ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը

18:17, 15 Փտր, 2025

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով ՀՀ պետական պարտքի չափի մասին քաղաքացիների հարցերին, տվել է թերի, մոլորեցնող տեղեկություն:  

Մասնավորապես, նա հայտարարել է, թե ՀՀ արտաքին պարտքը իրականում կազմում է 5 մլրդ 962 մլն դոլար՝ չնշելով, որ բացի արտաքին պարտքից, Հայաստանն ունի նաև ներքին պարտք: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքը և պարզել, որ ՀՀ արտաքին պարտքը 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 454 մլն դոլար, որը ներառում է ՀՀ կառավարության արտաքին պարտքը և ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը: Այսինքն, այս դեպքում ևս Գևորգ Պապոյանի փոխանցած տեղեկությունը թերի է ու սխալ, քանի որ նա ՀՀ արտաքին պարտքի կազմում չի նշվել ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը: Նկատենք՝ «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքով, «արտաքին պետական պարտքը Հայաստանի Հանրապետության անունից և Կենտրոնական բանկի անունից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների և օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է»։ 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Այսպես, ՀՀ պետական պարտքը 2024 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, կազմել է 12 մլրդ 842․2 մլն ԱՄՆ դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2023 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել էր 11 մլրդ 845.4 մլն դոլար, այսինքն՝ ՀՀ պետական պարտքը 1 տարում աճել է շուրջ 997 մլն դոլարով։ 

ՀՀ կառավարության պարտքը կազմել է 12 մլրդ 338.2 մլն դոլար, որից 5 մլրդ 950․1 մլն դոլարը արտաքին պարտքն է, իսկ 6 մլրդ 388․1 մլն դոլարը ներքին պարտքը։ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 504 մլն դոլար։ 

Տարեսկզբի համեմատ ՀՀ ընդհանուր արտաքին պարտքը նվազել է՝ 6 մլրդ  501.5 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 454․2 մլն դոլարի։ Մինչդեռ ներքին պարտքը տարեսկզբի համեմատ աճել է՝ 5 մլրդ 343.9 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 388․1 մլն դոլարի։ 

Infogram

Համեմատության համար FIP.am-ն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքը 2017-ից 2024 թվականն ընկած ժամանակահատվածում: Ըստ այդմ, 8 տարվա ընթացքում պետական պարտքը աճել է 6 մլրդ 067.6 մլն դոլարով: 2017 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 6 մլրդ 774.6 մլն դոլար, իսկ 2024-ի նույն ժամանակահատվածում այն կազմել է 12 մլրդ 842.2 մլն դոլար: 

2017 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին պարտքը կազմում էր 5 մլրդ 513.9 մլն դոլար, իսկ ներքին պարտքը՝ 1 մլրդ 260.7 մլն դոլար: 

Line Chart
Infogram

Այսպիսով, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը, որի տեսագրությունը սոցցանցում հարյուրավոր հավանումներ է ստացել, մանիպուլյատիվ է ու մոլորեցնող, քանի որ նախարարը կենտրոնացել է ՀՀ պետական պարտքի մեկ բաղադրիչի՝ արտաքին պարտքի վրա՝ անտեսելով ՀՀ ներքին պարտքը, որը գերազանցում է արտաքին պարտքը:  

Սյուզաննա Համբարձումյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել
Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

10:43, 27 Հնս, 2025

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև...

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող  ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված
Սխալ

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված

12:45, 26 Հնս, 2025

Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ...

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens