ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Մի շարք ապատեղեկատվություններ Դավիթ Շահնազարյանից

19:03, 9 Հկտ, 2018

168.am-ին տված հարցազրույցում նախկին ԱԱԾ ղեկավար և նախկին ՀՀՇ-ական  պատգամավոր Դավիթ Շահնազարյանը մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել:

Սկսենք նրա ամբողջովին կամ մասամբ անհիմն հայտարարություններից:

Ներդրումներ. Ըստ Շահնազարյանի, «ներդրումային ծրագիրն ամբողջապես տապալված է», քանի որ վարչապետ Փաշինյանը «հայտարարում է, որ ոչ թե օրենքը, ոչ թե անկախ դատարանները, այլ ինքն է անձամբ  ներդրումների երաշխավորը, որ ամեն մի ներդրողի կկցվի անվտանգության մի սպա»: Նախ հիշեցնենք մի քանի խոշոր ներդրումների մասին, որոնք ըստ Շահնազարյանի չեն եղել:

Հետևյալ ներդրումներն արդեն իսկ իրականացել են Փաշինյանի կառավարման օրոք` ՏՏ ոլորտում (13.5 մլն դոլարի ներդրում, 30 աշխատատեղ), գյուղատնտեսության մեջ (բամբակի աճեցում` 300 աշխատատեղով), մոտ 3.9 մլն դոլար ներդրում` ինտենսիվ այգիների համար՝ մինչև 2024 թվականը: Ինչ վերաբերում է ԱԱԾ աշխատակիցներին ներդրողներին կցելու մասին Փաշինյանի հայտարարությանը` վարչապետը նշել է, որ այդ սպաները պետք են ներդրողների խնդիրներին և ահազանգերին արձագանքելու համար:

Շահնազարյանը նաև պնդում է, որ ՀՀ-ում ներդրումներ չեն լինում Փաշինյանի «փռել ասֆալտին» և «ծեփել պատին» «սպառնալիքների» պատճառով՝ պնդելով, որ «ներդրումների ի սպառ բացակայության» մեղավորը Փաշինյանի կառավարությունն է։ Հիշեցնենք Փաշինյանի այդ հայտարարությունը. «օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին»: Այն չէր վերաբերում օտար ներդրողների և չէր կարող սպառնալիք լինել նրանց համար:

Կոռուպցիա. Շահնազարյանը պնդում է, որ Փաշինյանի կառավարության կողմից «որևէ քայլ չի արվել» կոռուպցիայի դեմ պայքարում` կան «շոուի մեծ տարրեր պարունակող ձերբակալություններ, կալանավորումներ» և այդ ձերբակալություններից միայն Մանվել Գրիգորյանն է ազատազրկված, իսկ մնացածը «ազատ են արձակվել ինչ-ինչ պատճառներով»:

Հունիսից սկսած եղել են տասնյակ կոռուպցիոն դեպքերի և սխեմաների բացահայտումներ նոր իշխանությունների կողմից: Նշենք դրանցից մի քանիսը`

  • «Հյուսիս-հարավ» ծրագրում առերևույթ չարաշահումներով հասցվել է 23,5 մլրդ դրամի վնաս, հարուցվել է քրեական գործ․ ԳԴ
  • «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ
  • 2 միլիարդ դրամի չարաշահում Հ1-ում. ինչպես է ծախսվել գումարը
  • Սպայկայի հետ փոխկապակցված երկու ընկերություն պետբյուջե չեն վճարել 2 միլիարդ դրամ հարկ
  • Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունում 5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել․ ՊԵԿ

Ձերբակալվածների մեծ մասը, այո, ազատության մեջ է, բայց նրանք ոչ արդարացվել են, ոչ էլ նրանցից մեղադրանքն է հանվել, այլ նրանց խափանման միջոցն է փոխվել:

Հեղափոխության և ահաբեկչության արտահանումն Արցախ. Շահնազարյանը պնդում է որ Փաշինյանի իշխանության կողմից «Անընդհատ փորձեր են արվում […] այսպես կոչված, հեղափոխությունն արտահանել Արցախ, փառք Աստծո, չի ստացվում, հիմա փորձում են ահաբեկչություն արտահանել Արցախ»: Նա հավելում է. «ահաբեկիչները («Սասնա ծռեր» — խմբ.) ոչ միայն ազատ են արձակվել, այլև կուսակցություն են ստեղծում, և ներկայումս էլ իշխանությունը փորձում է ահաբեկչությունն արտահանել Արցախ»:

Շահնազարյանի պնդումներն ամբողջովին անհիմն են: Փաշինյանը հունիսի 16-ին Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «անվերապահորեն աջակցություն» է հայտնել: Երկու օր անց Սահակյանը Փաշինյանին նամակ է ուղարկում, որում շնորհակալություն է հայտնում վերջինիս ցուցաբերած աջակցության համար և, իր հերթին, փոխադարձ աջակցություն հայտնում․ «Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները և անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը»: Հարկ է նաև նշել, որ Փաշինյանն աջակցություն ցույց չտվեց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին, ով հունիսին ղեկավարում էր Սահակյանի հրաժարականի պահանջով շարժումը:

Մարտի 1. Շահնազարյանը պնդում է, որ Մարտի 1-ի գործով միակ բանը, որ արվել է, 3 անձանց (Քոչարյան, Խաչատուրով, Հարությունյան) մեղադրանք առաջադրելն է: Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մասամբ գաղտնազերծեց հույժ գաղտնի 0038 հրամանը` օգոստոսի 3-ին Հանրային հեռուստատեսության եթերով և սեպտեմբերի 11-ին` ասուլիսի ժամանակ: Այս բացահայտումները լույս սփռեցին գործի վրա: Ավելին, նախաքննությունը դեռ շարունակվում է և, հասկանալի պատճառներով, գաղտնի է:

Ազգային ժողովի լեգիտիմությունը. Շահնազարյանը պնդում է, որ 2017թ. ԱԺ ընտրությունները խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը ընդունել էին և ձևավորված ԱԺ-ն համարում էին լեգիտիմ: Այդ ընտրություններից հետո «ԵԼՔ» դաշինքը հայտարարություն տարածեց, որի մեջ ասվում է, որ դաշինքին «հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե», բայց նշվում է, որ «քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների» և որ «ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն և ընտրակաշառք բաժանողների համար ստեղծված են եղել անպատժելիության նպաստավոր պայմաններ»:

Տարբերի կառույցների վրա հարձակում. Ըստ Շահնազարյանի, Փաշինյանի կառավարությունը հարձակումներ է գործում մի շարք կառույցների`  «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նախկիններին պատկանող ամեն ինչի և բանակի վրա: Ըստ նրա, այս «հարձակումների» պատճառով «մեր պետությունը երբեք այսքան ծանր վտանգների առաջ չի եղել»:

Սկսենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Կառույցի վրա ոչ մի հարձակում չի եղել: Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հուլիսին ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից` հիմնադրամից յուրացումներ կատարելու կասկածանքով:

Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն` վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը և ինքը՝ որպես վարչապետ, «չպետք է խառնվի եկեղեցու գործերին»: Իսկ կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Նյու Յորք մեկնելիս նա, իր որակմամբ, «պատմական լուսանկար» հրապարակեց վեհափառի հետ՝ բացատրելով, որ դա «հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է»:

ԲՀԿ գրասենյակի խուզարկում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին իրավապահների խուզարկումը, ըստ Շահնազարյանի, խնդրահարույց է` «Երևանի ընտրություններից մեկ օր առաջ մասնակից կուսակցություններից մեկի գրասենյակն է խուզարկվում…  լռություն է բացարձակ, որովհետև բոլորը, այսպես կոչված, հեղափոխականներ են»: Խուզարկությունը իրավապահներն իրականացրել են ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով:

Վերոգրյալից բացի, Շահնազարյանն արել է ևս մի շարք վիճահարույց հայտարարություններ՝

  • «Կառավարությունը և հատկապես վարչապետն անընդհատ  հրահրում են անկայունություն ՀՀ ներքաղաքական կյանքում։ Այսինքն՝ անկայունության աղբյուրը, որը շատ բնական է, դարձել է ներկայիս կառավարությունը»։
  • «Բոլորս էլ լավ գիտենք Մանվելին, շատ լավ գիտենք, անկախ նրանից, թե նա ինչ է արել, թե նա ինչում է մեղադրվում, Մանվել Գրիգորյանը մեր  հայրենիքի առաջ մատուցել է այնքան ծառայություններ, որ այսօր գործող Կառավարությունը՝ բոլորը միասին վերցրած, դրա կեսն էլ չեն արել»:
  • «Ընդհանրապես կուզեի ասել, որ այս 5 ամսվա ընթացքում մեր պետականությունը չափազանց թուլացել է»։
  • «Որքան էլ քննադատենք ներկայիս խորհրդարանը, որը շատ հեռու է այն խորհրդարանից, որը ես կցանկանայի, որ  ունենար իմ պետությունը, այն միակ պատնեշն է մեր և անխուսափելի դիկտատուրայի միջև, որովհետև վարչապետն առանց այն էլ անընդհատ բռնապետական  հակումներ է ցուցադրում ու չի թաքցնում: Սա է իրականությունը, և սա պետք է հասկանանք»:
  • «Դեկտեմբերին  ընտրությունները  կլինեն պարզապես ահավոր, մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի: Դրանում արդեն որևէ կասկած չունեմ և շատ լավ գիտեմ, որ հասարակության մի մասը բացարձակապես չի  ընկալելու իմ ասածը»:
  • «Գնում ենք բռնապետության ճանապարհով, միակուսակցական համակարգի ճանապարհով»։
  • «Մի բան էլ ավելացնեմ, մենք խորհրդարանական պետություն ենք, չէ՞: Դա նշանակում է, որ խորհրդարանն է ամեն ինչ որոշողը, ամբողջ իշխանությունը խորհրդարանն է»:
  • «Եթե դեկտեմբերին հանկարծ ընտրություններ եղան, կարծում եմ, որ չեն լինի, պառլամենտ ֆրանսերեն նշանակում է՝ խոսելու տեղ, խորհրդարանը կդառնա զուտ քվեարկելու տեղ»:
  • «Սա էլ է չափազանց մտահոգիչ, երբ պատերազմի հավանականությունն ավելի քան բարձր է, իսկ վարչապետը «քլունգն առած խրամատներ է փորում», հասարակությունը բևեռացնում, կիսում, բաժանում է սևերի ու սպիտակների»:
  • «Այսքան անհանդուրժող իշխանություն Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել»:

 

Հովհաննես Նազարեթյան

 

  • Total: 24
  • 24
  • 0
Թեգեր` Ազգային Ժողովի ընտրություններԱԺ ընտրություններՆիկոլ Փաշինյանպաշտոնական սուտ

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

10:39, 12 Հկտ, 2026

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։  Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր...

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է
Սխալ

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է

15:54, 7 Հկտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։...

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Մանիպուլյատիվ

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում

13:30, 7 Հկտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ...

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները
Սխալ

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները

11:24, 7 Հկտ, 2026

«CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերին, մի շարք պնդումներ...

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

10:39, 12 Հկտ, 2026

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։  Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր...

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է
Սխալ

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է

15:54, 7 Հկտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։...

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Մանիպուլյատիվ

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում

13:30, 7 Հկտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ...

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները
Սխալ

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները

11:24, 7 Հկտ, 2026

«CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերին, մի շարք պնդումներ...

FIP.AM

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens