ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
11:14, 22 Մյս, 2025
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով 2022 թվականին Ջերմուկի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային, հերթական անգամ սուտ պնդում է արել։ 

Նա, մասնավորապես, պատասխանելով լրագրողի ուղիղ հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունների համաձայն համարժեք չի արձագանքել Ադրբեջանի ռազմական ագրեսիային, նախ զարմացել է՝ ի՞նչ է նշանակում համարժեք արձագանք, այնուհետև հավելել․ «ՀԱՊԿ պարտավորություններից բխող արձագանքը եղավ ու եղավ անմիջապես՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի գլխավորությամբ փաստահավաք առաքելությունը եկավ Հայաստան, ուղևորվեց միանգամից դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց՝ կոնկրետ ու պրակտիկ առաջարկություններով այն մասին, որ պետք է ՀԱՊԿ դիտորդների առաքելությունը ուղարկել այնտեղ իրավիճակը կայունացնելու համար»։ 

Ռուսաստանցի պաշտոնյան մի ամբողջ գործողությունների շղթա է ներկայացրել՝ ասելով, թե մշակվել է հայտարարություն, որը խմբագրել են ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները, եկել կոնսենսուսի, սակայն «տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել համաձայնեցված տեքստի ստորագրումը»։

Այնուհետև շարունակել է․ «Մենք տվեցինք մեր համաձայնությունը, իսկ որոշ ժամանակ անց՝ նոյեմբերին, հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, իսկ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը որոշվելու է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի մաս է»։

Ի՞նչ են ասում փաստերը

Իրականությունը, սակայն այլ է, և փաստերը հուշում են, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարզապես ստում է։ 

2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության վրա՝ գրավելով նոր տարածքներ, այդ թվում Ջերմուկից՝ 74 քռ կմ։ Այս ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։ 

Կատարվածից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանը հերթական՝ այս անգամ արդեն «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակում դիմել էր կառույցին, սակայն դիմումը անարձագանք էր մնացել, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ը որոշում չէր կայացրել Հայաստան զորակազմ ուղարկելու վերաբերյալ։

«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ հոդվածի հիման վրա, երբ որ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ: Ի՞նչ ենք մենք խնդրել Հավաքական անվտանգության կազմակերպությունից, մենք խնդրել ենք, դիմել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու համար»,- սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Տեղի ունեցածից շաբաթներ անց՝ հոկտեմբերի 23-ին, Եվրոպական Միության խորհուրդը համաձայնություն էր տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը, որի մասին համաձայնությունը կայացել էր հոկտեմբերի 6-ին Մակրոն-Փաշինյան-Ալիև-Միշել քառակողմ հանդիպման ժամանակ։ 

Միայն այս ամենից հետո՝ 2022-ի հոկտեմբերի 12-ին, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան և անհրաժեշտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրի։ 

Լավրովը սխալ է ներկայացնում նաև ԵՄ դիտորդների տեղակայման ժամանակագրությունը՝ նշելով, թե նրանք Հայաստան եկել են նոյեմբերին։ Մինչդեռ 2022 թ․ հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդներ երկու ամսով տեղակայվել էին Հայաստանում՝ դեկտեմբերի 19-ին ավարտելով իրենց գործունեությունը։  

Այդուհանդերձ, նույն թվականի նոյեմբերին Երևանում տեղի էր ունեցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր ստորագրել ՀԱՊԿ օգնության փաստաթուղթը՝ նշելով, որ այն քաղաքական գնահատական չի տալիս ադրբեջանական ագրեսիային և չի արձանագրում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան։ 

Նկատենք՝ ԵՄ երկրորդ առաքելությունը տեղակայվել էր 2023 թվականի փետրվարից՝ 2 տարի ժամկետով, 2025 թ․-ին այդ ժամկետը ևս երկու տարով երկարացվեց։

Այսպիսով, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան ստում է՝ խեղաթյուրելով իրականությունն ու այն ներկայացնելով այնպես, իբրև թե ՀԱՊԿ-ն արձագանքել է Հայաստանի դիմումին և պատրաստ է եղել տրամադրել աջակցություն, սակայն Հայաստանը չի ընդունել այն։  

Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախմբի դուրսբերման մասին

Այս ասուլիսից ավելի ուշ Սլավոնական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը խեղաթյուրել է նաև Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախմբի դուրսբերման պատճառների մասին փաստերը։ 

Նա, մասնավորապես, ասել է․ «Երբ 2022 թվականին Պրահայում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք աստիճանաբար դուրս բերեցինք մեր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից և հիմա ունենք այն, ինչ ունենք»։

Իրականությունը, սակայն, այլ է․ 2022 թ․-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպումից և այնտեղ հայկական կողմի հայտարարությունից հետո մեկ տարի շարունակ ռուսական խաղաղապահ զորակազմը եղել է Ղարաբաղում և այնտեղից դուրս է եկել միայն 2024 թ․ ապրիլի 22-ին։ Լավրովը չի ներկայացրել, որ ռուսական զորքը Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել այն ժամանակ, երբ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով այնտեղ հայեր այլևս չկային, հետևաբար՝ առաքելության շարունակությունն անիմաստ էր։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens