ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ որևէ «անզգույշ հայտարարություն չի արել Թուրքիայի վերաբերյալ»։ 

«Այս տարածաշրջանում կա՞ մի երկիր, որ կարող է զսպել Թուրքիային, ինձ անուն տվեք մի երկրի, որն ի վիճակի է այս տարածաշրջանում զսպել Թուրքիային։ Ռուսաստանը երեք պետություններից [Ռուսաստան, Թուրքիա, Իրան.-խմբ.] ամենից հզորն է իր պոտենցիալով։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, դուք գտեք մեկ անզգույշ հայտարարություն Թուրքիայի վերաբերյալ»,- ասել է Քոչարյանը։ 

Քոչարյանի այս հայտարարությանն արձագանքել է Հանրային հեռուստաընկերության լրագրող, հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը․ նա, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իր հարցազրույցում Քոչարյանը 4 լրագրողին հարցնում է, թե կարող եք հիշեք իմ կառավարման տարիներին մեկ անզգույշ հայտարարություն Թուրքիայի հասցեին։ Մենք գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ` ժամանակին Քոչարյանի արած հայտարարությունը ցավոք չորսից ոչ մի լրագրող չհիշեց։ Հավանաբար այդ լրագրողները գենետիկորեն ամեն հարցում համաձայն են»։

Ղազարյանի այս գրառումը տարածել էին որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «Հայկական ժամանակը», MediaNews.am-ը և այլ իշխանամերձ ռեսուրսներ ու ֆեյսբուքյան էջեր։ 

Ի՞նչ է ասել Քոչարյանը և ո՞ւմ մասին են եղել նրա խոսքերը 

2003 թվականի հունվարին նախագահ Քոչարյանը պաշտոնական այց էր կատարել Ռուսաստանի Դաշնություն․ այնտեղ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Քոչարյանը հայտարարել էր, որ հայերն ու ադրբեջանցիներն էթնիկ անհամատեղելիություն ունեն։ 

«Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը, ինչպես նաև 1991-92 թվականներին հայերի զանգվածային տեղահանության փորձերը Ղարաբաղից ցույց են տալիս, որ հայերը ընդհանրապես չեն կարող ապրել Ադրբեջանում։ Մենք խոսում ենք էթնիկ անհամատեղելիության մասին»,- մասնավորապես, ասել էր նա։ 

Փաստացի, Քոչարյանի խոսքերը էթնիկ կամ գենետիկ անհամատեղելիության մասին ոչ  թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի ժողովրդին էին վերաբերում։ Հետևաբար, հեռուստահաղորդավարի գրառման մեջ փաստական սխալ կա։ 

Եվրոպայի Խորհրդի կոշտ արձագանքը Քոչարյանի հայտարարությանը

Քոչարյանի՝ Մոսկվայում արված հայտարարությունը կոշտ միջազգային արձագանքի արժանացավ․ մասնավորապես, նույն թվականի հունվարի 31-ին Եվրոպայի Խորհրդի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ափսոսանք հայտնեց Քոչարյանի՝ «հայերի և ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության» մասին արտահայտության կապակցությամբ:

Շվիմերն ասել էր, որ «վերադարձը եվրոպական պատմության մութ էջերին չի կարող դառնալ հաջող նախընտրական ռազմավարություն» (նկատի ունենալով ՀՀ-ում հաջորդ տարի՝ 2004 թվականին անցկացվելիք նախագահական ընտրությունները, որոնցում Քոչարյանը պատրաստվում էր առաջադրվել երկրորդ ժամկետի համար):

«Եվրոպան, որին պատկանում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը, սկսվում է էթնիկ, մշակութային, կրոնական և լեզվական բազմազանության իրողության ընդունումից»,- ասել էր ԵԽ գլխավոր քարտուղարը:

Այսպիսով, երկրորդ նախագահի «անզգույշ հայտարարությունը» ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի ժողովրդի մասին էր, ինչը Հայաստանի վերաբերյալ միջազգային կոշտ արձագանքի պատճառ դարձավ։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens