ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարորդական իրավունքի քննություններին օնլայն գրանցվելու նոր համակարգը գործում է, բայց ծանրաբեռնված

11:05, 21 Հնվ, 2025

2024 թ.-ի տարեվերջին Հանրային հեռուստաընկերությանը տրված ամփոփիչ հարցազրույցի ժամանակ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով վարորդական վկայականների տրամադրման ընթացակարգին, ընդունել էր, որ Հայաստանում «վարորդական վկայականի տեսանկյունից այս պահին չունենք հերթագրման այն համակարգը, որը մեր քաղաքացիները ցանկանում են տեսնել»:

«Քաղաքացիներն օբյեկտիվորեն բարձրաձայնում են խնդիր, որ, օրինակ, տեսական կամ գործնական քննության ժամանակ SMS են ստանում, որ հաջորդ օրը պետք է ներկայանան հաշվառման քննական ստորաբաժանում և քննություն տան»,- նշել էր նախարարը՝ կարևորելով քաղաքացիների կողմից քննական պրոցեսին մասնակցելու ժամանակացույցի կանխատեսելիությունը:

Խնդրի բարձրաձայնմանը զուգահեռ, Արփինե Սարգսյանը խոստացել էր՝ «մինչև տարեվերջ ներդնելու ենք հերթագրման նոր համակարգ, որը քաղաքացիներին թույլ կտա անձամբ ընտրել իրենց նախընտրելի բաժանմունքը, օրը և ժամը»:

«Այս պարագայում քաղաքացին արդեն կանխատեսելիության տրամաբանության մեջ կկարողանա ընտրել»,— նշել էր նախարարը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վարորդական վկայականի քննությունների գրանցման օնլայն համակարգի առկայությունն ու գրանցվելու հնարավորությունները՝ ՆԳ հաշվառման քննական տարբեր բաժանմունքներում:

Վարորդական իրավունքի տեսական կամ գործնական քննությանը գրանցվելու համար քաղաքացին նախ պետք է մուտք գործի roadpolice.am կայք: Մտնելով կայք՝ ակնհայտ է դառնում, որ նախարարի խոստումն արդեն իսկ արտացոլված է կայքում և առկա է վարորդական վկայականի ստացման համար քննությունների գրանցման հնարավորությունը:

Օնլայն գրանցման պատուհանում առկա է բոլոր հաշվառման քննական բաժանմունքների անվանացանկը: Ինչպես նախարարն էր նշել, համակարգը թույլ է տալիս, որ քաղաքացին ընտրի իր նախընտրելի բաժանմունքը, օրը, ժամը, ինչպես նաև օնլայն ռեժիմով տեսնի, թե ո՞ր տեղամասերում են ազատ նախընտրելի օրերը:

Նախ ստուգում ենք Երևանի հաշվառման քննչական բաժնում առկա ազատ օրերը: Ինչպես և ակնկալվում էր, այն ամենածանրաբեռնված է. տեսական քննության համար ազատ օրեր չկան մինչև մարտ ամիսը, իսկ գործնական քննության համար՝ մինչև ապրիլի 14-ը:

Գյումրիի գրանցման հաշվառման և քննական կենտրոնում հերթերն ավելի քիչ են: Տեսական քննության համար ազատ օրեր կան հունվարի 23-ից, իսկ գործնական քննության համար՝ ապրիլի 16-ից հետո միայն:

Վանաձորի հաշվառման քննական բաժանմունքում տեսական քննության համար հնարավոր է գրանցվել  հունվարի 21-ից, գործնականի համար՝  մարտի 5-ից հետո միայն:

Արմավիրի բաժանմունքում ազատ օրեր առկա են տեսական քննության համար՝ փետրվարի 18-ից, գործնականի համար՝ մարտի 21-ից, Աշտարակում՝ համապատասխանաբար փետրվարի 26-ից և մարտի 20-ից, Կոտայքում՝ փետրվարի 17-ից և մարտի 24-ից, Արտաշատում՝ մարտի 3-ից և մարտի 27-ից, Մարտունիում՝ փետրվարի 14-ից և փետրվարի 19-ից, Սևանում՝ փետրվարի 4-ից և մարտի 19-ից:

Մարզային չորս բաժանմունքներում հերթերի թիվն ավելի փոքր է և հնարավոր է գրանցվել ու քննական պրոցեսին մասնակցել առաջիկա օրերին.

  •         Կապանում՝ համապատասխանաբար հունվարի 20-ից և փետրվարի 3-ից,
  •         Իջևանում՝ հունվարի 21-ից և փետրվարի 10-ից,
  •         Գորիսում՝ հունվարի 21-ից 
  •         Վայքում՝ հունվարի 21-ից և փետրվարի 20-ից հետո:

Այսպիսով, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պնդումը՝ հերթագրման նոր համակարգի ներդրման և քաղաքացիների կողմից ընտրության ու կանխատեսելիության հնարավորության մասով, ճիշտ է: Նոր համակարգը, սակայն, հատկապես մայրաքաղաքի ու մարզային մի շարք բաժանմունքներում շարունակում է մնալ կանխատեսելիորեն ծանրաբեռնված:

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens