ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Yandex քարտեզով Երևանի ավտոբուսային ցանցը ամբողջական հասանելի չէ․ քաղաքապետը սխալվել է

10:35, 31 Հնվ, 2025
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Yandex քարտեզով հասանելի է Երևանի ավտոբուսային ամբողջական ցանցի դինամիկ քարտեզը: 

«Մենք այս պահի դրությամբ Yandex քարտեզով ունենք ամբողջական ցանցի դինամիկ քարտեզը: Մարդը, երբ որ այդ Yandex քարտեզով որոշում է Ա կետից Բ կետ տեղափոխվել, տրանսպորտային այդ հավելվածով ինքը կարող է տեսնել ո՛ր տրանսպորտը ո՛ր րոպեին կլինի այդ կանգառում և կամ տեղփոխով որ ամենաարդյունավետ տրանսպորտով հասնել»,— նշել է Ավինյանը: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Yandex քարտեզ հավելվածով հասանելի Երևանի հանրային տրանսպորտի ցանցը և պարզել, որ Տիգրան Ավինյանի պնդումը սխալ է: 

Բանն այն է, որ տվյալ հավելվածով մի շարք տրանսպորտային միջոցների առումով հասանելի է միայն երթուղին, իսկ տվյալներ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի և շարժի մասին հասանելի չեն:

Այսպես, օրինակ, 22 համարի HIGER մակնիշի ավտոբուսի վերաբերյալ Yandex քարտեզով հասանելի է միայն երթուղին, իսկ տրանսպորտային միջոցի շարժը հասանելի չէ: Այսինքն՝ 22 համարի ավտոբուսից օգտվող քաղաքացին եթե հետևի Ավինյանի խոսքին ու բացի Yandex հավելվածը՝ ստուգելու՝ որտեղ է հասել իր ավտոբուսը, չի կարող տեսնել դրա շարժը։  

HIGER մակնիշի մյուս համարների ավտոբուսների (6, 10, 12, 14, 17) շարժի տվյալները նույնպես հասանելի չեն: 

Շարժի տվյալները հասանելի չեն նաև ԳԱԶԵԼ ՍԻԹԻ մակնիշի տրանսպորտային միջոցների (օրինակ՝ 21, 26, 62, 64) և տրոլեյբուսների (օրինակ՝ 2,10) համար:

ԳԱԶԵԼ ՍԻԹԻ մակնիշի 21 համարի տրանսպորտային միջոցի երթուղին
ՄԱՆ մակնիշի 10 համարի տրոլեյբուսի երթուղին

Yandex քարտեզով տրանսպորտային միջոցների շարժի և ժամանման ժամանակի մասին տվյալները հասանելի են միայն ՄԱՆ և ԺՈՆԳԹՈՆԳ մակնիշի ավտոբուսների համար:

ԺՈՆԳԹՈՆԳ մակնիշի 30 համարի ավտոբուսի երթուղին և շարժը
ՄԱՆ մակնիշի 5 համարի ավտոբուսի երթուղին և շարժը

Այսպիսով, քաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդումը, թե այս պահի դրությամբ Yandex քարտեզով հասանելի է Երևանի ավտոբուսային ամբողջական ցանցի դինամիկ քարտեզը, սխալ է, չի համապատասխանում իրականությանը:

Ի դեպ, Երևանի ավտոբուսներում GPS սարքերի ձեռքբերման ու տեղադրման մասին «Փաստերի ստուգման հարթակը»/FIP.am ավելի վաղ հրապարակում ունեցել է։ Դեռևս 2024 թվականի ամռանը գրել էինք, որ 448 GPS սարքերի ձեռքբերման համար Երևանի քաղաքային բյուջեից վճարվել էր մոտ 65 մլն դրամ, այսինքն՝ մեկ սարքն արժեցել էր 145 հազար դրամ՝ շուկայականից զգալի թանկ։ Գնումը կատարվել էր Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ 2023-ի ամռանը։

«Երևանի Ավտոբուսը» շուկայականից 1․5 անգամ թանկ է վճարել GPS սարքերի համար

Նման սարքեր ձեռք բերելու մասին խոսակցություն եղել է նաև 2024-ի հոկտեմբերին, երբ գործակարգավարական նիստերից մեկում քաղաքային իշխանությունների կողմից խոստում էր հնչել մինչև տարվա վերջ (2024-ի վերջ) մայրաքաղաքը սպասարկող ամբողջ տրանսպորտային համակարգի համար ձեռք բերել GPS տեղորոշման սարքեր։

Քաղաքային իշխանություններն այս սարքերով ավտոբուսները զինելու մասին խոստումներ տալիս են հասարակական տրանսպորտի բարեփոխումների մեկնարկից` 2021 թվականից։ Տարիներ են անցել, սակայն, մայրաքաղաքի ավտոբուսային համակարգը դեռ ամբողջապես չունի GPS տեղորոշման սարքեր։ 

Սյուզաննա Համբարձումյան

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens