ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հեղուկ գազի գնի մինչև 60 տոկոս աճ. պետական կառույցները միմյանց են փոխանցում պատասխանատվությունը

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
12:22, 20 Օգս, 2025

Հուլիսի ընթացքում Հայաստանի գազալցակայաններում հեղուկ գազի գները սկսեցին շարունակական աճ գրանցել՝ 1 լիտրի համար միջինը 120-130 դրամից հասնելով 180-200 դրամի։ Երևանի փողոցներում նկատել ենք նաև 205 դրամով վաճառք։ Օգոստոսի 18-ի դրությամբ բարձր գինը պահպանվում  է։ Գնաճի համար շրջանառվում են տարբեր պատճառաբանություններ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հեղուկ գազի ներկրման ծավալների ու գնաճի միտումները վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաև փորձել է պարզել՝ խնդրի կարգավորմանն ուղղված ինչ քայլեր են ձեռնարկում պետական կառույցները։

Հեղուկ գազի գնաճի մասին առաջին ահազանգը համացանցում հայտնվեց հուլիսի երկրորդ տասնօրյակում։ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ ներկրող բեռնատարների վարորդները սկսեցին ահազանգել Վրաստանի մաքսային ծառայության կողմից կիրառվող խստացումների ու ձգձգումների, ինչպես նաև գազատարների արագ ու անխոչընդոտ տեղաշարժը թույլատրելու համար հավելյալ 1000-1500 դոլար պահանջելու մասին։ Այսինքն, հայ վարորդներից կաշառք են պահանջել։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին արված ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր․ «․․․միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա»։

Ի պատասխան այս գրառմանը, քաղաքացիներից մեկն արձագանքել էր՝ «իմաստը, եթե գինը չի իջնում»։ Նախարարը քաղաքացուն մանրամասն բացատրել էր իմաստը ու եզրահանգել՝ «այս ծավալի մուտքով գները կիջնեն․․․»։

Գները, սակայն, ոչ միայն չեն իջել, այլև հասել են 180-200 դրամի՝ 1 լիտրի համար։

Նույն գրառման մեկնաբանություններում, անդրադառնալով քաղաքացիների ահազանգին՝ կապված վրացական կողմի կողմից պահանջվող կաշառքի մասին խոսակցություններին, Պապոյանը նշել էր․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը բոլոր այն մեկնաբանությունները, որոնք վերաբերվում են ինչ-որ կաշառքի, ուղարկելու եմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ըստ էության քննության համար։ Սա կարևոր է, քանի որ, եթե իրոք կաշառք կա, ապա սա ևս պետք է բացահայտվի և վրացական կոլեգաներին տեղեկացվի»։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Fip.am-ին տեղեկացրին, որ Պապոյանը դիմել է իրենց, և խնդիրը դեռևս գտնվում է օպերատիվ ստուգման փուլում։ 

Ավելի ուշ, հուլիսի 18-ին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադառնալով հեղուկ գազի ներմուծման մեկ շաբաթվա ցուցանիշներին, նախարարը նշել էր․ «․․․Կարծում եմ՝ ժամանակն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով»։

«Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից տեղեկացրել են՝  հեղուկ գազի շրջանառության ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի իրացման գների բարձրացումը պայմանավորված է 4 հանգամանքով․

1․Հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացում

2․Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներ

3․Սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով քիչ քանակի բեռնատար մեքենաների մուտք Հայաստան

4․Սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի աճ, որը գերազանցել է առաջարկը։

Ներմուծվող գազի ծավալների դինամիկան հասկանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» համադրել է Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած ցուցանիշները՝ 2024 և 2025 թվականների մայիս, հունիս և հուլիս ամիսների համեմատությամբ։

Ըստ այդմ՝ նշված ամիսներին վրաց-հայկական սահմանով հեղուկ գազի ներմուծման ծավալները (տոննայով և մեքենաների քանակով) ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։ Խնդրահարույց հուլիս ամսին, օրինակ, ներմուծված հեղուկ գազի աճը, նախորդ տարվա հուլիսի համեմատ, կազմել է մոտ 10․000 տոննա (470 մեքենա)։

Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գնաճը զսպելու համար, հանձնաժողովից արձագանքել են․

«Հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտների կողմից վարած գնային քաղաքականության հիմնավորվածությունը իրավախախտման լույսի ներքո կարող է գնահատել կոնկրետ վարույթի շրջանակում և միայն այն դեպքում, երբ ապրանքային շուկայում առկա է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ կամ առկա է հակամրցակցային համաձայնություն։ Տվյալ դեպքում հեղուկ գազի շրջանառության ոլորտում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ․․․Հանձնաժողովը հեղուկ գազի շուկայում առկա պայմաններում կիրառվող գների հիմնավորվածությունը գնահատելու կամ որևէ միջոցառում կիրառելու՝ օրենքով իրեն վերապահված լիազորություն չունի»։

Ըստ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, ներկայումս ՀՀ հեղուկ գազի ներմուծմամբ զբաղվում է շուրջ 170 տնտեսվարող, որոնցից ամենախոշորի մասնաբաժինը շուկայում չի գերազանցում 7 տոկոսը։

Ի դեպ, օգոստոսի 11-ին Էկոնոմիկայի նախարարը, իր ֆեյսբուքյան էջի գրառման մեկնաբանությունների դաշտում արձագանքելով քաղաքացիների՝ հեղուկ գազի գնաճի հետ կապված դժգոհություններին ու ահազանգերին, նրանց ուղղորդել էր այդ հարցով դիմել Կենտրոնական բանկ, շեշտելով․ «Հեղուկ գազի գնի հետ էկոնոմիկայի նախարարությունը ի՞նչ կապ ունի։ Սահմանադրությամբ գնաճի պատասխանատուն ԿԲ-ն է։ Շատ կարևոր է, որ հարցերը ճիշտ հասցեագրենք, որպեսզի ճիշտ պատասխան ստանանք»։

Նախարարի պնդման հետքերով պարզաբանում ստանալու համար Fip.am-ը դիմել էր Կենտրոնական բանկ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից նշել են․ «Կենտրոնական բանկի գլխավոր նպատակներից է Հայաստանում գների կայունության ապահովումը․․․Գների կայունության ապահովման համար ՀՀ կենտրոնական բանկը հանձնառու է պահպանելու երկրում ցածր և կայուն գնաճային միջավայր, սակայն իր գործիքակազմով չի կարող ազդել որևէ առանձին ապրանքի գների մակարդակի կարգավորման վրա, որոնց վրա կարող են ազդել տվյալ առանձին ապրանքային շուկային բնորոշ առաջարկի, պահանջարկի ու շուկայի մրցակցային պայմանների գործոններ»։

Այսպիսով, վերջին մեկ ամսվա ընթացքում հեղուկ գազի 1 լիտրի արժեքը աճել է 40-60 տոկոսով։ Պետական գերատեսչությունները ժխտում կամ միմյանց են փոխանցում պատասխանատվությունը, արդյունքում պարզ չէ, թե ո՞ր պետական կառույցն է պատասխանատու շեշտակի գնաճի զսպման համար։ 

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#2 «Հասկանալ FIMI-ն». Ովքե՞ր են տեղեկատվական ազդեցության դերակատարները
Տեսանյութեր

#2 «Հասկանալ FIMI-ն». Ովքե՞ր են տեղեկատվական ազդեցության դերակատարները

15:29, 17 Հլս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը մեր երկրի տեղեկատվական միջավայրում առաջին անգամ համակարգված կերպով կիրառեց արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI–ի...

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

12:54, 17 Հլս, 2026

ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ։...

Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը
Սխալ

Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը

16:18, 16 Հլս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7–ին հայտարարել էր, թե Հայաստանում ներդրումներ չեն իրականացվում։ «Վերջին տարիներին մեր երկրում բացարձակ...

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում
Uncategorized @hy

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում

18:27, 15 Հլս, 2026

Հայաստանը որոշ ռուսաստանցի քարոզիչների համար դարձել է սեզոնային «արտագնա աշխատանքի» ուղղություն։ Նրանք հայտնվում են այն ժամանակ, երբ մեր երկրում կարևոր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens