ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Մեղրու բնակարանային կոմունալ տնտեսության» տնօրենն ինքն իրեն 1100 բաժնետոմս է բաշխել․ նոր համայնքապետը հրաժարվել է հայցից

Նանե Մանասյան Նանե Մանասյան
13:54, 31 Մրտ, 2025

Մեղրի համայնքը 2023 թվականի սեպտեմբերին դիմել էր դատարան ընդդեմ «Մեղրու բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել ընկերության նոր՝ 1100 հատ բաժնետոմսերի թողարկման և դրանք նույն ԲԲԸ-ի տնօրեն Վարդան Հայրապետյանին վաճառելու վերաբերյալ գործարքը։ 

Նման գործարք կնքելու որոշումը ընկերությունը կայացրել էր երկու ժողովների արդյունքում, որոնց մասին, ըստ համայնքապետարանի, չէր տեղեկացրել ԲԲԸ-ում 34% բաժնեմաս ունեցող Մեղրի համայնքին։ Ինչպես նաև, գործարքի կնքման հետևանքով համայնքի բաժնեմասի չափը նվազել է՝ դառնալով 13․3 %: Փաստացի, համայնքը կորցրել է կառավարության որոշմամբ իրեն տրված բաժնեմասի 20%-ը, ինչի հետևանքով համայնքը կրել է էական ֆինանսական վնասներ։ 

Դատարան դիմելու պահին համայնքի ղեկավարի պաշտոնում Բագրատ Զաքարյանն էր՝ «Հանրապետություն» կուսակցությունից, սակայն նոր համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի կողմից լիազորությունները ստանձնելուն պես համայնքը հետ է վերցրել հայցը՝ հրաժարվելով նախկինում ներկայացրած պահանջներից։ 

Ավելին՝ համայնքի աշխատակազմը գրությամբ պահանջել է գործով ներկայացուցչություն իրականացնող փաստաբանից հայցից հրաժարվելու դիմում ներկայացնել։ 

Ըստ համայնքապետարանի՝ ընկերությունը մինչև 2003 թվականը մատուցել է աղբահանության և շինարարական աշխատանքների ծառայություններ, սակայն դրանից հետո գործունեությունը դադարեցվել է՝ ներդրումների բացակայության պատճառով։ 

ԲԲԸ-ի տնօրենն ինքն իրեն 1100 նոր բաժնետոմս է բաշխել․ մանրամասներ գործից 

«Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ «Մեղրու բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի 51․1%-ի բաժնետեր և ընկերության տնօրեն Վարդան Հայրապետյանը 2023 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հրավիրած ժողովներում որոշել է ընկերության 1100 հատ նոր հասարակ անվանական բաժնետոմսեր թողարկել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 10,000 դրամ։ Ապա Հայրապետյանն ինքն էլ գնել է այդ բաժնետոմսերը՝ արդյունքում տնօրինելով ընդհանուր առմամբ 1464 հատ բաժնետոմս կամ դառնալով ընկերության 80․7% բաժնետերը։ 

Այդ ժողովների ընթացքում փոփոխվել և հաստատվել է ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը:

Համաձայն ՀՀ կառավարության 08.07.1997 թ. թիվ 245 որոշման, հայցվոր կողմը՝ Մեղրի համայնքը, ԲԲԸ-ում ուներ 34 տոկոս բաժնետոմս, սակայն գործարքի հետևանքով այն նվազել է՝ հասնելով 13․3 %-ի։ 

Ըստ հայցվոր կողմի՝ Մեղրի համայնքի, իրենք օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գրավոր չեն ծանուցվել տեղի ունենալիք ժողովների մասին՝ «այն դեպքում, երբ հայցվորի և պատասխանողի հասցեները գտնվում են իրար շատ մոտ»։ 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

«Պատասխանող ընկերության տնօրենը, որը նաև բաժնետեր է նշված ընկերությունում, նպատակ է ունեցել գաղտնի կերպով օրենքի խախտմամբ, իրենց բաժնեմասերը ավելացնել՝ պակասեցնելով մյուս բաժնետերերի, մասնավորապես, մի ամբողջ համայնքի ունեցած բաժինների տոկոսաչափը, և նաև դա է պատճառը, որ մինչև այժմ օրենքով սահմանված կարգով չի տեղեկացրել բաժնետերերին ժողովի ընդունած որոշումների մասին տեղեկությունները, ինչպես նաև քվեարկության արդյունքները չի ներկայացրել ընկերության բաժնետերերին»,- նշված է դատական գործի մեջ։

Նշվում է, որ համայնքն օրենքով սահմանված փաստաթղթեր է պահանջել Հայրապետյանից, սակայն պատասխանող ընկերության տնօրենը հրաժարվել է դրանք տրամադրել։ 

Գործից տեղեկանում ենք, որ պատասխանող կողմի կարծիքով՝ «Մեղրու բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությունը ներկայացրել է հայցադիմումի պատասխան, որով հայտնել է, որ «վեճի առարկա Ընդհանուր ժողովներին Հայցվորի չծանուցվելու հիմքով անվավեր ճանաչումը անհիմն է, քանի որ Ընկերության դեռևս 2001 թվականին ընդունված կանոնադրությամբ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բաժնետերերը ժողովի անցկացման մասին պատշաճ ծանուցվել են Կանոնադրությամբ սահմանված եղանակով՝ Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցման պաշտոնական կայքի միջոցով»:

Նոր համայնքապետը հետ է վերցրել հայցը 

Ինչպես նշեցինք, Մեղրի համայնքը վերոհիշյալ հայցով դատարան էր դիմել 2023 թվականի աշնանը, երբ դեռ համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Զաքարյանը։ 

Հիշեցնենք, որ նա համայնքի ղեկավար էր դարձել 2021 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում։ Զաքարյանի ներկայացրած «Հանրապետություն» կուսակցության ու Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ գործակցող Ազատական կուսակցության միջև նույն թվականին համագործակցության հուշագիր էր ստորագրվել, որի համաձայն, երկու ուժերի ներկայացուցիչները Մեղրիի քաղաքապետի լիազորությունները մինչև հաջորդ ընտրություններ ստանձնելու էին հերթականությամբ։ 

Փաստացի, Զաքարյանից հետո՝ 2024 թվականի մայիսից, ըստ պայմանավորվածության, Մեղրիի համայնքապետի պաշտոնը ստանձնեց Ազատական կուսակցությունից Խաչատուր Անդրեասյանը, որի պաշտոնավարման ընթացքում էլ համայնքը հրաժարվել է իր հայցից։ 

Փաստաբանից պահանջել են հայցից հրաժարվելու դիմում գրել 

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է 2025 թվականի փետրվարի 24-ին թվագրված Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի գրությունը՝ հասցեագրված վերոհիշյալ գործով համայնքի շահերը պաշտպանող փաստաբան Ռուբեն Ղազարյանին։ 

Համաձայն այդ գրության, համայնքապետարանի աշխատակազմը փաստաբանից պահանջել է դատարանին հայցից հրաժարվելու դիմում ներկայացնել, քանի որ համայնքապետարանը որոշել էր ամբողջությամբ հրաժարվել դատարանում ԲԲԸ-ին ներկայացրած պահանջներից։ 

Արդեն փետրվարի 28-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով համայնքի անունից ներկայացված հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդությունը, վճռել է կարճել ընդդեմ «Մեղրու բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի գործը։ 

Հայցը հետ վերցնելու հիմքերը՝ ըստ նոր համայնքապետի

FIP.am-ը Խաչատուր Անդրեասյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմքով է համայնքը հետ վերցրել հայցը։ Համայնքապետը գրավոր հարցման պատասխանում նշել է, որ գործը կասեցրել են, քանի որ ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալի վերաբաշխման գործընթացը համարել են նպատակահարմար։ 

Նշվում է, որ արդեն իսկ կատարված ներդրումների միջոցով ԲԲԸ-ն վերականգնել է իր տնտեսական գործունեությունը, իրականացրել անշարժ գույքի վերանորոգում։ 

Արտապատկերումը՝ հարցման պատասխանից։

Պատասխանում Խաչատրյանը նշել է, որ ընկերության գործունեությունը դադարեցվել էր դեռևս 2003 թվականից՝ ներդրումների բացակայության պատճառով։ Ըստ համայնքապետի, համայնքը ևս ներդրումներ չի արել ԲԲԸ-ում՝ ազատ միջոցների բացակայության պատճառով։

Արտապատկերումը՝ հարցման պատասխանից։

Համայնքապետարանը, սակայն, չի պարզաբանել «Փաստերի ստուգման հարթակի» այն տեղեկությունը, որ ԲԲԸ-ն երկար տարիների շահագործվել է որպես հյուրանոց, և այժմ էլ դրա տնօրենը մտադիր է ներդրումների միջոցով ընդլայնել ԲԲԸ-ի հյուրանոցային տնտեսության գործունեությունը։ 

Մինչդեռ հայտնի է, որ տնօրենը ԲԲԸ-ն շահագործել է որպես տնտեսություն և կապիտալի վերաբաշխումից հետո ընդլայնելու է իր ձեռնարկատիրական գործունեությունը։ 

Այսպիսով, «Մեղրու բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ տնօրենը, առանց ընկերությունում 34 տոկոս բաժնեմաս ունեցող Մեղրի համայնքին տեղեկացնելու, դարձել է ընկերության 80.7 տոկոսի բաժնետերը՝ այդպիսով համայնքին հետ մղելով ընկերության կազմում զգալի ներկայացվածությունից։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens