ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

35 հարկանի 5 շենք Օրբելի փողոցում․ ՇՄԱԳ-ը խնդիր չի տեսնում

11:33, 13 Մրտ, 2025

Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում, ծրագրում են կառուցել 35 հարկանի 5 շենք՝ հարակից ենթակառուցվածքներով։ Օրբելի 23, 27, 29 հասցեներում այդ բարձրահարկ շենքերով բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցումը հանրության ու հատկապես տարածքի բնակիչների մոտ բազում հարցեր ու մտահոգություններ է առաջացրել, մինչդեռ պետական մասնագիտական կառույցները Երևանի համար անսովոր հսկայական շինությանը դեմ չեն ու դրական եզրակացություն են տվել այն կառուցելուն։

«Փաստերի ստուգման հարթակը», անսալով ընթերցողների խնդրանքին, փորձել է պարզել՝ ի՞նչ է կառուցվում տարածքում ու մասնագիտական ի՞նչ կարծիքներ են հնչել այդ նախագծի վերաբերյալ։

Այս հասցեում նախկինում 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունների և ավելի քան 3 հեկտար մակերեսով հողամասի օտարման գործընթացը մեկնարկել էր դեռևս 2020 թվականին։ Կառավարությունը որոշել էր օտարել Օրբելի 23 հասցեում գտնվող պետական գույքը, սակայն հայտեր չլինելու պատճառով մրցույթն այդպես էլ չէր կայացել։  

Լուսանկարը՝ պետական գույքի կոմիտեի կայքից

2022 թվականին կառավարությունը տարածքն օտարման ներկայացրեց գնահատված արժեքի 80 տոկոսի չափով՝ շուրջ 6․6 միլիարդ դրամ ծավալով։ Առաջին անգամ օտարման գին էր սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ 

2022 թ․ հուլիսի 28-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում ստեղծված մրցութային հանձնաժողովն ամփոփել էր ներկայացված առաջարկությունները, և մրցույթի հաղթող էր ճանաչվել «Ռենշին» ՍՊԸ-ն։ 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել էր Օրբելի 23 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 7 մլրդ 100 մլն ՀՀ դրամ (հավասարաչափ) և կատարել 71 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում հասարակական նշանակության կառույցի ստեղծման համար։ 

 «Ռենշին» ՍՊԸ-ի մասին 

Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչման հատվածում գտնվող շուրջ 35,000 քմ տարածքում բնակելի համալիրը կառուցում է «Ռենշին» ընկերությունը: Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին,  հիմնադիրներն ու բաժնետերերն են ձեռնարկատերեր Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը (ըստ պետռեգիստրի տվյալների՝ յուրաքանչյուրն ունի 50 տոկոս մասնակցություն-խմբ․)։ Երկուսն էլ իրենց կարիերան սկսել են բանկային ոլորտից։ Բաժնետերերը մասնագիտացած են տարատեսակ ոլորտներում, ինչպիսիք են անշարժ գույքի կառավարումը, վերականգնվող էներգիայի լուծումները, տեղեկատվական տեխնոլոգիաները, ներդրումներն ու սոցիալական ծառայությունները,  ծխախոտի ներմուծումը և այլն: Արայիկ Կարապետյանը նաև «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության բաժնետեր է և խորհրդի անդամ, իսկ Էդուարդ Մարությանը՝ նույն կազմակերպության բաժնետեր ու խորհրդի նախագահ։ Նրանք երկուսն էլ «Ռենեսա» ՓԲԸ-ի բաժնետեր են։

Մամուլում նաև տեղեկություններ էին շրջանառվում, թե «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունն անմիջական կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ըստ տարածվող տեղեկությունների, Մհեր Գրիգորյանի հովանավորչությամբ է «Ռենշին» ընկերությունը հաջողություններ գրանցում կառուցապատման ոլորտում։ Այդ առնչությունը փոխվարչապետի գրասենյակը չի հերքել։ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու, թե որքան ստույգ են տարածվող տեղեկությունները։ 

Նկատենք՝ 2017 թ․ օգոստոսի 11-ին «Ռենշինի» հիմնադիրները պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ «քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար»: 

«Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները պարգևատրվում են ՀՀ նախկին վարչապետի կողմից

Երևանի քաղաքապետարանի արձագանքը 

«Փաստերի ստուգման հարթակը» այս շինարարության հետ կապված մի քանի հարց էր ուղղել Երևանի քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ «Ռենշին» ընկերության կողմից նշված հասցեի վերաբերյալ աշխատանքային նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման հայտ Երևանի քաղաքապետարան չի ներկայացվել: «Երևանի քաղաքապետարան ներկայացված ցանկացած հայտ կքննարկվի բացառապես ՀՀ գործող նորմերի և սահմանված ընթացակարգերի համաձայն»,— հավելել են քաղաքապետարանից: 

Նաև տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն, նշված նախագիծը դասվում է 4-րդ կատեգորիայի՝ բարձր ռիսկայնության օբյեկտների դասին, հետևաբար ենթակա է պետական համալիր փորձաքննության։

Երևանի քաղաքապետարանից, սակայն, չեն պատասխանել համալիրի կառուցման վերաբերյալ մի քանի ընդհանուր հարցերի, օրինակ, արդյո՞ք Երևանի գլխավոր հատակագծով նախատեսվում է այդ տարածքում բնակելի շենքեր կառուցել, կա՞ն արդյոք տվյալ տարածքում բարձրահարկ շենքերի կառուցման սահմանափակումներ, արդյո՞ք հաշվի է առնվել Օրբելի փողոցի երթևեկության սպասվող աճը և ենթակառուցվածքային փոփոխությունները։ 

ՇՄԱԳ փորձաքննության արդյունքները 

Այս տարվա փետրվարի 14-ին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ստորագրությամբ հաստատել է շրջակա միջավայրի վրա կառուցվող համալիրի ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացությունը։

«Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան, «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ բնակելի համալիրի շինարարության՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) և փորձաքննություններն իրականացվել են «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի հիման վրա և օրենքով ներկայացվող չափորոշիչները հաշվի են առնվել հաշվետվությունը կազմելիս։

Այսպես, ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության, շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները կառաջանան շինարարության փուլում։ Օրինակ, նշվում է, որ օդի աղտոտվածություն կլինի շինարարության ընթացքում, սակայն դա կլինի «կարճաժամկետ ու թույլատրելի նորմերի սահմաններում»։ 

FIP.am-ը ՊՈԱԿ-ից նաև հետաքրքրվել է, թե ինչպիսի ազդեցություն կունենա այս շինարարությունը, մասնավորապես, Հրազդանի կիրճի և գետի վրա: Ի պատասխան, ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ բնակելի համալիրի կառուցապատման աշխատանքների արդյունքում Հրազդան գետին ոչինչ չի սպառնա։ «Հարկ է նշել, որ Հրազդան գետը կառուցապատվող տարածքից գտնվում է 250 մ հեռավորության վրա։ ՇՄԱԳ-ում նախատեսվել են նաև միջոցառումներ, որոնցով կբացառվեն շինարարության փուլում շինհրապարակից հնարավոր արտահոսքերի, կեղտաջրերի, թափոնների հեռացնելը կամ լցնելը Հրազդան գետ»,— իր պատասխանի մեջ նշել է պաշտոնյան։ 

Արտապատկերումը՝ ՊՈԱԿ-ի պետի պատասխանից

Այսպես, նախագծով նախատեսվում է կառուցել 5 բազմաբնակարան բարձրահարկ շենքեր, վերակառուցել գոյություն ունեցող հիվանդանոցային շենքը և այդ շենքին կից կառուցել գրադարան։ 5 շենքերը լինելու են 35 հարկանի, բնակարանների քանակը լինելու է 1550, տեղում լինելու է նաև 1250 ավտոկայանատեղի։ Օրբելի փողոցին հարող մասնաշենքը նախատեսված է մինչև 5 հարկ, հողամասի հարավ-արևելյան հատվածում տեղակայվածները՝ մինչև 6 հարկ, իսկ ուսումնական մասնաշենքը՝ մինչև 5 հարկ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ից հետաքրքրվել էր նաև, թե արդյո՞ք բնակելի համալիրի կառուցման համար իրականացվել է սեյսմիկ փորձաքննություն, ինչին ի պատասխան տեղեկացրել են, որ նախագծային փաստաթղթերի մասով՝ կոնստրուկցիաների սեյսմակայունության փորձաքննությունն անցկացվում է նախագծումից հետո։ Միաժամանակ ՇՄԱԳ-ում «Նորգեո» ՍՊԸ-ն ներկայացրել է ինժեներաերկրաբանական եզրակացություն, որի համաձայն, տեղամասը երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմանների տեսանկյունից պիտանի է կապիտալ շինությունների, բարենպաստ է կառուցապատման համար: Նշվում է, որ ֆիզիկաերկրաբանական վտանգավոր երևույթները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ուսումնասիրվող տեղամասում, բացակայում են։ «Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր է արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի առաջացում՝ կապված բնական աղետների, սողանքների, հրդեհների, հեղուկ նյութերի արտահոսքի, շահագործվող շինտեխնիկայի վթարների հետ: Շահագործման փուլում արտակարգ իրավիճակների ռիսկը կապված է բնակելի համալիրում հրդեհների, բնական աղետների հետ»,— նշվում է եզրակացության մեջ։ 

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, սակայն, նշում է, որ տարածքը Երևանի գլխավոր հատակագծով բնակելի շենք կառուցելու համար նախատեսված չէ․ «Դա առողջապահական գոտի է, դա Հրազդանի կիրճի բաղկացուցիչ հատված է, իսկ 5 հատ 35 հարկանի շենքը աղավաղելու է Հրազդանի ձորի բնական կենսապատկերը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող գոտի է հայտարարում»,— ասում է Պետրոսյանը։ 

Մտահոգություններից մեկն էլ նոր կառուցվող թաղամասի սեյսմակայունությունն է․ սեյսմիկ առումով անկայուն գոտում՝ Երևանում, կառուցվում են 35 հարկանի շենքեր, այն էլ ձորի եզրին։ Սարհատ Պետրոսյանը նկատում է՝ սա լրացուցիչ ռիսկ է, որը պետք է հաշվի առնել։ 

ՇՄԱԳ հաշվետվության մեջ ներկայացվում է նաև ճանապարհատրանսպորտային հոսքերի ազդեցության գնահատումը, թե ինչպիսին կլինի երթևեկությունը համալիրի կառուցապատման ընթացքում ու շահագործման հանձնելուց հետո։ Ըստ հիմնավորման, կառուցապատման ժամանակ երթևեկության աճը կլինի 7-8 տոկոսով, իսկ արդեն թաղամասի շահագործումից հետո տրանսպորտային հոսքերը կկրճատվեն 3-4 տոկոսով։ 

Արտապատկերումը՝ ՇՄԱԳ հաշվետվությունից

Նկատենք, որ Օրբելի 23, 27, 29 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ 2 հանրային լսում է տեղի ունեցել՝ 2024 թ․ սեպտեմբերի 26-ին և 2024 թ․ դեկտեմբերի 26-ին։ Առաջին հանրային լսման արձանագրությունը ընդգրկվել է ՇՄԱԳ հաշվետվության մեջ, սակայն երկրորդ լսման կայանալ-չկայանալու կամ դրա բովանդակության մասին որևէ տեղեկություն չկա։ ՊՈԱԿ-ից խնդրել էինք ներկայացնել հանրային լսման արձանագրությունը, սակայն պետական մարմինը որևէ տվյալ չի ներկայացրել։ 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens