ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ռուստամյանի փոփոխական կարծիքը վարչապետի լիազորությունների մասին

14:30, 4 Հկտ, 2018

«Հայ հեղափոխական դաշնակցության» պատգամավոր Արմեն Ռուստամյանը, 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ վարչապետին տրվող լիազորությունների մասին խոսելով, հայտարարել էր, որ ոչ մի սուպերվարչապետ էլ չի տեսնում Սերժ Սարգսյանին տրվելիք լիազորություններում։

Նա, մասնավորապես, պնդում էր, որ «վարչապետի վրայից ամբողջ դատական իշխանությունն է անջատված, որը շատ կարևոր է։ Երկրորդ գլխավոր փոփոխությունը, որ կա, ինքը վարչապետը և կառավարությունն ամբողջությամբ հաշվետու է Ազգային ժողովի առաջ, որը մինչև հիմա չկար»։

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, մայիսի 7-ին, Ռուստամյանը արդեն խոսում էր վարչապետի լիազորությունները նվազեցնելու անհրաժեշտության մասին։

«Վարչապետի լիազորությունները պետք է սահմանափակվեն: Ոստիկանության, ազգային անվտանգության նկատմամբ վերահսկողություն ունենալը բխում է խորհրդարանական համակարգի տրամաբանությունից։ Դրանց նկատմամբ վերահսկողություն նաև ԱԺ-ն պետք է ունենա»,- հայտարարում էր նա։

Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու է փոխվել նրա դիրքորոշումը, Ռուստամյանը պատասխանել է, որ այդ հարցը ՀՅԴ-ն բարձրացրել է ներսում՝ ելնելով էթիկայի սկզբունքներից:

Հոկտեմբերի 2-ին՝ ԱԺ կանոնակարգ օրենքի վիճահարույց փոփոխության շուրջ իրադարձություններից հետո, Ռուստամյանը կրկին խոսեց վարչապետի լիազորությունների մասին՝ այս անգամ օգտագործելով, իր իսկ կողմից մերժված, «սուպերվարչապետ» եզրույթը։

«Հայաստանի սուպերվարչապետական համակարգը պետք է փոխարինվի վարչապետական համակարգով, որն իրենից ենթադրում է առնվազն ոստիկանության վերաենթակայեցում Կառավարությանը, իսկ այդ փոփոխությամբ նաև Ազգային ժողովը կկարողանա վերահսկողություն իրականացնել ոստիկանության վրա»,- հայտարարեց նա՝ Փաշինյանի կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո։

Հովհաննես Նազարեթյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ SUT.am–ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։

  • Total: 5
  • 5
  • 0
Թեգեր` Ազգային ժողովԱԺԱԺ ընտրություններԱԺ պատգամավորԱրմեն ՌուստամյանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀՅԴվարչապետ

Հարակից հոդվածներ

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով
Տվյալների լրագրություն

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով

16:42, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր իր ելույթում խոսել է Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցականների միջև աշխատանքային իրավահարաբերությունների ու այդ...

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը
Սխալ

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը

14:19, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ իշխող քաղաքական ուժի հայտարարություններին և...

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում

13:28, 3 Օգս, 2026

9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 2-ին մեկնարկել է աշխատանքները. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնի կազմում կլինի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens