ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՏԿԵ նախարարը ճիշտ չէ․ Arm Roads Info հավելվածը թերի է աշխատում

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
12:53, 26 Օգս, 2025
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Օգոստոսի 21-ին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհաշինության աշխատանքներին ու ճանապարհների կառավարման գործընթացում քաղաքացիների մասնակցության խթանմանը, շեշտեց Arm Roads Info հավելվածի արդյունավետ գործարկման կարևորությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց․ «Հավելվածն ամբողջությամբ գործում է ճանապարհային դեպարտամենտի մասով, երկկողմանի կապ է ապահովում ինչպես քաղաքացու, այնպես էլ ճանապարհային դեպարտամենտի ու ծրագիրը օգտագործողի միջև»։

Ավելին, վերջինս որպես օրինակ, նշել էր․ «Այսօր եթե Դիլիջանի թունելը փակ է, հավելվածից օգտվողները դրա մասին և շրջանցիկ ճանապարհի մասին ծանուցում են ստանում»։

Փաշինյանը, սակայն, հարց հնչեցրեց․ «Բայց քաղաքացիները գիտե՞ն հավելվածի գոյության մասին»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հավելվածի ներբեռնումների, գնահատականների և տեղեկատվության օպերատիվության մասին տվյալները։

Օգտագործման ցուցանիշներ և արձագանքներ

  • Հավելվածը ներբեռնել է ավելի քան 1000 քաղաքացի։
  • Օգտատերերի գնահատականը՝ 4․2 միավոր 5-ից։
  • Հավելվածի մեկնաբանություններում հաճախ նշվում են տեղեկատվության ուշացումների և անճշտությունների մասին դժգոհություններ։
Հավելվածի արտապատկերումը:

Դիլիջանի թունելի օրինակը

Հավելվածի աշխատանքի արդյունավետության ու ճշգրտության գնահատման համար դիտարկել ենք օգոստոսի 21-ից 23-ը Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների հետ կապված իրազեկման գործընթացը։ 

Մեր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ ընթացքում հավելվածը չի ապահովել ժամանակին և ճշգրիտ ծանուցումներ։

  • Օգոստոսի 21-ին ճանապարհային դեպարտամենտն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է թունելի փակման մասին։

  • Օգոստոսի 23-ին նույն էջում հրապարակվել է աշխատանքների վերջնաժամկետների փոփոխման մասին երկու հաղորդագրություն՝ նախ փակման երկարաձգման, ապա աշխատանքների ավարտի և թունելի բացման վերաբերյալ։

  • Սակայն հավելվածի «Ծանուցումներ» բաժնում այդ տեղեկությունը չի հայտնվել։ Թունելի հետ կապված վերջին թարմացումը թվագրված է օգոստոսի 5-ին և չի պարունակել հստակ վերջնաժամկետ։

Այս բացը տարակարծությունների և սոցիալական ցանցերում վարորդների կողմից ակտիվ քննարկումների ու դժգոհությունների տեղիք է տվել։

Այսպիսով, չնայած նրան, որ Arm Roads Info հավելվածի գործունեությունը պաշտոնապես ներկայացվում է որպես լիարժեք, փաստացի օրինակները ցույց են տալիս, որ կան թերություններ՝

  • տեղեկությունները չեն թարմացվում օպերատիվ կերպով,

  • հավելվածը չի ապահովում լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն,

  • հավելվածից օգտվողների թիվը չափազանց փոքր է՝ հաշվի առնելով Հայաստանում   վարորդական վկայական ունեցողների թիվը (ավելի քան 850 000 մարդ):

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens