ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Չկան տվյալներ, որ անձի սեռական կողմնորոշումը կարող է օդային աղետի պատճառ դառնալ․ «Հրապարակի» հոդվածագիրը սխալ է

17:47, 14 Ապր, 2025

ՍԽԱԼ

«Հրապարակ» թերթում օրերս հոդվածագիրը պնդել էր, թե «ավիացիոն և նավագնացության ոլորտներում ներառականության լայն տարածումը հանգեցրել էր բազմաթիվ վթարների»: 

Այս պնդումը հեղինակն արել էր՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ որոշ ոլորտներում ներառականության քաղաքականության և բազմազանության նախաձեռնությունների սահմանափակման մասին։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է բաց աղբյուրներում առկա տեղեկությունները և պարզել, որ գոնե ավիացիոն ոլորտի վերաբերյալ նման պնդումները փաստական հիմք չունեն:

Նախապատմություն

ԱՄՆ-ում ներառականության և հավասարության (DEI/diversity, equity, and inclusion) քաղաքականության մասին խոսակցություններն ակտիվացան ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, երբ վերջինս ստորագրեց գործադիր հրաման՝ այդ քաղաքականությունից հրաժարվելու մասին։

Բացի այդ, այս տարվա հունվարի վերջին Վաշինգտոնում տեղի ունեցավ ողբերգական ավիավթար․ American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել էր ԱՄՆ բանակի Black Hawk  ուղղաթիռին, որի հետևանքով զոհվել էր 67 մարդ։ Վթարի իրական պատճառների բացակայության պայմաններում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վթարը կապել էր Դաշնային ավիացիոն վարչության (FAA) «ներառականության քաղաքականության» հետ։ Նա ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Ջո Բայդենի վարչակազմերին մեղադրել էր, որ նրանք խրախուսել են Դաշնային ավիացիոն վարչությանը, որ որպես օդային երթևեկության վերահսկիչներ (ATC)՝ այնպիսի աշխատողների վարձեն, որոնք «տառապում են մտավոր լուրջ խանգարումներով, հոգեբուժական խնդիրներով և այլ խանգարումներով՝ բազմազանության և ներառականության նախաձեռնության շրջանակներում»։ Թրամփն այս հայտարարությունն արել էր առանց որևէ վկայություն կամ ապացույց ներկայացնելու։ Իսկ երբ լրագրողները հետաքրքրվել էին՝ ինչո՞ւ է այդպես կարծում, պատասխանել էր․ «Որովհետև ես այդպիսի զգացողություն ունեմ»։

Այդ ավիավթարի մասին հայտարարությունները լրատվամիջոցներում ուղեկցվում էին նաև Ջո Էլիս (Jo Ellis) անունով տրանսգենդեր օդաչուին ուղղված կեղծ մեղադրանքներով։ Էլիսը, լինելով Վիրջինիայի ազգային գվարդիայի Black Hawk ուղղաթիռի օդաչու, ոչ մի առնչություն չուներ տվյալ վթարի հետ։ Սակայն վթարի նախնական փուլում, երբ զոհված օդաչուներից մեկի անունը դեռ գաղտնի էր պահվում, որոշ լրատվականներ և ինֆլյուենսերներ Էլիսին սխալմամբ կապում էին միջադեպի հետ։

Նշվում է, որ վթարի հավանական պատճառը ուղղաթիռի ADSB ազդանշանային համակարգի անջատված լինելն էր (մանրամասներ)։

Վթարները և օդաչուի (ավիացիայի ոլորտում աշխատողի) սեռական կողմնորոշումը

«Հրապարակի» հոդվածագիրը պնդում է, որ «ներառականության ծրագրից ավիաշինության բնագավառում (առաջին ծիծեռնակը «Boeing» (Բոինգ) կորպորացիան էր) էին հրաժարվել այդ երևույթից: Պատճառը կրկին ինքնաթիռների վթարներն էին՝ մարդկային զոհերով»: 

Բաց աղբյուրներում չկան տեղեկություններ, որ օդաչուի կամ ավիացիոն որևէ աշխատողի սեռական կողմնորոշումը նպաստող գործոն է եղել ԱՄՆ-ում ավիավթարի ժամանակ: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) և մյուս ավիացիոն մարմիններն ավիացիոն պատահարների հետաքննության ժամանակ կենտրոնանում են այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են օդաչուի սխալը, մեխանիկական անսարքությունները, եղանակային պայմանները և այլ գործառնական ասպեկտները: Օդաչուի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը չի դիտարկվում որպես նման միջադեպերի տեխնիկական պատճառների հետ առնչություն ունեցող հանգամանք։

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամահաբեր ավիավթարներից մի քանիսի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց հիմնական պատճառները մեխանիկական էին։ 

Ինչ վերաբերում է Boeing-ին, ապա դեռևս 2019 թ․-ին այս ընկերությունը սկսել էր ներառականության արշավ՝ հայտարարելով, որ իրենք կանգնած են ԼԳԲՏ համայնքի կողքին ու աջակցում են այդ համայնքին։ 2024 թ․-ի հունիսին ևս այդ քաղաքականությունը շարունակվում էր, ինչը պարզ է Boeing-ի հիմնադրի՝ Բոբ Բոինգի տեսաուղերձից, որտեղ նա ներկայացնում է ներառականության ծրագիրը, որն ընկերության առաջնահերթություններից է եղել։ Boeing-ում ներառականության բաժինը կրճատումներ է ունեցել Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո՝ 2024 թ․-ին: Ընդ որում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Boeing-ի՝ ներառականության հարցերով բաժինը, ճիշտ է, լուծարվել է, բայց դրա աշխատակիցները միախառնվել են այլ բաժինների հետ՝ հաշվի առնելով այդ աշխատակիցների տաղանդն ու աշխատանքային փորձառությունը։

ԱՄՆ-ում ներառականության մասին 

Հոդվածագիրը ներառականությունը ներկայացնում է որպես մի երևույթ, երբ անձին աշխատանքի են ընդունում «կախված ոչ թե վերջինիս մասնագիտական կարողություններից, այլ սեռական կարգավիճակից կամ գենդերային կողմնորոշումից»։ 

Արտապատկերումը՝ հոդվածից

Մինչդեռ, իրականում ԱՄՆ-ում ներառականությունը մի ամբողջ քաղաքականություն է (DEI/diversity, equity, and inclusion), երբ աշխատանքի կարող էին ընդունվել նաև, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձինք։ 

Նշենք, որ բազմազանության և ներառականության քաղաքականությունը մշակվել էր դեռևս Օբամայի վարչակազմի օրոք: Այն ներառում էր «թիրախային հաշմանդամության տեսակներ», որոնք դաշնային կառավարությունը, որպես քաղաքականության հարց, հաստատել էր հավաքագրման և աշխատանքի ընդունման հարցում հատուկ ուշադրության համար։ Դրանք էին լսողության խանգարումը, տեսողության խանգարումը, վերջույթների բացակայությունը, մասնակի կաթվածը, ամբողջական կաթվածը, էպիլեպսիան, ծանր մտավոր հետամնացությունը, հոգեկան հաշմանդամությունը և գաճաճությունը: 

Դաշնային ավիացիոն վարչությունnւմ աշխատում է մոտ 45,000 մարդ, որից օդային երթևեկության հսկողության անձնակազմը կազմում է մոտ 14,000 մարդ:

2019 թվականին՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում, գործարկվեց նոր ծրագիր, որի նպատակն էր հաշմանդամություն ունեցող մարդկանց օդային երթևեկության ոլորտում աշխատելու հնարավորություն տալը:

Դաշնային ավիացիոն վարչության այն ժամանակվա մամլո հաղորդագրության մեջ ասվում էր, որ ծրագրի նպատակն է՝ «օգնել նախապատրաստել հաշմանդամություն ունեցող մարդկանց օդային երթևեկության ոլորտում կարիերայի համար»: Նշվում էր նաև, որ ծրագրի շրջանակում մոտ 20 մարդ մինչև մեկ տարի ժամկետով կմարզվի օդային երթևեկության կառավարման մի շարք կենտրոններում:

Այն նաև ընդգծում էր, որ «այս ծրագրի թեկնածուները նույնքան մանրակրկիտ քննություն կանցնեն ունակության, բժշկական և անվտանգության որակավորումների առումով, ինչ այն անձինք, որոնք դիտարկվում են օդային երթևեկության վերահսկիչների ստանդարտ բաց թափուր աշխատատեղերի համար»:

Այսպիսով, «Հրապարակի» հոդվածագրի պնդումը, թե ավիացիոն ոլորտում ներառականության լայն տարածումը հանգեցրել էր բազմաթիվ վթարների, փաստահենք չէ: Ոչ մի պաշտոնական հետաքննություն չի հաստատել, որ վթարների պատճառը եղել է Դաշնային ավիացիոն վարչության ներառական քաղաքականությունը կամ որևէ անձի գենդերային ինքնությունը։ 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)
Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է...

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

11:23, 7 Հլս, 2025

2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական...

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens