ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նախկինում «փրկում էր» ՌԴ ռեսուրսները ԱՄՆ-ից, այժմ՝ հրավիրում դրանք շահագործելու․ Պուտինը փոխել է դիրքորոշումը

12:59, 4 Մրտ, 2025

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի դեկտեմբերին՝ «Ռոսիա» հեռուստաընկերության «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման թողարկումներից մեկի ընթացքում հայտարարել էր, թե «Արևմուտքի նպատակը Ռուսաստանը մասնատելն ու դրա ռեսուրսներին տիրանալն է»։

2025 թվականի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ուկրաինայի հետ երկրի հազվագյուտ մետաղների, կարևոր օգտակար հանածոների և այլ բնական ռեսուրսների համատեղ շահագործման մտադրության մասին․ կարճ ժամանակ անց, Վաշինգտոնն ու Կիևը համաձայնության եկան այդ հարցի շուրջ՝ որոշելով համապատասխան համաձայնագիր կնքել։ 

Արդեն 2025 թ․ փետրվարի 24-ին Պուտինը, պատասխանելով Կիևի և ԱՄՆ-ի միջև այս համաձայնության վերաբերյալ լրագրողի հարցին, նշեց, որ այդ հարցն «իրենց չի վերաբերում, որևէ կերպ չի ուզում մեկնաբանել այն»:

Պուտինը, սակայն, անմիջապես ծավալվեց թեմայի շուրջ՝ ասելով․ «Իհարկե, պետք է գնահատել [Ուկրաինայի] այդ ռեսուրսները, որքանով դրանք կան։ Բայց, կրկնում եմ, սա մեր գործը չէ»։

Այնուհետև՝ նույն հարցազրույցի մեջ, ՌԴ նախագահը հայտնեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած միջազգային գործընկերոջ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանում առկա նմանօրինակ ռեսուրսների շահագործման հարցում։ 

«Ինչ վերաբերում է նոր տարածքներին, որոնք վերադարձրել ենք մեր կազմ (նկատի ունի Ուկրաինայից գրաված տարածքները–խմբ․), դրանցում նույնպես կան մետաղական հանածոների պաշարներ։ Մենք պատրաստ կլինեինք առաջարկել աշխատել մեր ամերիկացի գործընկերներին, նկատի ունեմ ոչ միայն պետական կառույցները, այլ նաև մասնավոր ընկերությունները, եթե նրանք շահագրգռվածություն դրսևորեն միասին աշխատելու։ Ես ուզում եմ շեշտել սա՝ Ռուսաստանում նմանօրինակ ավելի շատ ռեսուրսներ կան, քան Ուկրաինայում»,- ասել է Պուտինը։

Ռեսուրսներին տիրանալու ռուսական կողմից հաճախ հնչող հին ու դավադրապաշտական թեզը

Նշենք, որ Արևմուտքի կողմից ՌԴ հարուստ ռեսուրսներին տիրանալու մտադրությունների մասին թեզը բավականին հին է, Ռուսաստանի պետական քարոզչությունն այն մշտապես օգտագործել է՝ ցույց տալու, որ Արևմուտքն իրենց ընկալում է ոչ թե որպես ինքնիշխան երկիր, այլ որպես պաշարների աղբյուր, որի նկատմամբ նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել։ Արևմուտքի կողմից ՌԴ հարուստ ռեսուրսներին տիրանալու թեզն առաջին հերթին շրջանառել են երկրի հենց բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նաև Պուտինը։ 

Նա իր այդ պնդումը հիմնավոր դարձնելու համար տարբեր առիթներով մեջբերել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթին վերագրվող խոսքը, համաձայն որի, ԱՄՆ նախկին պետքարտուղարն իբրև թե ասել է՝ «անարդար է, որ Սիբիրի հարստությունը պատկանում է միայն մեկ երկրի»։ 

ՌԴ նախագահը պետքարտուղարին նման խոսքեր է վերագրել, օրինակ, 2014 թվականին։ Այդ ժամանակ, սակայն, արևմտյան մամուլը ցույց տվեց, որ ռուսաստանյան քարոզչության կողմից դեռևս 2000-ականներից շրջանառվող պնդումը կեղծ է․ չկան  ապացույցներ ու փաստեր այն մասին, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարը հրապարակային կամ ոչ հրապարակային կերպով նման հայտարարություն է արել։ 

Իսկ 2015 թվականին նախկին պետքարտուղարը հրապարակայնորեն հերքել էր, որ նման բան է երբևէ հայտարարել՝ ծաղրելով ՌԴ հատուկ ծառայություններին․ «Գիտեմ, որ Ռուսաստանում կան մարդիկ, որոնք կարծում են՝ կարող են կարդալ իմ մտքերը, բայց ես երբեք նման բան չեմ մտածել կամ ասել»։

Սա չխանգարեց Պուտինին 2021 թվականին ևս անել այս կեղծ պնդումը․ այս անգամ էլ նա հայտարարել էր, թե Սիբիրի հարստությունը միայն Ռուսաստանինն է՝ առանց  Օլբրայթի անունը տալու՝ ակնարկելով նրան վերագրվող արդեն հերքված խոսքը։

Այսպիսով, «Արևմուտքի կողմից Ռուսաստանի հարուստ բնական պաշարներին տիրանալու դավադիր մտադրությունների» մասին թեզը առանցքայիններից է եղել Մոսկվայի՝ Արևմուտքի հետ հակադրությունը, ապա նաև Ուկրաինա ներխուժումը արդարացնելու գործում։ Այդուհանդերձ, չնայած այդ հայտարարություններին, Պուտինը կտրուկ փոխել է իր հռետորաբանությունը՝ հայտարարելով, թե պատրաստ են միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին թույլ տալ օգտագործել ՌԴ օգտակար հանածոների պաշարները։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens