ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երթևեկելի 6 գոտու փոխարեն՝ 7 գոտի․ քաղաքապետարանը Դավթաշենի կամուրջը շահագործել է կանոնների խախտմամբ

11:45, 28 Փտր, 2025

Դավթաշենի կամուրջը երթևեկության կազմակերպման փոփոխությունների համար իսկական փորձադաշտ է դարձել․ վերջին փոփոխությունը կատարվել է 2024 թվականի դեկտեմբերին, որի մասին, ի դեպ, պաշտոնական հայտարարություն բաց աղբյուրներում չկա։  

Եթե 2023 թ․ դեկտեմբերի 7-ին որոշվել էր Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց (Դավթաշենից դեպի Արաբկիր) ուղղությամբ երթևեկությունը կազմակերպել 4 գոտիով, ապա 2024 թվականի տարեվերջին Դավիթաշենի կամրջով երթևեկության փոփոխությունը չեղարկվեց, և 4 երթևեկելի գոտին դարձավ 3 գոտի: 

Քաղաքացիներն այդ փոփոխությունը նկատել էին ու սոցցանցի հարթակներում կատակել՝ կամուրջը դարձել է սևագրություն։ Հիմա էլ վարորդները շարունակում են կամ չորս գոտով երթևեկել կամ՝ ում ինչպես հարմար է։ 

Արտապատկերումը ֆեյսբուքյան «Տուգանք» խմբից 

Ի դեպ, կամրջի երթևեկելի հատվածներից մեկը չորս գոտի դարձնելը որոշակիորեն բեռնաթափել էր այդ հատվածում նախկինում գրեթե մշտապես առաջացող խցանումները։  

Պատկերը՝ Google maps-ից

«Փաստերի ստուգման հարթակը» Երևանի քաղաքապետարանից փորձել է պարզել՝ ինչ հիմնավորմամբ է կատարվել այս վերջին փոփոխությունը, հատկապես՝ ինչ հաշվարկներ և այլ պատճառաբանություններ են դրվել դրա հիմքում։ Ի պատասխան, տեղեկացրել են, որ Դավթաշենի կամրջի երթևեկության փոփոխության չեղարկումը կատարվել է նախագծող, փորձաքննությունն իրականացրած, ինչպես նաև սպասարկող կազմակերպություններից ստացված եզրակացությունների հիման վրա։ 

2023 թ․ դեկտեմբերին կամրջի վրա երթևեկության կազմակերպման փոփոխությունից առաջ միջին նորոգման աշխատանքներ էին իրականացվել, սակայն դա չէր օգնել, որ մասնագետները արդեն փոփոխությունից հետո ահազանգեն՝ 7 գոտիով երթևեկությունը խախտում է կամուրջը շահագործելու կարգը։  

Երևանի քաղաքապետարանից FIP.am-ին կից գրությամբ ուղարկել են «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության եզրակացությունը, որում նշվում է, որ կամուրջը նախատեսում է 3 երթևեկելի շերտ Դավթաշեն-Կոմիտաս և 3 երթևեկելի շերտ Կոմիտաս-Դավթաշեն ուղղություններով։ 

Արտապատկերումը՝ «Կամուրջշին» ՓԲԸ-ի եզրակացությունից

«Հետևաբար, 4+3=7 երթևեկելի շերտերով իրականացված գծանշումը խախտում է Դավթաշեն կամրջի նախագծով նախատեսված հաշվարկային բեռնավորման սխեման, առաջացնում է կամրջի վրա գերբեռնավորում, որի հետևանքով կամրջի թռիչքային կառուցվածքի և հենարանների կոնստրուկցիաներում ստեղծվում է գերլարված իրավիճակ, ավելանում են թռիչքային կառուցվածքի ճքվածքները, որոնք նույնպես նախագծով սահմանափակած են»,- նշվում է դեռևս 2023 թ․ դեկտեմբերի 12-ին, այսինքն՝ երթևեկության փոփոխությունից 4 օր անց Երևանի տրանսպորտի վարչությանը «Կամուրջշին» ընկերության ներկայացրած մասնագիտական եզրակացության մեջ։ 

Ընկերությունը քաղաքային իշխանություններին խնդրել էր «հնարավորինս շտապ» փոխել գծանշումները և դրանք համապատասխանեցնել սահմանված պահանջներին այնպես, որ երթևեկելի հատվածն ունենա 6 շերտ, «ինչպես դա նախատեսված է Դավթաշենի կամրջի նախագծով, այլ դեպքում կամրջով օրից օր երթևեկելը դառնալու է վտանգավոր»։ 

2023 թ․-ին կատարված փոփոխությունից մի քանի օր անց իր հերթին եզրակացություն է ներկայացրել նաև Երևան քաղաքի կամուրջների սպասարկման ծառայություն իրականացնող «Կամրջային ե/բ կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ն։ 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ու շինարարության և բարեկարգման վարչությանը, ինչպես նաև ՃՈ պետին ուղարկված գրության մեջ ընկերությունը նշել է, որ կամրջի բեռնվածությունը հաշվարկված է 6 երթևեկելի գոտու համար, իսկ  բեռնվածության նման փոփոխությունը կարող է առաջացնել կամրջի գործունակության խաթարում։ 

Արտապատկերումը՝ «Կամրջային ե/բ կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ի եզրակացությունից

Ի դեպ, այս գրության մեջ նշվում է, որ երթևեկելի գոտիները 8-ն են, բայց այդպես չէր․ երթևեկության կազմակերպման փոփոխության արդյունքում ստեղծվել էր երթևեկելի 7 գոտի՝ 3+4։ Ինչևէ, մասնագետներն ահազանգ էին հնչեցրել ու հորդորել էին քաղաքային իշխանություններին փոխել գոտիների քանակը։ 

«Հաշվի առնելով կամրջի երկարությունը և կամրջի կրողականությունը, խնդրում ենք անհապաղ երթևեկությունը փոփոխել ու դարձնել 6 գոտի։ Կամրջի բեռնվածությունը հաշվարկված է 6 երթևեկելի գոտու համար, ուստի փոփոխությունը կարիք ունի հավելյալ փորձաքննության և համապատասխան թույլտվությունների, քանզի բեռնվածության նման փոփոխությունը կարող է առաջացնել կամրջի գործունեության խաթարմանը»,- նշվել է պատկան մարմիններին ուղարկված մասնագիտական գրության մեջ։ 

Այսպիսով, չնայած մասնագիտական շրջանակների ահազանգներին, Երևանի քաղաքային իշխանություններն անտեսել են Երևանի Դավթաշենի կամրջի շահագործման կանոնները, և կամրջի վրա երթևեկությունը շուրջ մեկ տարի շարունակվել է այդ կանոնների խախտմամբ։ Այժմ էլ, թեպետ Երևանի քաղաքապետարանից հաստատում են, որ երթևեկության փոփոխություն է տեղի ունեցել, դեպի Կոմիտաս հատվածը դարձել է 3 գոտի, միևնույն է, վարորդները շարունակում են երթևեկել 4 գոտով, քանի որ նախկին գծերը մաքրված չեն։ 

Սյուզաննա Համբարձումյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens