ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ են, թեպետ անցել է սահմանված ժամկետը։ Իսկ մանկապարտեզը մինչ օրս չի հանձնվել շահագործման։ 

Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը և նրան ուղեկցող՝ Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն օրեր առաջ տեսանյութ էին հրապարակել, որտեղ երևում էր, ինչպես են այս մանկապարտեզի բակում առանց որևէ գործիքի, ձեռքով քանդում ասֆալտապատված հատվածից կտորներ, պոկում եզրաքարեր՝ այդպիսով ցույց տալով, որ համայնքային գումարներով մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները որակով չեն արվել։ 

Այս մանկապարտեզի նորոգման շուրջ աղմուկի հետքերով «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման վերաբերյալ փաստաթղթերը։ 

Ե՞րբ և ինչպե՞ս է հայտարարվել մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը

Թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման համար բաց մրցույթ հայտարարվել էր դեռևս 2023 թվականի սկզբին, որին մասնակցել էին «Լիմպեզա», «Կիր-Քար», «Լիլանարմ» և «Կառույց արտադրական կոոպերատիվ» ընկերությունները։ Այս 4 ընկերություններից հաղթել էր «Լիլանարմ» ՍՊԸ-ն՝ 247.8 մլն դրամ գնառաջարկով։

Արտապատկերումը՝ գնումների պաշտոնական կայքից:

«Լիլանարմ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը, ըստ պետական ռեգիստրի, Նարեկ Պողոյանն է։ Նա այդ ընկերությունը սկսել է ղեկավարել 2023 թվականի հունիսից։ 

Նարեկ Պողոյանը 2023 թ․ սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ ավագանու ցուցակով առաջադրված թեկնածու է եղել, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերից երևում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 

Փաստացի, ընկերությունը սերտ առնչություն ունի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև քաղաքային իշխանությունների հետ։ Երևանի քաղաքապետարան ուղարկված հարցմամբ FIP.am-ը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք կա նման առնչություն, սակայն այս հարցին քաղաքապետարանից չեն պատասխանել։ Այդուհանդերձ, ընկերությունը տարածած հայտարարությամբ շեշտել էր, որ «․․․որևէ քաղաքական ուժի չի հարել և չի հարում, իսկ ընկերության աշխատակիցների քաղաքական հայացքները կամ մոտեցումները ընկերության տնտեսական գործունեության համար նշանակություն չունեն»։ 

Երևանի քաղաքապետարանից, ի պատասխան FIP.am-ի հարցման, տեղեկացրել են, որ  թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի և «Լիլանարմ» ՍՊԸ-ի միջև 2023 թ․ ապրիլին կնքված պայմանագրի արժեքը կազմել է 297.4 մլն դրամ, իսկ պայմանագրի գործողության ժամկետը՝ 550 օր:

Կապալառու կազմակերպության հետ 2023թ․ հունիսին կնքվում է համաձայնագիր, հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանը կատարում է փոխանցումներ և մինչև դեկտեմբեր կատարված աշխատանքների  դիմաց ընկերությանը վճարում է 222 մլն դրամ: Փաստացի, ըստ քաղաքապետարանի, «Լիլանարմը» կատարած աշխատանքի համար ստացել է պայմանագրի ընդհանուր արժեքի 75 տոկոսը։ 

Արտապատկերումը՝ պայմանագրից:

Սակայն իրականացված աշխատանքների մնացած 25 տոկոսը քաղաքապետարանին չեն գոհացրել՝ որակի հետ կապված խնդիր է եղել։ «Պայմանագրով նախատեսված աշխատանքներն անհրաժեշտ որակով կատարված չլինելու պատճառով Երևանի քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել, ինչի արդյունքում «Լիլանարմի» հետ առկա է վեճ, որի լուծման և նախատեսված աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- FIP.am-ին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից։

Մանկապարտեզը, ըստ Երևանի քաղաքապետարանի ծրագրերի, պետք է շահագործման հանձնվեր 2024 թ․-ի երկրորդ եռամսյակում։ Այդուհանդերձ, 2024 թ․ ապրիլին կապալառու ընկերության հետ կնքվում է նոր համաձայնագիր հաջորդ փուլի աշխատանքների ու մնացած 75 մլն դրամ գումարը փոխանցելու մասին, սակայն փոխանցում տեղի չի ունենում, քանի որ 2024 թ․ դեկտեմբերի 18-ին կապալառուն, այսինքն շինարարություն իրականացնող «Լիլանարմը», առաջարկում է ևս 30 օր երկարացնել շինարարության ժամկետները։ Ստացվում է՝ շինարարության ավարտը պետք է լիներ 2025 թ․ հունվարին, սակայն նույնիսկ երկարացնելուց հետո անցել է 4 ամիս, իսկ մանկապարտեզը շահագործման հանձնված չէ։ 

«Լիլանարմ» ընկերությունը չի տուգանվել 

Երևանի քաղաքապետարանից FIP.am-ը նաև հետաքրքրվել էր, թե արդյո՞ք «Լիլանարմ» ընկերությունը տուգանվել է պայմանագրային պայմանների խախտման համար: «Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար վճարված  222,164,999 ՀՀ դրամի կատարողական ակտերը ներկայացված են եղել մինչ պայմանագրի ժամկետի ավարտը՝ հունվարի 22-ը, ուստիև «Լիլանարմ» ՍՊԸ-ն պայմանագրի շրջանակում  որևէ տույժի չի ենթարկվել»,- պատասխանել են քաղաքապետարանից: Նաև բացատրում են՝ շինարարություն իրականացնող ընկերությունը կատարել է աշխատանք, ներկայացրել է կատարողական, որի հիման վրա էլ նրան կատարվել են վճարումներ, այս դեպքում՝ 222 մլն դրամ։ 

Մնացած 75 մլն դրամի համար մինչ այժմ ընկերությունը կատարողական չի ներկայացնել և միայն ներկայացնելու դեպքում կկիրառվեն տույժ-տուգանքներ։

Քաղաքապետարանից, սակայն, վստահեցնում են, որ ընկերությանը, այնուամենայնիվ, կտուգանեն․ «Տեղեկացնում ենք, որ նոր շինաշխատանքներ սկսելու պարագայում տուգանք կկիրառվի, քանի որ պայմանագրի ժամկետը բաց է թողնված»։ 

Նկատենք՝ պայմանագրով ամրագրված ժամկետի խախտման դեպքում կապալառու կազմակերպությունից գանձվում է համապատասխան տուգանք՝ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքի գնի 0.05 տոկոսի չափով:

Արտապատկերումը՝ պայմանագրից:

Քաղաքապետարանից ընդգծում են՝ որքան ուշացնի ընկերությունը մանկապարտեզի հանձնումը, այնքան տույժ-տուգանքն ավելանալու է։ Ընդհուպ կարող է զրկվել բանկային երաշխիքից, որը շատ կարևոր պայման է պետական գնումներին մասնակցելու համար։ Երևանի քաղաքապետարանի և «Լիլանարմ» ընկերության միջև վեճը վերաբերում է շինարարական աշխատանքների որակին, ժամանակ է տրվել, որ ընկերությունը վերացնի բոլոր խախտումները։ 

«Լիլանարմը»՝ արտոնյա՞լ

Հատկանշական է, որ «Լիլանարմ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող՝ մի քանի տասնյակ միլիոն դրամների հասնող գնումների մրցույթներում մշտական մասնակից է ու նաև՝ հաղթող։ 

Արտապատկերումը՝ պետական գնումների պաշտոնական կայքէջից:

Մեկ այլ ուշագրավ փաստ էլ․ շինարարության ու կառուցապատման ոլորտում դիրքավորված այս ընկերությունը 2024 թվականի աշնանը հայտարարված էլեկտրոնային աճուրդում մասնակից 3 ընկերություններից միակ ընտրվածն է եղել, որն ամանորյա միջոցառումներ է կազմակերպել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում։ Տոնական միջոցառումներ կազմակերպելու մասին պայմանագիրն արժեցել է 4.6 մլն դրամ։

Արտապատկերումը՝ կայացած աճուրդի արձանագրությունից:

Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի, այս ընկերությունը Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում տեղադրված տոնածառի շուրջ պետք է կազմակերպեր տոնական միջոցառում՝ առնվազն 45-60 րոպե տևողությամբ։

Այսպիսով, «Լիլանարմ» ընկերությունը ոչ միայն խախտել է պայմանագրով նախատեսված՝ թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ժամկետները, այլ նաև շինաշխատանքներն իրականացրել է անորակ ու թերություններով լի, ինչի հետևանքով մանկապարտեզի շահագործման հանձնվելը կրկին կհետաձգվի: 

Սրանով հանդերձ, ընկերությունը, որի ղեկավարը սերտ կապեր ունի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, դեռ չի ենթարկվել պատասխանատվության:

Հասմիկ Համբարձումյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens