ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ծառուկյանը հեղափոխությանը միացել է վերջին պահին

13:34, 5 Հկտ, 2018

Հոտեմբերի 4-ին «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որի ընթացքում նա հանդես է եկել մի քանի վիճահարույց հայտարարություններով: Դրանք հիմնականում վերաբերում են այս տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններին և դրանցում ունեցած իր դերին:

Նա, մասնավորապես, պնդում է, որ զգալի դեր է ունեցել մարդկանց մոբիլիզացիայի գործում:

[Գագիկ Ծառուկյան] «Առաջին օրվանից հեղափոխության, որ պարոն Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Լենինականից` մենակ, որ նայում էիր դաժը քայլելով 2 հոգով, 3 հոգով, 20 հոգով, գալով հասավ Երևան: Հասնելով Երևան, առաջին հանդիպումը Օպերայում եղավ: Ինչքա՞ն մարդ կլիներ առաջին հանդիպմանը: […] 800, 1000, 1200 մարդ չէր լինի: Բա ո՞նց եղավ երկրորդ օրը ավելացավ:

[Պետրոս Ղազարյան] Ո՞նց եղավ: Դուք դրա մեջ լումա ունե՞ք:

[Գագիկ Ծառուկյան] Խի իմ չափ լումա ո՞վ ունի: Ես ասեմ հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել: Կարո՞ղ ա էտ էլ են ասում չի եղել»:

Հիշեցնենք նաև, որ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն և ԱԺ խմբակցությունը հրապարակայնորեն միացան շարժմանը Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ:

Ըստ Ծառուկյանի, ապրիլի 13-ին, երբ Նիկոլ Փաշինյանը քայլարշավով մտավ Ազատության հրապարակ, հանրահավաքին մասնակցել է 800-1200 մարդ: Մինչդեռ, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած տվյալների, ապրիլի 13-ին` ժամը 19:30-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում կար 4400-4700 մարդ: Իսկ նրա պնդումը, թե ցուցարարների քանակը աճել է հաջորդ օրերին, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ո՛չ ապրիլի 14-ին, ո՛չ էլ 15-ին զգալի աճ չեղավ ցուցարարների թվի մեջ: Երկու օրն էլ ցուցարարների քանակը չէր գերազանցում մի քանի հազարը:

Ավելին, որևէ փաստ չկա, որ Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն որևէ կերպ աջակցել են Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին շարժման առաջին օրերին: Նաև մինչ այս պահը չի եղել որևէ տվյալ ցուցարարներին «մեքենաներով ջրեր» ուղարկելու մասին: Ապրիլի 17-ին ԱԺ-ում կայացած վարչապետի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի խմբակցության 31 անդամներից միայն 12-ը դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Ինքը՝ Ծառուկյանը, բացակա էր քվեարկության ժամանակ:

Հարցազրույցի ժամանակ Ծառուկյանը նաև պնդում է, որ «սառույցը հալվում» է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, որը տեղի է ունենում նաև իր շնորհիվ` Սարգսյանի հետ «սուր խոսակցությունից» հետո: Ըստ Ծառուկյանի, միայն հրաժարականից հետո են մարդիկ մասսայականորեն դուրս եկել փողոց: Իրականում, ցույցերը մասսայական էին դարձել ապրիլի 22-ին` Փաշինյանի և «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալումից ժամեր անց: Ըստ Infographics.am-ի, այդ օրը Հանրապետության հրապարակում և շրջակայքում հավաքվել է 115000 մարդ:

Հովհաննես Նազարեթյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ SUT.am-ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Ծառուկյան» դաշինքԱԺբհկԳագիկ Ծառուկյանթավշյա հեղափոխությունԾառուկյանհանրահավաք

Հարակից հոդվածներ

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով
Տվյալների լրագրություն

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով

16:42, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր իր ելույթում խոսել է Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցականների միջև աշխատանքային իրավահարաբերությունների ու այդ...

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում

13:28, 3 Օգս, 2026

9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 2-ին մեկնարկել է աշխատանքները. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնի կազմում կլինի...

Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը

11:20, 10 Հլս, 2026

Գագիկ Ծառուկյանի գործի քննության ընթացքում դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens