ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ միջազգային կառույցներ են Աշոտյանին ճանաչել քաղբանտարկյալ. Սիմոնյանի ու Մամիջանյանի հայտարարությունների հետքերով

13:38, 26 Մրտ, 2025

Մարտի 25-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հիշել է «նախկինների» ժամանակները, «երբ քաղբանտարկյալներ կային, երբ չկար ազատ մամուլ»։ Սակայն լրագրողներից մեկը նրան արձագանքել է, թե ներկայումս նույնպես կան քաղբանտարկյալներ, Սիմոնյանը պատասխանել է՝ «Հո ասելով չի, միջազգային կառույցների զեկույցներ գոյություն ունեն»։ Երբ լրագրողը պնդել է, որ միջազգային կառույցները Արմեն Աշոտյանին համարում են քաղբանտարկյալ, Սիմոնյանը նկատել է, որ այդպես նրան անվանում են «ինքն ու իր փոքրիկ շրջապատը»։

Սիմոնյանի ճեպազրույցից մի քանի րոպե անց, Ազգային ժողովի նույն տարածքում լրագրողներին է մոտենում Աշոտյանի կուսակից, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և արձագանքում Սիմոնյանին․ «Ասում է՝ այդ ո՞ր միջազգային կառույցներն են Աշոտյանին համարել քաղբանտարկյալ, ասեմ՝ «Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրոպական խորհրդարանում և իշխող դիրք ունի, դրա անդամ կուսակցությունները եվրոպական երկրների զգալի հատվածում, բանաձևով ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ու իր նկատմամբ իրականացվող գործողությունները ունեն քաղաքական դրդապատճառ, նույնը արել է նաև Կենտրոնամետ Դեմոկրատների միությունը և մի շարք այլ միջազգային ներկայացուցիչներ, անհատներ, կառույցներ»։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Արմեն Աշոտյանի կարգավիճակի վերաբերյալ միջազգային կառույցներից հնչած գնահատականները։ 

Հանրապետական կուսակցությունը, որի փոխնախագահն է Արմեն Աշոտյանը, 2012-ից Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ է (Observer party- կարող է մասնակցել ԵԺԿ-ի համագումարներին, կուսակցական միջոցառումներին, բայց չունի քվեարկելու իրավունք-խմբ․), և այդ կառույցը իր անդամ կուսակցության ներկայացուցչի վերաբերյալ 2023-ի նոյեմբերին ընդունել է բանաձև՝  «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ։ Այդ բանաձևով նաև Հայաստանի իշխանություններին կոչ էր արվում ազատ արձակել Արմեն Աշոտյանին, ապահովել արդար և թափանցիկ դատավարություն և դադարեցնել իրենց ընդդիմախոսների քաղաքական հետապնդումը:

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը եվրոպական քաղաքական կուսակցություն է, որը բաղկացած է տարբեր քաղաքական կուսակցություններից և ոչ թե անհատներից։ 1999 թվականից ի վեր ԵԺԿ-ն Եվրոպական խորհրդարանում ամենամեծ կուսակցությունն է, իսկ Եվրոպական խորհրդում՝ սկսած 2002 թվականից։ Այն նաև այժմյան Եվրոպական հանձնաժողովում ամենամեծ կուսակցությունն է։ 

Իսկ կենտրոնամետ դեմոկրատների միությունը (Centrist Democrat International), սակայն, 2024-ի ապրիլին տարածած հայտարարության (2022-ի հայտարարությունը) մեջ Արմեն Աշոտյանին ուղիղ չի համարել քաղբանտարկյալ, սակայն նշել է, որ նա ու ընդդիմության այլ քաղաքական առաջնորդներ Հայաստանում «քաղաքական հալածանքների» են ենթարկվում։ Այդ միությունը նաև կոչ էր արել Հայաստանի իշխանություններին անհապաղ, անվերապահ ազատ արձակել Արմեն Աշոտյանին, ապահովել նրա արդարության գերակայությունը  և շատ այլ ընդդիմության առաջնորդների գործերով։

Կենտրոնամետ դեմոկրատների միությունը (Centrist Democrat International)  քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների միջազգային միություն է, որը հիմնված է քրիստոնեական կամ ինտեգրալ հումանիզմի, այսինքն՝ հումանիզմի սկզբունքների վրա։ Այն հիմնական միջազգային քաղաքական խումբ է, որը նվիրված է քրիստոնեական ժողովրդավարության խթանմանը: Թեև այն գրավում է կուսակցություններ ամբողջ աշխարհից, նրա անդամները հիմնականում Եվրոպայից և Լատինական Ամերիկայից են:

Ոչ Արմեն Աշոտյանին, սակայն Հայաստանում խոսքի ազատության, միջազգային իրավունքի ոտնահարման, արդար դատաքննության անհրաժեշտության վերաբերյալ իր 2023 թվականի զեկույցում նշել է Amnesty International-ը (հրապարակվել է 2024-ին): Freedom House-ը նույնպես իր զեկույցում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին նշում չունի։ 

Այլ միջազգային կառույցներ, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ չեն ճանաչել և առհասարակ, Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ այդ կառույցներից, ինչպիսին են օրինակ՝ ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, որևէ գնահատական չի հնչել։ 

Մինչդեռ Հայաստանը, հիշեցնենք, ունեցել է նման փորձ, երբ 2008-ի իրադարձություններից հետո միջազգային կառույցների տարբեր զեկույցներում նշվել է, որ մեր երկրում կան քաղաքական բանտարկյալներ։ 2008-ի հոկտեմբերին նման բովանդակությամբ զեկույց էր հրապարակել ԵԱՀԿ-ն՝ նշելով, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական հալածանքները։ 

Ավելին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանի նկատմամբ 2008 թվականին պատժամիջոցներ էր կիրառել՝ ընդդիմադիր տասնյակ գործիչների ազատազրկումների կապակցությամբ ու հայտարարել, որ նրանք քաղբանտարկյալներ են։ 

Այսպիսով, միջազգային ոչ կառավարական ոչ մի կառույց չի արել որևէ հրապարակային հայտարարություն, ըստ որի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:

Աշոտյանին քաղբանտարկյալ ճանաչել է միայն ԵԺԿ-ն, որը կուսակցություններ միավորող կառույց է, իսկ միջազգային այնպիսի կազմակերպություններ կամ կառույցներ, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրան չեն ճանաչել քաղաքական բանտարկյալ։ Հետևաբար ճիշտ չէ պնդումը, որ միջազգային կառույցները Արմեն Աշոտյանին ճանաչել են քաղբանտարկյալ:

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens