ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՀՀ սահմաններին ԱՄՆ հատուկ ծառայություններ չեն լինի․ Արման Աբովյանը սխալ է ներկայացրել Բլինքենի խոսքերը

10:44, 20 Հնվ, 2025

ՍԽԱԼ

Sputnik Armenia ռադիոկայանով հեռարձակվող Абовян Time փոդքաստի հերթական թողարկմանը հաղորդավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արման Աբովյանը պնդել է, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ հայտարարել է, որ «առաջիկա շաբաթներին այդ կանոնադրության շրջանակներում Հայաստան է ժամանելու հատուկ խումբ, որը կզբաղվի սահմանային անվտանգության հարցերով»:

«Թարգմանեմ պարզ լեզվով՝ հաջորդ շաբաթ Հայաստանի սահմաններին կաշխատեն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները: Հայաստանի Իրանի հետ սահմանին նույնպե՞ս կամ հնարավոր է, բայց ամենայն հավանականությամբ՝ նույնպես»,- նշել է Աբովյանը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ելույթը և պարզել, որ Արման Աբովյանը սխալ է ներկայացրել Բլինքենի խոսքերը:

Իրականում, ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ իր ելույթի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր․ «Հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին, Հայաստան կմեկնի մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման և Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ` «Արծիվ գործընկեր»-ի նման զորավարժությունների միջոցով»:

Հատված Էնթոնի Բլինքենի ելույթից. Էկրանապատկերը՝ Պետքարտուղարության կայքից

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել էր Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։

ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Կանոնադրության առաջին բաժինը ընդգրկում է գործընկերության սկզբունքները, ինչպես, օրինակ, միմյանց ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության աջակցություն և այլն:

Երկրորդ բաժինը ընդգրկում է տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցությունը․ «Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային հաղորդակցությունը, բարելավելու երկկողմ գործարար միջավայրը և ապահովելու ապրանքների ու ծառայությունների շուկայական հասանելիությունը»։ 

Երրորդ բաժինը ընդգրկում է պաշտպանությունը և անվտանգությունը․ «Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։

Չորրորդ բաժինը ընդգրկում է ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդումը․ «Հաշվի առնելով մինչ այժմ Հայաստանի նշանակալի ձեռքբերումները՝ մեր երկու երկրները հանձնառու են համատեղ աշխատանքներ տանել՝ անկողմնակալ, անկախ դատական ոլորտի ամրապնդման միջոցով օրենքի գերակայությունը խթանելու, խոսքի ազատությունը, այդ թվում՝ լրատվամիջոցների, լավ կառավարումը և հաշվետվողականությունը, հանրային կառավարման բարեփոխումները, արդար և թափանցիկ ընտրական մրցակցությունը, ազատ և ակտիվ քաղաքացիական հասարակությունը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն ավելի ամրապնդելու համար»:

Բլինքենի խոսքը սխալ վերարտադրելուց հետո Աբովյանը անհիմն հետևություններ է արել՝ հայտարարելով, թե Հայաստան-Իրան սահմանին կանգնելու են ամերիկացի սահմանապահներ, «այն երկրի սահմանապահները, որը սպառնում է հարձակվել Իրանի վրա, այսինքն՝ ԱՄՆ-ն։ Մենք մտածե՞լ ենք հետևանքների մասին»։

Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արման Աբովյանն իր եթերը լսողներին սխալ տեղեկություն է փոխանցել՝ ԱՄՆ պետքարտուղարին վերագրելով հայտարարություններ, որոնք նա չի արել։ Հետևաբար, անհիմն է նաև Աբովյանի եզրահանգումը։ 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens