ակտիվացել են Վարդան Մամիկոնյանի դամբարանի ու դրա տեղորոշման շուրջ քննարկումները։ Ֆեյսբուքյան էջերից մեկը օրերս տարածել էր մի լուսանկար՝ «Վարդան Մամիկոնյանի դամբարանը Խոյի դաշտում, Իրան, Տիզա գյուղի մոտ» վերտառությամբ, և ուղեկցող գրությամբ հետաքրքրվել՝ արդյո՞ք կա հստակ տեղեկություն այդ մասին։

Գրառումը հազարավոր հավանումներ է ստացել, հարյուրավոր կիսումներ, իսկ մեկնաբանություններում հայի հավերժության մասին արտահայտություններ են ու եզրահանգում՝ օտարի հողը այդ պատճառով է, որ ուժեղ է։ 

Հայոց պատմության մեջ հայտնի զորավարներից մեկի գերեզմանի վայրի մասին նման քննարկումները մի քանի տարի է պարբերաբար ծնվում են սոցիալական ցանցերում (1, 2), սակայն դեռևս որևէ փաստ չկա Մամիկոնյանի գերեզմանի հստակ տեղի մասին։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Վարդան Մամիկոնյանի գերեզմանի վայրի մասին բաց աղբյուրներում եղած տեղեկությունները և ի մի բերել դրանք։ 

Վարդան Մամիկոնյանի գերեզմանի գտնվելու վայրի մասին տարբեր կարծիքներ և ավանդազրույցներ կան, որոնց համար հիմք են հանդիսացել տասնյակ Սբ․ Վարդան մատուռները։

Կան կարծիքներ, որ Վարդան Մամիկոնյանի գերեզմանը գտնվում է Սի­սի­ա­նի տա­րածաշր­ջա­նում՝ պատ­մա­կան Ան­գե­ղա­կոթ գյու­ղից մոտ 0․5 կմ արևմուտք՝ Նա­խի­ջևան տա­նող ճա­նա­պար­հի եզ­րին, Շա­ղատ գյու­ղի դի­մա­ց, ժայռե­րի տակ: Տե­ղաբ­նակ­նե­րի շրջա­նում պահ­պան­ված ավան­դազ­րույց­նե­րի հա­մաձայն՝ սրբա­վայ­րում են ամ­փոփ­ված Վար­դան Մա­մի­կո­նյա­նի մա­սունք­նե­րը։ 

Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղորոշման հարցով մանրամասնորեն զբաղվել է պատմաբան-հնագետ Մորուս Հասրաթյանը։ Ըստ նրա՝ Վարդան Մամիկոնյանի դին ամփոփված է Անգեղակոթի Վարդան Զորավոր սրբավայրի հարավային պատի տակ: 

Հնագետ Տիգրան Ալեքսանյանը գրում է, որ պատ­մա­բան-հնա­գետ Մո­րուս Հասրա­թյա­նի կար­ծի­քով՝ վերոնշյալ սրբա­վայ­րը կապ­ված է Վար­դան Մամի­կո­նյա­նի ան­վան հետ: «Գիտ­նա­կա­նի են­թադ­րու­թյամբ նշա­նա­վոր զո­րա­վա­րը կա­րող էր թաղ­ված լի­նել վե­րոն­շյալ սրբա­վայ­րում՝ վաղմիջ­նա­դա­րյան Սյու­նի­քի հո­գևոր և քա­ղա­քա­կան կենտ­րոն Շա­ղատի հա­րև­ա­նու­թյամբ: Վար­դան Մա­մի­կո­նյա­նի դին այս­տեղ են բե­րել ճա­կա­տա­մար­տից նա­հան­ջող հա­յոց զո­րա­ջո­կատ­նե­րը: Այդ նպա­տակով 1960-ական թթ. Մ. Հաս­րա­թյա­նը նաև կար­ճա­տև պե­ղում­ներ է իրա­կա­նաց­րել խնդրո առար­կա հնա­վայ­րում, որոնց շնոր­հիվ հայտնա­բեր­վել են վաղ­միջ­նա­դա­րյան հու­շա­սյան առան­ձին մա­սեր` քան­դակա­զարդ խո­յակ­ներ, եր­կատ­ված սյան հատ­ված­ներ, գետ­նա­խա­րիս­խի սրբա­տաշ քա­րեր»,— նշում է Ալեքսանյանը։

2018 թվականին ևս գիտնականի նշած վայրում պեղումներ են իրականացվել, ու հայտնաբերվել է 6 գերեզման: Մասունքներն ուղարկվել էին Եվրոպա փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ Մորուս Հասրաթյանի որոշ պնդումներ չեն հերքվել: Հաստատվել է դարաշրջանը՝ 5-րդ դար, Վարդանանց ճամբարին պատկանելիությունը։

Կա նաև վարկած, որ Վարդան Մամիկոնյանի գերեզմանը գտնվում է Իրանում։ Թիֆլիսում հրապարակվող «Մուրճ» ամսագիրը 1905 թվականին իր հոդվածներից մեկում գրում է․ «Ճանապարհը` դեռ քաղաքին չհասած` անցնում է մի բարձր բլուրի ստորոտով, որի բարձրութեան վրայ դեռ շատ հեռուից երևում է մի մատուռ: Հայերի ասելով` դա Վարդան Մամիկոնեանի գերեզմանի տեղն է. իսկ թուրքերը Կազնաֆար անունն են տալիս: Թուրք կառապանը ասում էր, որ շատ հին ժամանակներում ապրել է այդ քաջ մարդը, ազգով հայ է եղել, և մեծ քաջագործութիւններ է կատարել. նրա ամբողջ մարմինը մի տեղ չի թաղուել. գլուխը Էջմիածումն է, իրանը այդ բլրի մատուռում, իսկ սիրտը ուրիշ տեղ: Գարնան սկզբին մի տօն կայ, երբ հայ և թուրք բազմութիւնը ուխտի է գալիս այդ մատուռին»:

Կա նաև լեգենդ, ըստ որի՝ Վարդան Մամիկոնյանի մարմնի մի փոքրիկ նշխար՝ մի փունջ մազ և մի մատը, թաղված է Զովունիում։ 

Մեկ այլ ավանդազրույցի համաձայն էլ սրբադասված զորավար Վարդան Մամիկոնյանի արյունով ցողված քարը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղից շուրջ 7 կմ հյուսիս-արևելք՝ Ամուտեղ գյուղատեղիի տարածքում գտնվող Սբ․ Վարդան եկեղեցում։ Այստեղ Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչը 2017-ին հատուկ ծեսով նրա սրբապատկերն է տեղադրել։ 

Այսպիսով, Վարդան Մամիկոնյանի գերեզմանի վերջնական տեղորոշումը դեռևս մնում է բաց հարց, չկան փաստեր նրա աճյունի գտնվելու մասին, ինչն էլ տարբեր միֆերի, ավանդազրույցների առիթ է դարձել։

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս
Տեսանյութեր

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս

16:37, 28 Հկտ, 2026

Ավելի քան 112 հազար քաղաքացի դուրս է մնացել ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակներից։ Ինչո՞ւ: Մանրամասները՝ https://fip.am/52257

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել

13:25, 28 Հկտ, 2026

TikTok սոցիալական ցանցի օգտահաշիվներից մեկն օրերս հրապարակած տեսանյութի միջոցով տարածում է տեղեկություն, թե Հայաստանում 1935 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens