ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը

11:07, 3 Հնս, 2025

ՍԽԱԼ

Վիեննայում հունիսի 2-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած՝ «Ներառումը որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց» թեմայով քննարկմանը Ադրբեջանի պատվիրակության անդամներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հայտարարություններ է արել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ 

Ադրբեջանցի պատվիրակը, մասնավորապես, հայտարարել է, թե ԽՍՀՄ դատախազության տվյալներով, 1988-90 թվականներին Հայաստանից արտագաղթելու ժամանակ «առնվազն 226 ադրբեջանցի է սպանվել»։

Այս տվյալը, որը տարածում են հենց ադրբեջանական աղբյուրները, սխալ է, և ԽՍՀՄ դատախազությունը պաշտոնապես նման վիճակագրություն չի հրապարակել։ 

Այսպես, չնայած ստալինյան «հայրենադարձության ծրագրին», երբ Ստալինի հրամանով Հայաստանում ապրող ադրբեջանցիներին առաջարկվում էր կամավոր տեղափոխվել Խորհրդային Ադրբեջան (1948-1950 թթ․), այդուհանդերձ ադրբեջանցիները շարունակել են ապրել Հայկական ԽՍՀ-ում մինչև 1988-89 թվականների մարդկային զոհերով ուղեկցվող հայ–ադրբեջանական հակամարտությունը (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Լեռնային Ղարաբաղ)։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով, ԽՍՀՄ փլուզման նախաշեմին Հայաստանում բնակվում էր 84,860 ադրբեջանցի։ Նրանք սկսել են հեռանալ Հայաստանի տարածքից 1988 թվականից՝ հակամարտության սրման ժամանակ։

1989 թ. գարնանն արդեն Ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհրդի նիստի ընթացքում հանրապետության ներքին գործերի նախարարը հայտնել էր Հայաստանում սպանված 23 ադրբեջանցիների մասին։ Սակայն հետագայում ադրբեջանական քարոզչամեքենան ուռճացրել է այդ թիվը՝ հասցնելով հարյուրավորի։

Արտապատկերումը՝ «Ղարաբաղյան ճգնաժամ» աշխատությունից, հեղ․ Ի․ Բաբանով, Կ․ Վոեվոդսկի:

Այսպիսով, ադրբեջանցի պատվիրակը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրը, ոչ պաշտոնական թիվ է հնչեցնում՝ կեղծ տեղեկություն փոխանցելով քննարկման մասնակիցներին։ Պաշտոնական տվյալներով՝ 1989 թվականի գարնանն Ադրբեջանի գերագույն խորհրդի նստաշրջանում հայտարարվել էր Հայաստանում 23 ադրբեջանցու սպանության մասին։ Սակայն հետագայում ներկայացված ավելի բարձր թվերը հիմնված են ոչ պաշտոնական աղբյուրների վրա։

Ադրբեջանի նախագահը և ատելության խոսքը 

Մյուս ակնհայտ սուտը, որ ադրբեջանցի պատվիրակը տարածել է ԵԱՀԿ քննարկման ընթացքում, Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին է։ Երբ հայկական պատվիրակության անդամները քննարկման մասնակիցներին հիշեցրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայերի մասին խտրական ու ատելությամբ լի հայտարարությունը, ադրբեջանցի պատվիրակը ասել է, թե դա սուտ է։ Նկատենք՝ խոսքը 2020 թվականի հոկտեմբերի 4-ին արված Ալիևի արտահայտության մասին է, երբ վերջինս հայտարարել էր, թե «․․․մենք հայերին կքշենք ինչպես շների։ Ադրբեջանցի զինվորները նրանց կքշեն ինչպես շներին են քշում»։

«Այստեղ ինչ-որ մեկը մեղադրեց Ադրբեջանի նախագահին հայ քաղաքացիների մասին ատելություն տարածելու համար։ Ասեմ, որ դա սուտ է։ Եվ դա այն նախագահի մասին է, որի կառավարությունը նախաձեռնել էր վերաինտեգրման ծրագիր՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո, սակայն հայկական կողմը այլ ճանապարհ ընտրեց»,- հայտարարել է ադրբեջանցի պատվիրակը։ 

Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը, փաստացի, սուտ է ասում․ 2020 թ․-ի արցախյան պատերազմի թեժ օրերին իր ժողովրդին ուղղված ուղերձում Ադրբեջանի նախագահը հայերին շուն էր որակել։ Արդեն 2023 թ․ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը զինված հարձակում էր գործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի, խաղաղ բնակչության վրա, ինչի հետևանքով զոհվել էր 223 մարդ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք: Զոհերի թվում եղել են 5 անչափահասներ։ 

Ռազմական ագրեսիայի ու հարձակման պայմաններում ադրբեջանցի գործչի մատնանշած վերաինտեգրման ծրագիրը չէր կարող աշխատել, արդյունքում հայերը հարկադիր արտաքսման ենթարկվեցին։ Ի դեպ, Freedom House-ն իր զեկույցում շեշտել էր՝ Ադրբեջանն անմարդկային հարձակում և էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր ծրագրել վերացնել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը։ Բաքուն հարձակումն իրականացրեց սեպտեմբերին` ամիսներ շարունակ տևած շրջափակումից հետո, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկել էր կենսապահովման պայմաններից»,- նշված է իրավապաշտպան կառույցի զեկույցում։

Որքա՞ն ադրբեջանցի է զոհվել հակամարտության ընթացքում

Նույն պատվիրակը Վիեննայի քննարկմանը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության տարիների ընթացքում «ավելի քան 200 հազար ադրբեջանցի է սպանվել» և նրանց մեծ մասը քաղաքացիականներ են։ Իսկ Հայաստանում, նրա խոսքով, զոհերի թիվը 8 հազարի է հասնում, որոնց մեծ մասը զինված ուժերի ներկայացուցիչներ են եղել։ 

Այս անձի հրապարակած տվյալները իրականության հետ աղերս չունեն․ ադրբեջանական կողմից ղարաբաղյան հակամարտության առաջին փուլում՝ 1988-1994 թթ․ ընթացքում, զոհված զինծառայողների թիվը, պաշտոնական աղբյուրների համաձայն, 11․557-ի է հասնում, կան տվյալներ նաև 25-30 հազար զոհի մասին։ Անհետ կորածների թիվը շուրջ 4200 է կազմում։ Զոհված քաղաքացիական անձանց ճշգրիտ թիվ չկա․ տարբեր տվյալներով այն կազմում է շուրջ 700։ 

Այդ տարիների ընթացքում հայկական կողմը շուրջ 6 հազար զոհ է ունեցել, զոհված քաղաքացիական անձանց թիվը կազմել է շուրջ 1200։ Անհետ կորած է համարվում 196 զինծառայող և 400 քաղաքացիական անձ։

2016, այնուհետև 2020 թվականի պատերազմների ու 2023 թվականին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թվի մասին ադրբեջանական կողմը չի հրապարակել հստակ տվյալներ։ Մասնավորապես, 2020 թվականի արցախյան պատերազմում, նշվում է, ադրբեջանական կողմն ունեցել է 2906 զոհ, 6 անհետ կորած և 100 զոհված քաղաքացիական անձ։ 

Իսկ ահա հայկական կողմը 2020 թ․-ի պատերազմի հետևանքով պաշտոնապես հայտարարել է 3825 զոհի մասին։ Այս պահին անհետ կորած է համարվում 187 անձ։ Զոհված քաղաքացիական անձինք 80-ն են։ 

Այսպիսով, միջազգային պատվիրակների մասնակցությամբ ԵԱՀԿ քննարկման ընթացքում ադրբեջանական պատվիրակության անդամը ակնհայտ կեղծ տեղեկություններ է տարածել՝ խեղաթյուրելով փաստերը։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens