ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է պահանջել Սամվել Կարապետյանը Ստոկհոլմի դատարանից․ 3 պահանջից 1-ն է բավարարվել

Նանե Մանասյան Նանե Մանասյան
11:09, 31 Հլս, 2025

Հայաստանում կալանավորված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Ստոկհոլմի արբիտրաժային միջազգային դատարանում*։

*Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը (Arbitration Institute of the Stockholm Chamber of Commerce, SCC) միջազգային իրավական մարմին է, որն աշխարհի ամենահեղինակավոր արբիտրաժային կենտրոններից մեկն է․ այն հայտնի է պետություն-ներդրող, միջազգային ընկերություններ և էներգետիկայի ոլորտի վեճեր քննելու իր գործունեությամբ: 

Այս հրապարակմանն արձագանքել էր ՀՀ կառավարությունը՝ նշելով, որ «հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»։ 

Կառավարությունից նաև նշել էին, թե «հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:

Մեր գործընկեր Civilnetcheck-ն ավելի վաղ գրել էր, որ հրատապ որոշումը չի ենթադրում ՀԷՑ-ի սեփականատերերի վերջնական հաղթանակ ՀՀ կառավարության նկատմամբ․ այն պարզապես ժամանակավոր միջոց է, որի նպատակն է կանխել հնարավոր անդառնալի հետևանքները՝ մինչև լիարժեք արբիտրաժային քննության մեկնարկը։

«Փաստերի ստուգման հարթակը» Կարապետյանի պաշտպանության խորհրդի կողմից դատարանի որոշման վերաբերյալ հրապարակումից հետո հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել որոշման ամբողջական տարբերակը։ 

Գործադիրից մեր հարցումը վերահասցեագրել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, որտեղից արձագանքել են մեր հարցմանը՝ նշելով, որ միջազգային այս դատարանի կանոնների 3-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ արբիտրաժային վարույթը  (Emergency Arbitration) կայացել է գաղտնի ընթացակարգով և արբիտրի կայացրած որոշումը հրապարակման ենթակա չէ։ 

Վերոհիշյալ հոդվածն ասում է, որ քանի դեռ վեճին մասնակից կողմերը համաձայնություն չեն տվել «դատարանն ու դրա ցանկացած վարչական քարտուղար պարտավոր են պահպանել արբիտրաժի և վճռի գաղտնիությունը»։ 

Արտապատկերումը՝ SCC-ի կանոնների փաստաթղթից։  

Ի՞նչ են պահանջել Կարապետյանները 

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից FIP.am-ին հայտնել են նաև, որ հայցն ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացրել են Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը (Կարապետյանի կինը), Սարգիս Կարապետյանը (որդին) և Liormand Holdings Limited*-ը։ 

*Liormand Holdings Limited ընկերությունը 2010 թվականին Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերություն է, որին էլ տարիներ առաջ՝ 2015 թվականին,  «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը վաճառել էր ՀԷՑ-ը, իսկ կառավարությունը հավանություն էր տվել այդ գործարքին։ 

Ի թիվս ՀԷՑ-ի վերաբերյալ հայցապահանջի՝ եղել է ևս երկու պահանջ։ 

Դրանցից մեկը, մասնավորապես, վերաբերում էր Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությանը՝ ազատ արձակմանը։ 

Արտապատկերումը՝ ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատասխանից։ 

Հաջորդ պահանջը վերաբերել է Տաշիր խմբին պատկանող մյուս ընկերությունների նկատմամբ Կառավարության գործողություններին։

Արտապատկերումը՝ ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատասխանից։ 

Այս երկու պահանջն էլ դատարանը մերժել է։ 

SCC-ն, փաստացի, ըստ պատասխանի, բավարարել է միայն ՀԷՑ-ի վերաբերյալ պահանջը՝ մասնավորապես պարտավորեցնելով ՀՀ կառավարությանը դադարեցնել ընկերության ազգայնացման գործընթացը։ 

Արտապատկերումը՝ ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատասխանից։ 
Արտապատկերումը՝ ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատասխանից։ 

Այսպիսով, Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը բավարարել է Կարապետյանների ներկայացրած երեք հայցից միայն ՀԷՑ-ին վերաբերող պահանջը։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens