ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Պուտինը՝ իր ոճի մեջ․ Պուտինը բացառում էր հյուսիսկորեացիների մասնակցությունը պատերազմին, այժմ շնորհակալություն է հայտնում

16:02, 28 Ապր, 2025

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան այսօր՝ 2025 թվականի ապրիլի 28-ին,   պաշտոնապես հաստատեցին, որ Հյուսիսային Կորեայից զինվորներ են մասնակցում Ուկրաինայի դեմ պատերազմին։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն ընդունել է այս փաստը՝ նշելով, որ հյուսիսկորեացի զինվորները մասնակցել են Կուրսկի շրջանի մարտերին։ Նա նույնիսկ շնորհակալություն է հայտնել այդ մասնակցության համար։

Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ավարտել են Կուրսկի մարզի ազատագրումը Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից։ 

«Մեր տարածք ներխուժած կիևյան ռեժիմի նեոնացիստական կազմավորումների ջախջախման գործում ակտիվ մասնակցություն ունեցան Կորեական ժողովրդական բանակի ստորաբաժանումները՝ ամբողջությամբ միջազգային իրավունքի շրջանակներում․․․ Մեր կորեացի ընկերները գործել են համերաշխության, արդարության և իսկական ընկերության զգացումով։ Մենք բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը և անկեղծ երախտագիտություն ենք հայտնում անձամբ պետական գործերի նախագահ, ընկեր Կիմ Չեն Ընին, ինչպես նաև ԿԺԴՀ ողջ ղեկավարությանը և ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Միևնույն ժամանակ, ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ կադրեր է հրապարակել Կուրսկի գործողություններին մասնակցած հյուսիսկորեացի զինվորների զինվորական պատրաստությունից։ 

https://www.youtube.com/watch?v=zq3j0sqUHyk

Ավելին, Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ երկիրը  մոտ 14,000 զինվոր է ուղարկել՝ ներառյալ հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ 

Հյուսիսկորեացիների ներգրավումը պատերազմին 

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական ստորաբաժանումների ներգրավման մասին տեղեկություններ տարածվել էին դեռևս 2023 թվականից։

2024 թ․ հունիսի 19-ին Ռուսաստանի Դաշնության և Կորեական Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվեց Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, որի 4-րդ հոդվածը սահմանում է անհապաղ ռազմական օգնություն տրամադրել այն կողմին, որի վրա կատարվել է զինված հարձակում։

Արդեն նույն տարվա հոկտեմբերին միջազգային մամուլում հայտնվեցին փաստեր այն մասին, որ Ռուսաստանն իսկապես օգտագործում է հյուսիսկորեացի զինծառայողներին Ուկրաինայի դեմ պատերազմում։ 

Ավելի ուշ, Ուկրաինայի զինված ուժերը հայտնեցին հյուսիսկորեացի զինծառայողների մասնակցությամբ մարտերի, ինչպես նաև գերեվարվածների մասին՝ ապացուցելով վերջիններիս՝ ռազմական գործողություններին ներգրավվածության անառարկելի փաստը։ 

Տեղեկությունը հաստատել էր նաև Հարավային Կորեայի հետախուզությունը՝ նշելով, որ Հյուսիսային Կորեան զորք է ուղարկել ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի։ 

Մոսկվան հերքում էր   

Ռուսաստանը երկար ժամանակ հերքում էր հյուսիսկորեական ստորաբաժանումների մասնակցության լուրերը։  

Հյուսիսկորեացիները՝ Ուկրաինայի դեմ ռազմաճակատում․ Կրեմլի հերքումները՝ ընդդեմ փաստերի

Այսպես, 2023 թ․ սեպտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Պուտինն անհեթեթություն էր որակել այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ ռուսական զինված ուժերը «արտերկրից մարդկանց» ներգրավելու կարիք չունեն։ 

«Մենք դրսից մարդկանց կռվին հրավիրելու կարիք չունենք»,- ասել էր Պուտինը՝ նշելով, թե իբր «300,000 ռուսաստանցի կամավորագրվել է»՝ պատերազմին մասնակցելու նպատակով։ 

Նույն միտքը BBC-ի հետ հարցազրույցում ավելի ուշ կրկնել էր Լուկաշենկոն՝ նույնպես անհեթեթություն որակելով տեղեկությունը։ 

Այդուհանդերձ, Կրեմլը շարունակում էր պնդել իր կեղծիքն անգամ 2024 թվականի հոկտեմբերին, երբ արդեն հստակ փաստեր կային հյուսիսկորեացիների ներգրավման մասին. ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ տարվա հոկտեմբերի 10-ին հերքեց տեղեկությունը՝ անվանելով այն «մամուլի հերթական կեղծիք»։ 

Հատկանշական է, որ այսօր՝ ապրիլի 28-ին, Պեսկովն արդեն գնահատականներ է հնչեցնում ռուս-հյուսիսկորեական ռազմական գործակցության վերաբերյալ․ «Ռուսաստանի Կուրսկի մարզի ազատագրմանը հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությունը ցույց տվեց ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի արդյունավետությունը»։ 

Այսպիսով, չնայած Ռուսաստանը ամիսներ շարունակ պաշտոնապես՝ այդ թվում նաև ի դեմս Պուտինի, հերքում ու «անհեթեթություն» էր որակում հյուսիսկորեացիների՝  Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավվածության մասին լուրերը, այսօր արդեն հաստատում է այդ տեղեկությունը՝ արդյունավետ գնահատելով Փհենյանի հետ ռազմական գործակցությունը։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens