ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Սահմանադրական լայն լիազորությունները» չփրկեցին նույնիսկ ԲԴԽ նախագահին․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
15:03, 20 Հնվ, 2025

ՍԽԱԼ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի լիազորությունների մասին խոսելիս արել է հայտարարություններ, որոնք ամրագրված են օրենքով, բայց իրականության հետ դրանց անհամապատասխանությունը վարչապետն ամրագրել է փաստացի գործողություններով։

Երբ լրագրողները հետաքրքրվել են՝ եթե ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը ՔՊ անդամ է, ապա ինչպե՞ս կարող է ազատ աշխատել, լինել անկախ, Վահագն Ալեքսանյանը պատասխանել է, որ Սիրունյանը իրենց կուսակիցն էր, բայց այժմ կուսակցության անդամ չէ։ Ալեքսանյանը նաև հավելել է․ «Ինքը (նկատի ունի Սիրունյանը-հեղ․) սահմանադրական այնպիսի լայն լիազորություններ է ստանալու, որ իրան ընդհանրապես կուսակցական ոչ մի խողովակով և ոչինչ ուղղակի պարտադրել չի կարելի»։

ԱԺ իշխանական խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, սակայն, սխալվում է․ նրա մատնանշած սահմանադրական լայն լիազորությունները չփրկեցին, օրինակ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին։

Վերջինը, հիշեցնենք, ԲԴԽ նախագահի պաշտոնից ազատվել էր 2024-ի նոյեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի SMS-ային խնդրանքից հետո։ «Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ: Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»,- ֆեյսբուքյան գրառմամբ արտահայտվել էր Անդրեասյանը։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել ու հաստատել, որ հեռախոսային հաղորդագրության միջոցով խնդրել է Կարեն Անդրեասյանին հեռանալ պաշտոնից, և բացատրել, որ դրա համար ինքն ուներ քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն։

Մինչդեռ, Հայաստանի Սահմանադրությունը սահմանում է Հայաստանում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը։ Սահմանադրության հոդված 4-ում նշվում է․ «Հայաստանի Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»։

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս նախորդ տարվա նոյեմբերին՝ վարչապետի SMS-ային խնդրանքներից հետո, հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով ներկայացնել, թե մինչ այժմ քանի՞ պաշտոնյայի է ՀՀ վարչապետը խնդրել ազատել զբաղեցրած պաշտոնը և որքա՞ն դեպքերում է մերժվել նրա խնդրանքը։ Նաև հետաքրքրվել էինք՝ եթե, այդուհանդերձ, պաշտոնն ազատելու մասին ՀՀ վարչապետի խնդրանքը երբևէ մերժվել է, ապա կոնկրետ ո՞ր դեպքում է այն մերժվել։

Վարչապետի աշխատակազմից, սակայն, չէին պատասխանել FIP.am-ի հարցերին՝ նշելով, որ վարչապետն այդ մասին հանգամանալից խոսել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Այսպիսով, իրականությունը և նախադեպը ցույց են տալիս, որ Հայաստանում «սահմանադրական լայն լիազորությունները» միշտ չէ, որ գործում են, և կադրային հարցերում նախապատվությունն առավելապես տրվում է քաղաքական նպատակահարմարությանը, հետևաբար Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը գոնե այս պահին չի համապատասխանում իրականությանը։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

15:22, 7 Օգս, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու...

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

17:09, 4 Օգս, 2026

Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens