ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոբուս նստողների 56 տոկոսն է վճարում ուղևորության համար սահմանված կարգով

14:56, 7 Փտր, 2025

Երևանում հանրային տրանսպորտից՝ ավտոբուսներից օգտվողների 56.1 տոկոսը վճարում է քաղաքապետարանի սահմանած կարգով, 2.5 տոկոսը, որպես թանկացման դեմ բողոքի ակցիա, վճարում է 100 դրամ, 27.2  տոկոսը չի էլ փորձում վճարել, իսկ 14․2 տոկոսը փորձում է վճարել, բայց դա չի ստացվում:

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում գործում են հանրային տրանսպորտի նոր սակագները: Սակագների փոփոխության գործընթացն ուղեկցվում է նաև վճարման նոր համակարգի ներդրման հետ: Այժմ քաղաքացիները հանրային տրանսպորտով երթևեկության համար կարող են վճարել միայն «Թելսել» հավելվածով, բանկային քարտերով, փաթեթային սակագների քարտերով կամ «Թելսել» տերմինալներից ձեռք բերված QR կոդով թղթիկներով:

Վճարային նոր համակարգի ներդրմանը զուգահեռ՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր նաև նոր սակագների մասին, որոնց դեպքում մեկ ուղևորության արժեքը կարող էր բարձրանալ՝ հասնելով ընդհուպ մինչև 300 դրամի: Հանրային դժգոհության ֆոնին, սակայն, քաղաքապետարանը մի քանի անգամ վերանայեց սակագների փոփոխությունը, և արդյունքում փետրվարի 1-ից գործում է մեկ ուղևորության համար 150 դրամ սակագինը, իսկ 300 դրամանոց տոմսը 90 րոպեի փոխարեն այժմ վավեր է 180 րոպե: Միևնույն ժամանակ, սակայն, սուր է ավտոբուսներում նոր վճարային տերմինալների՝ վալիդատորների խնդիրը, որոնք հաճախ չեն ընթերցում քաղաքացիների բանկային քարտերը կամ QR կոդերը:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը 2024 թվականին ստորագրահավաք էր կազմակերպել տրանսպորտի սակագների թանկացման դեմ, կոչ է արել քաղաքացիներին բոյկոտել թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ՝ թողնելով մետաղադրամները ավտոբուսի մեջ: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ևս կոչ է արել քաղաքացիներին բոյկոտել թանկացումը, իսկ մի խումբ երիտասարդներ ստեղծել են «Չենք վճարելու» նախաձեռնությունը՝ կոչ անելով առհասարակ դադարեցնել տրանսպորտի համար վճարելը:

Փետրվարի 1-ից սկսած, ըստ այդմ, սոցիալական մեդիայում հայտնվում են տարաբնույթ հրապարակումներ՝ միմյանց հակասող պնդումներով: Քաղաքային իշխանություններն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարող օգտատերերը պնդում են, որ բոյկոտը ձախողվել է և քաղաքացիների մեծ մասը վճարում է սահմանված կարգով: Այնինչ ընդդիմադիրները պնդում են, որ բոյկոտը ընթանում է բարեհաջող և կոչ են անում քաղաքացիներին շարունակել այն:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե որքանով են հիմնավոր այս ճամբարների պնդումները, և իրականացրել է համակարգված դաշտային աշխատանք: Մասնավորապես, մենք դիտարկել ենք 10 երթուղիներում 10 ավտոբուսների՝ պիկ և սովորական ժամերի ուղևորահոսքը ավտոբուսների միջից՝ գրանցելով բոլոր ուղևորների վարքը, մասնավորապես՝ քանի՞սն են վճարում սահմանված կարգով, քանի՞սն են կանխիկով 100 դրամ թողնում ու անցնում առաջ, իսկ քանի՞սն առհասարակ չեն վճարում: Բացի սա, մենք արձանագրել ենք նաև այն դեպքերը, երբ քաղաքացիները փորձել են վճարել, սակայն չեն կարողացել, քանի որ խնդիրներ են առաջացել վալիդատորների հետ:

Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվել է փետրվարի 5-ին և 6-ին: 10 երթերից 2-ը եղել են առավոտյան պիկ ժամին, 5-ը` երեկոյան պիկ ժամերին և 3-ը՝ ոչ պիկ ժամերին: Ընտրվել են թե Երևանի կենտրոնով անցնող և թե կենտրոնը շրջանցող երթուղիներ: Դիտորդները, որպես կանոն, հետևել են երթուղուն դրա առաջին կանգառից մինչև վերջին կանգառը՝ նստած լինելով վալիդատորին առավելագույնս մոտիկ: Մետրոպոլիտենը չի դիտարկվել:

Այսպիսով, դիտարկման ընթացքում ավտոբուսներ են նստել, ընդհանուր առմամբ, 677 ուղևորներ, որոնց 56.1 տոկոսը վճարել է սահմանված կարգով, 2.5 տոկոսը վճարել է 100 դրամ, 27.2 տոկոսը առհասարակ չի վճարել, 14.2 տոկոսը փորձել է վճարել, բայց չի կարողացել: 

Նկատենք նաև, որ վճարել փորձող և չկարողացող ուղևորների մի մասը իրապես ջանք էր գործադրում վճարելու համար, իսկ մյուս մասը, առերևույթ, միտումնավոր էր այնպես անում, որ չվճարի: Մենք, իհարկե, չենք կարող գնահատել, թե վճարել փորձող-չստացվողների որքան մասն էր դիտավորյալ այդպես անում: Նկատվում էին դեպքեր, երբ ուղևորն ակնհայտորեն հին QR-կոդով տոմս էր փորձում վալիդացնել և մերժումից հետո առաջ էր անցնում: Լինում էին նաև իրավիճակներ, երբ ուղևորը փորձում էր բանկային քարտով վճարել իր և այլ ուղևորի համար, բայց վալիդատորը միայն մեկ վճարումն էր ընդունում:

Նշենք նաև, որ թեև 677 ուղևորների վարքի դիտարկումը բավականին ծավալուն է ու կարող է ընդհանուր պատկերի մասին պատկերացումներ կազմելու հնարավորություն տալ, սակայն ստացված արդյունքների ճշգրիտ էքստրապոլացիան հարյուր հազարավոր ուղևորների վրա որոշակի սխալանքի տոկոս ենթադրում է:

Վահե Ղուկասյան

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Կրթական հաստատությունների ֆեյսբուքյան էջերը քարոզել են Սևանի գործող համայնքապետին
Տեսանյութեր

Կրթական հաստատությունների ֆեյսբուքյան էջերը քարոզել են Սևանի գործող համայնքապետին

13:02, 14 Նյմ, 2026

Սևանի համայնքապետի քարոզչական հրապարակումները այլևս հասանելի չեն մեր ուսումնասիրած՝ դպրոցի, մանկապարտեզների ֆեյսբուքյան հաշիվներում։ Դրանք հեռացվել են նոյեմբերի 11-ին FIP.am-ի հոդվածի...

Ընտրություններից առաջ վախ տարածող համակարգված ցանցերը
Տեսանյութեր

Ընտրություններից առաջ վախ տարածող համակարգված ցանցերը

17:23, 13 Նյմ, 2026

«300 հազար ադրբեջանցի», «Արևմտյան Ադրբեջան»․ ո՞վ էր կանգնած վախ տարածող հրապարակումների հետևում։ FIP.am-ի և միջազգային գործընկերների հետաքննությունը բացահայտել է ընտրություններից...

20 մլն դրամ մեկ աշակերտի համար․ ԿԳՄՍՆ-ն չի ներկայացնում մանրամասն տվյալներ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

20 մլն դրամ մեկ աշակերտի համար․ ԿԳՄՍՆ-ն չի ներկայացնում մանրամասն տվյալներ

10:43, 12 Նյմ, 2026

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2026 թվականի օգոստոսի 17-ին խորհրդարանում, անդրադառնալով փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների միավորման շուրջ...

Իրանի փոխնախագահի վստահության խոսքերն ընդդեմ Վելայաթիի հոդվածի․ ինչպես ՀՀ-ում մանիպուլացվեց Թեհրանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ-ի մասին
Մանիպուլյատիվ

Իրանի փոխնախագահի վստահության խոսքերն ընդդեմ Վելայաթիի հոդվածի․ ինչպես ՀՀ-ում մանիպուլացվեց Թեհրանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ-ի մասին

15:21, 11 Նյմ, 2026

2026 թվականի նոյեմբերի 5-ին Իրանի նախկին արտաքին գործերի նախարար (1981-1997 թթ.), երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens