ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թրամփի մաքսատուրքերը և Հայաստանը

12:19, 4 Ապր, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել է նոր մաքսատուրքերի սահմանման մասին․ մի քանի տասնյակ երկրների համար, «փոխադարձ մաքսատուրքերից» բացի, 10% բազային մաքսատուրքեր են սահմանվելու ներմուծվող բոլոր ապրանքների համար։

«Սիրելի ամերիկացիներ, սա Ազատագրման օր է»,— ասել է Թրամփը Սպիտակ տան Վարդերի պարտեզից՝ պնդելով, որ այդ քայլը կազատի ԱՄՆ-ին օտարերկրյա ապրանքներից կախվածությունից: «Մենք նրանցից գանձելու ենք մոտավորապես այն գումարի կեսը, ինչ նրանք մեզնից են գանձում»,- հայտարարել է նա։

Ելույթի ընթացքում Թրամփը ցույց է տվել աղյուսակ, որտեղ ներկայացված է երկրների ցանկը և թե ինչպիսին կլինեն ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը նրանց դեմ: Մասնավորապես, Վաշինգտոնը 20 տոկոս մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության ապրանքների համար, 34 տոկոս՝ Չինաստանի, 10 տոկոս՝ Մեծ Բրիտանիայի համար և այլն։ Հայաստանի համար մաքսատուրքը սահմանվել է 10 տոկոս։ Ցանկում նշված չեն Մեքսիկան և Կանադան, ինչպես նաև Ռուսաստանը, Բելառուսը և Իրանը: 

Բազային մաքսատուրքերի 10% դրույքաչափը ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից, «փոխադարձ» մաքսատուրքերը՝ ապրիլի 9-ից: Նոր դրույքաչափը կազդի մոտավորապես 60 երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն տարածվում նավթի, գազի և վերամշակված արտադրանքի ներմուծման վրա։

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Դեռևս 2024 թվականի իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, հիշեցնենք, Թրամփը խոստացել էր սահմանել ագրեսիվ՝ ավելի բարձր մաքսատուրքեր բոլոր երկրներից, մասնավորապես՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի և Միացյալ Նահանգների առևտրաշրջանառությունը և թե ինչ ապրանքներ է Հայաստանը արտահանում ԱՄՆ:

ԱՄՆ առևտրի ներկայացուցիչների գրասենյակի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ընդհանուր ապրանքային առևտրի ծավալը գնահատվել է 282.4 միլիոն դոլար։ ԱՄՆ-ի ապրանքային արտահանումը Հայաստան 2024-ին կազմել է 160.8 միլիոն դոլար, ինչը 14.8%-ով (27.9 միլիոն դոլարով) պակաս է 2023-ի ցուցանիշից։ ԱՄՆ-ի ապրանքային ներմուծումը Հայաստանից նույն տարում կազմել է 121.6 միլիոն դոլար, որը 8.4%-ով (11.1 միլիոն դոլարով) նվազել է 2023-ի համեմատ։ 

ԱՄՆ-ի ապրանքային առևտրային ավելցուկը Հայաստանի հետ կազմել է 39.2 միլիոն դոլար, ինչը 2023-ի համեմատ 29.9%-ով (16.7 միլիոն դոլարով) կրճատվել է։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականին Հայաստանը ԱՄՆ արտահանել է 59 մլն դոլարի ապրանք: Ըստ պետական եկամուտների կոմիտեի 2024 թ․ առաջին կիսամյակի տվյալների, Հայաստանից ԱՄՆ արտահանումը կազմել է 28․2 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվել են՝  

  1. ոսկերչական իրեր՝ 4․9 մլն դոլար, 
  2. այլ թռչող ապարատներ. տիեզերական ապարատ և կրիչ-հրթիռ՝ 4․7 մլն դոլար, 
  3. էթիլային սպիրտ, չբնափոխած, սպիրտային թուրմ, լիկյոր և այլ սպիրտային ըմպելիք՝ 3.1 մլն դոլար,
  4. ջրեր՝ բնական կամ արհեստական հանքային, գազավորած, չքաղցրացրած, սառույց և ձյուն 1.9 մլն դոլար,
  5. կապար անմշակ՝ 1.2 մլն ԱՄՆ դոլար,
  6. թանկարժեք (ոչ ադամանդ) և կիսաթանկարժեք քարեր՝ 1․2 մլն դոլար,
  7. սարքեր և հարմարանքներ, որոնք կիրառվում են բժշկության մեջ՝ 1.1 մլն դոլար,
  8. գինի խաղողի՝ 1.1 մլն դոլար, 
  9. պանիր և կաթնաշոռ՝ 741․4 հազար դոլար,
  10. այլ բանջարեղեն պահածոյացված ոչ քացախով՝ չսառեցրած՝ 654․6 հազար դոլար։

2023-ին Հայաստանից ԱՄՆ արտահանվել է 54 մլն ԱՄՆ դոլարի ապրանք՝ ոսկեղեն, ջրեղեն և այլն։ 

Մասնագետները զգուշացնում են՝ Թրամփի մաքսային այս քաղաքականության արդյունքում ամերիկացի սպառողները կարող են զգալ ընդհանուր գների աճ՝ առաջիկա մեկ կամ երկու ամիսների ընթացքում: 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1
Uncategorized @hy

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1

10:55, 16 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում։...

Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը. Փաշինյանի հայտարարություններն և պայմանագրի լուծման հիմքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը. Փաշինյանի հայտարարություններն և պայմանագրի լուծման հիմքերը

21:27, 15 Հկտ, 2026

Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, կոնցեսիոն կառավարման ներքո է: Չնայած երկաթուղային ենթակառուցվածքները...

Օսկանյանի կնոջ կողմից Դիլիջանին վերադարձված մանկապարտեզի շենքը ենթակա է ապամոնտաժման
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օսկանյանի կնոջ կողմից Դիլիջանին վերադարձված մանկապարտեզի շենքը ենթակա է ապամոնտաժման

15:53, 13 Հկտ, 2026

Դեռևս 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքված հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքին է...

Ռուսաստանի պետական կառույցները երկրորդում են բոտերին․ ինչպես կրկնվեցին Firebird AI-ի մասին նարատիվները
Uncategorized @hy

Ռուսաստանի պետական կառույցները երկրորդում են բոտերին․ ինչպես կրկնվեցին Firebird AI-ի մասին նարատիվները

11:35, 13 Հկտ, 2026

Հայաստանում կառուցված Firebird AI արհեստական բանականության կենտրոնի վերաբերյալ ռուսական ապատեղեկատվական ցանցերի կողմից ամիսներ առաջ տարածված մի շարք պնդումներ այժմ կրկնվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens