ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արդյոք հայ-ադրեբաջանական սահմանից ռուսների հեռացումը Բաքվի պահանջն էր․ Պատգամավորի պնդումը փաստահեն չէ

16:43, 24 Մրտ, 2025

ՍԽԱԼ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մարտի 22-ին Առաջին ալիքով թողարկված «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում ասել է, թե խաղաղության համաձայնագրի քննարկումների շրջանակում ռուս սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանից հեռացել են Բաքվի պահանջով։ 

Պատգամավորը վկայակոչել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի կետերից մեկը՝ համաձայն որի, կողմերը միմյանց սահմանին երրորդ ուժեր չպետք է տեղակայեն, ու պնդել, որ այդ կետի շուրջ բանակցությունների բերումով է, որ ռուս սահմանապահները հեռացել են հայ-ադրբեջանական սահմանից։ 

«Այդ կետի բերումով ռուս ներկայացուցիչները, որոնք բառացիորեն սահմանին էին՝ Ներքին Հանդից մինչև Ոսկեպար, դուրս են բերվել», -ասել է Գրիգորյանը։ 

Չնայած հաղորդավարի հակադարձմանը, որ ռուս սահմանապահները մինչև այդ կետի համաձայնեցումն են դուրս բերվել, Գրիգորյանը շարունակել է պնդել, թե ռուսները Ադրբեջանի պահանջով են դուրս եկել։ 

«Ես շատ ցավում եմ, որ դուք չեք տեսնում էս պարզ իրողությունները, որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով 2020 թվականի պատերազմից հետո Ներքին Հանդից մինչև Ոսկեպար ռուս սահմանապահներ էին տեղակայված, և բանակցությունների ընթացքում, որ Ադրբեջանն առաջարկում էր և կամ պահանջում էր, որ երրորդ ուժի ներկայացուցիչներ Հայաստանի սահմանին չպետք է լինեն, ռուս սահմանապահներն էստեղից գնացին», — ասել է Գրիգորյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Գրիգորյանի պնդումները, ամփոփել ռուս սահմանապահների տեղեկայման և դուրս բերման վերաբերյալ մի շարք կարևոր իրադարձություններ։  

Ռուս սահմանապահները՝ հայ-ադրբեջանական սահմանին, 44-օրյայից հետո 

Ռուս սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվել են 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ տեղակայվել են Հայաստանի խնդրանքով՝ աջակցելու սահմանային անվտանգությանը:  

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

2021 թվականի հունվարին Ազգային անվտանգության ծառայությունը, ի պատասխան «Հետքի» հարցման, թե իրավական ինչ հիմքով են ՌԴ սահմանապահ զորքերը տեղակայվել հայ-ադրբեջանական առաջնագծում, հայտնել էր, որ դա արվել է «2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կենսագործման շրջանակներում՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը և սահմանային հենակետերի տեղակայման անհրաժեշտությունը»:

Արդեն 2024 թվականին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը   իր հարցազրույցում ասել էր, որ  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը «տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով»։  

Այս տեղակայումները, սակայն, առաջացրել էին հարցեր՝ կապված դրանց իրավական հիմքերի և համապատասխանության հետ, որոնք Կառավարությունն այդպես էլ չպարզաբանված թողեց․ ըստ 1992 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի, ռուս սահմանապահների հիմնական գործառույթը սահմանափակվում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանությամբ, ինչը ենթադրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին նրանց ներկայությունը դուրս է այդ պայմանագրի շրջանակից։

ԵՄ դիտորդները, սահմանազատումն ու ռուս սահմանապահների դուրս բերումը 

Արդեն 2024 թվականին, երբ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը  դիտորդություն էր իրականացնում հայ ադրբեջանական-սահմանին, ԵՄ և հայ պաշտոնայաները հայտնեցին, թե Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի մոտ տեղակայված ռուս սահմանապահները խոչընդոտել, փաստացի, արգելափակել են  դիտորդների գործունեությունը նշված հատվածում։ 

Ավելի ուշ՝ ապրիլին, հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները որոշել են սկսել սահմանազատման գործընթացը հյուսիսից՝ Տավուշի մարզի չորս հատվածից։ 

Այս տեղեկությունների շրջանառումից հետո՝ Ազատություն ռադիոկայանի հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի մարզից։ 

2024 թվականի մայիսին Ռուսաստանը պաշտոնապես հաստատեց, որ հայկական կողմը որոշել է՝ ռուս սահմանապահները պետք է լքեն հայ-ադրբեջանական սահմանը, ինչից հետո ռուսները դուրս եկան այդ թվում նաև Ներքին Հանդից ու Տավուշի հենակետերից։ 

Բաքուն հրապարակային չի պահանջել ռուսների հեռացումը՝ ՀՀ-ից

FIP.am-ի մշտատադիտարկումը ցույց տվեց, որ վերոհիշյալ ժամանակահատվածում  Ադրբեջանի որևէ պաշտոնյա երբևէ հրապարակային չի պահանջել կամ արծարծել ռուս սահմանապահների՝ հայ-ադրբեջանական սահմանից դուրսբերման հարցը․ դրան վերաբերող թեզեր չեն շրջանառել անգամ Բաքվի քարոզչական ռեսուրները։ 

Բաքվից հնչող նման պահանջի մասին հրապարակային հայտարարություններ չեն արել նաև հայաստանցի կամ ռուսաստանցի պաշտոնյաները։ 

Փաստացի, Գրիգորյանի պնդումը, թե Ադրբեջանի պահանջն է եղել, որ ռուս սահմանապահները հեռանան հայ-ադրբեջանական սահմանից, փաստահեն չէ։ 

Սահմանին 3-րդ ուժի բացառման կետը 

2025 թվականի մարտի 13-ին Ադրբեջանը հայտնեց, որ հայկական կողմն ընդունել է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի բացառման և միջազգային ատյաններում միջպետական հայցերից հրաժարման պահանջները․ ավելի ուշ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ «չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները ընդունվել են»։ 

Հանրայինի եթերում պատգամավոր Գրիգորյանը պնդելով, թե ռուսները հեռացվել են «խաղաղության պայմանագրի» հենց այս կետի բերումով, խախտում է դեպքերի ժամանակագրական հերթականությունը, հետևաբար խեղաթյուրվում է նաև դեպքերի պատճառահետևանաքային կապը։ 

Այսպես, ռուս սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանից հեռացվել են գրեթե մեկ տարի առաջ՝ 2024 թվականի գարուն-ամառ ժամանակաշրջանում։ Խաղաղության համաձայնագրի խնդրո առարկա կետը, որով կողմերը պետք է բացառեն երրորդ ուժերի ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, համաձայնեցվել է բոլորովին վերջերս՝ մարտ ամսին։ 

Այսպիսով, Գրիգորյանի պնդումը, թե ռուս սահմանապահները հեռացվել են հայ-ադրեբաջանական սահմանից Բաքվի պահանջով, բաց և պաշտոնական աղբյուրները չեն հաստատում։ Միևնույն ժամանակ, պնդումը, թե ռուսների հեռացումը եղել է պայմանագրի նշված կետի բերումով, ժամանակագրական առումով սխալ է․ ռուսները հեռացել են 2024-ին՝ սահմանին երրորդ ուժերի բացառման վերաբերյալ կետի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց շուրջ մեկ տարի առաջ։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ
Ֆեյք

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ

12:38, 1 Հնս, 2025

Վերջին երկու օրերի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում է մի տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել...

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո
Տվյալների լրագրություն

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո

12:09, 30 Մյս, 2025

Վերջին տարիներին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում պետական մարմինների կողմից մեկ անձից կատարվող գնումների ծավալների փոփոխությանը՝ ներկայացնելով այն...

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն
Սխալ

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն

11:36, 29 Մյս, 2025

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մայիսի 28-ին իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու...

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով

11:50, 27 Մյս, 2025

Երևանի գրեթե կենտրոնում ՀՀ ներքին գործերի նախարարության երբեմնի պահեստը՝ 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, և ընդհանուր 0.941095 հեկտար մակերեսով հողամասը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens