Երևանի Դավթաշենի կամրջի՝ Դավթաշենից դեպի Արաբկիր ուղղությամբ երթևեկությունը 4 գոտիով է իրականացվում, թեպետ մասնագետները վտանգ են տեսնում: 2023-ին երթևեկությունը կամրջի այդ հատվածով 4 գոտիով էր, սակայն 2024-ի տարեվերջին երթևեկելի 4 գոտին դարձավ 3 գոտի:
Բայց ինչպես երևում է կադրերից, պաշտոնական որոշումներն անտեսվում են, ու երթևեկությունը դարձյալ 4 գոտով է։
«Կամուրջշին» ՓԲԸ-ից FIP․am-ը տեղեկացել է, որ 4+3=7 երթևեկելի շերտերով իրականացված գծանշումը խախտում է և առաջացնում է Դավթաշեն կամրջի գերբեռնավորում։ Դրա հետևանքով կամրջի վրա գերլարված իրավիճակ է ստեղծվում, ավելանում են թռիչքային կառուցվածքի ճքվածքները։
Ընկերությունը քաղաքային իշխանություններին խնդրել էր «հնարավորինս շտապ» փոխել գծանշումները և այնպես անել, որ կամրջի երթևեկելի հատվածն ունենա 6 շերտ` 3+3:
Սակայն քաղաքապետարանը որոշումն ընդունել է, այն թղթի վրա կա, բայց գործնականում չի կիրառվում․ վարորդները շարունակում են երթևեկել 4 գոտով։
Մանրամասները՝ https://fip.am/41101